Շուտով կբացվեն Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» անվանումով կուսակցության տարածքային գրասենյակները
Oragir.live-ը գրում է.
Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հիմնադրել է «Հայոց համազգային միասնություն» անվանումով կուսակցություն։ Ավելի վաղ Պողոսյանը հայտարարել էր, որ իր նպատակը հենց հայի տեսակը, ամբողջ աշխարհով մեկ հայությանը հավաքագրելն է, այն հայերին, ում համար միևնույն չէ Հայաստանի, արցախահայության ապագան և Արցախի խնդրի կարգավորումը։ Նորաստեղծ կուսակցության նպատակը առողջ ուժերի միավորումն է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ ամբողջ աշխարհում։ Արդեն գրասենյակներ են բացվում, և մոտ ժամանակներս հանրությունն այս մասին կիմանա,֊ հայտարարել է Պողոսյանը։