Քարոզչական «թեզերը» չեն դիմանում որևէ քննադատության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են նկատել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում առանձնապես դյուրագրգիռ և ագրեսիվ են դարձել: Կապ չունի՝ պատասխանում են իրենց նախատեսած տարածքային զիջումների վերաբերյալ հարցերին, թե կենցաղային որևէ խնդրի են անդրադառնում: Ջղային են, անհավասարակշիռ, ագրեսիվ: Չէ, այնպես չէ, որ նախկինում քաղաքակիրթ պահվածքն ու հանդարտությունը «թափվում» էր վրաներից: Բայց հիմա ջղաձգված վիճակն առավել ցայտուն է երևում: Կա ենթադրություն, որ նման պահվածքն ու վարքը պայմանավորված են այն իրողությամբ, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը օրեցօր ավելի ու ավելի են կորցնում առանց այն էլ սմքած «հանրային աջակցությունը», որը իրենք էլ, պետք է նկատել, անողոքաբար մսխել են:

Ըստ որում, հիմա ավելի տեղին է խոսել ոչ թե «հանրային աջակցությունը» կորցնելու, այլ ուղղակիորեն նման աջակցություն չունենալու մասին: Ավելին, որպես քաղաքական ուժ, էլ առավել ևս՝ որպես իշխանություն, պարզապես սպառված լինելու մասին: Ու դա են փաստում նաև սոցիոլոգիական հարցումները, որոնց տվյալները հրապարակային ներկայացվել են: Համաձայնեք, որ 8 տոկոս վստահություն ունենալը իշխանության դեպքում նույնն է, որ չունենա ո՛չ վստահություն, ո՛չ էլ՝ իշխանություն: Տվյալ դեպքում, խոսքը ոչ թե պատգամավորական մանդատ կամ նախարարի պորտֆել ու վարչապետի վկայական ունենալ-չունենալու մասին է, այլ ռեալ իշխանություն չունենալու: Այստեղից էլ՝ դյուրագրգիռ պահվածքը, ի լրումն՝ իշխանության կողմից իրականացվող ագրեսիվ քարոզչությունը: Ըստ որում, Փաշինյանի իշխանությունը այն կարգի ագրեսիվ քարոզչություն է վարում, որ իրենց «նեղություն չեն տալիս» իրենց այս կամ այն «թեզը» գոնե մի փոքր հիմնավորված, փաստարկված ներկայացնելու առումով:

Կա՛մ բացահայտ նենգախեղում են իրողությունները, կա՛մ կիսատ-պռատ բաներ ասում, կա՛մ ուղղակիորեն ստում են, ի լրումն՝ իրենք իրենց էլ են հակասում: Դիտարկենք մի քանի կոնկրետ դրսևորում: Տեսեք, Տավուշի մարզում Հայաստանի ինքնիշխան տարածքից մի զգալի հատված թշնամուն նվիրելու իրենց որոշումը Փաշինյանն ու նրա իշխանավորները ջանում են ի մասնավորի «փաթեթավորել» հետևյալ «թեզով»՝ «տարածք չենք տալիս, այլ իրականացնում ենք սահմանազատում և սահմանագծում...»: Սա իսկապես էլ որևէ քննադատության չի դիմանում: Առաջին. պատերազմի սպառնալիքի կամ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում երբևէ սահմանագծում ու սահմանազատում չի արվում:

Դիմեք ցանկացած բարեխիղճ միջազգայնագետի, քաղաքագետի, մասնագետի, և նրանք դա հնարավորինս մատչելի կբացատրեն: Կբացատրեն այնպես, որ ամենավերջին «պողոսին» էլ հասկանալի լինի: Երկրորդ. եթե սահմանազատման ու սահմանագծման գործընթաց չի իրականացվել ու ավարտվել, եթե դեռ վերջնական ու ամբողջական որոշում, էլ չենք ասում՝ որևէ ընկալելի փաստաթուղթ չկա, ստորագրված չէ, ապա ո՞րն է հրատապությունը՝ թողնել այս կամ այն մարտական դիրքը, պաշտպանական բնագծի մի զգալի հատվածը, կամ որևէ տարածք ոչ հայաստանապատկան հայտարարել: Երրորդ. Սյունիքի մարզում, մասնավորաբար Տեղ գյուղի մատույցներում, շատերը կհիշեն, տեղի ունեցավ բախում և միջադեպ: Ըստ որում, թշնամին էապես առաջ է շարժվել և մխրճվել է ՀՀ տարածք, գործնականում՝ նաև այդ հատվածում Հայաստանի Հանրապետությունից տարածք է զավթել:

Հիմա այնտեղ՝ Տեղ գյուղում, և սահման-առաջնագծի մի շարք այլ տեղամասերում ադրբեջանական զավթիչները դիրքավորվել են ըստ սահմանագծմա՞ն, թե՞ ուժի զոռով: Եթե սահմանազատում, սահմանագծում այդ հատվածներում չէր արվել ու չի արվել, ապա ինչի՞ հիման վրա է Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհը նվիրել Ալիևին, ինչի՞ հիման վրա է Շուռնուխ գյուղի կեսը նվիրել Ալիևին: Ինչի՞ հիման վրա է, առհասարակ, Փաշինյանի իշխանությունը մի շարք ստրատեգիական նշանակության դիրքերից հրաժարվել ու դրանք թողել թշնամուն. «Ջի-Փի-Էս» քարտեզների՞, Ալմաթիի հռչակագրի՞, «բանավոր համաձայնությա՞ն», թե՞ ադրբեջանաթուրքական շահերն սպասարկելու հանձնառության հիման վրա:

Ավելին, կամ՝ չորրորդ. եթե սահմանագծում, սահմանազատում չարած՝ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է էական տարածքներ զիջել թշնամուն, ու իբր դա դեպի խաղաղության տանող տարբերակ է, ապա ինչո՞ւ նույն այդ թշնամին ոչ միայն հետ չի քաշվում վերջին 3 տարին ՀՀ-ից զավթած տարածքներից, այլև, ավելին, հայտարարում է, որ ոչ էլ 1 միլիմետր հետ է քաշվելու: Նման պայմաններում Փաշինյանը հայ-հարայն ընկած խոսում է զիջումների մասին, որ ի՞նչ լինի: Հինգերորդ. Հայաստանի քաղաքացիներին պատերազմով սպառնում է ոչ միայն թշնամին, այլև... ՀՀ իշխանություն համարվողը: Այսինքն, ՀՀ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գրեթե մեկին՝ մեկ կրկնում է թշնամու խոսույթը: Բացի նրանից, որ դա պետության կառավարման տեսանկյունից խայտառակություն է, դա նաև այլ բանի մասին է վկայում: Մասնավորապես, թշնամու խոսույթով «սեփական ժողովրդի» հետ հաղորդակցվելը վկայում է, որ վերջին 3,5 տարվա մեջ Փաշինյանն ու նրա քպական իշխանությունը ոչինչ չի արել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու, բանակն ուժեղացնելու և արդիականացնելու համար:

Հակառակ դեպքում՝ նա ոչ թե հայերին կսպառնար, այլ կհակադարձեր Հայաստանի վրա հարձակվելու մասին հայտարարող կամ Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակող թշնամուն: Վեցերորդ. փաշինյանական իշխանության ագրեսիվ քարոզչության մեկ այլ «թեզ» է այն, թե «այդ հողերը մերը չեն եղել, իրենցն են եղել... ՀՀ տարածքից ոչինչ չենք տալիս, իրենցն ենք վերադարձնում»: Իյա՜, իրո՞ք: Ինչի՞ց եք վերցրել, որ դրանք «իրենցն են եղել»: Միայն Ալմաթիի հռչակագրի անունը չտաք, պահեք դա մտավոր հետամնացների համար: Ալմաթիի տխրահռչակ դարձած հռչակագիրը ոչ մի դեր այս հարցում չունի: Չգիտե՞ք, թե Հայաստանի այդ տարածքներն ումն են, էհ, կոնսուլտացիայի համար դիմեք, օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:

Չնայած ամենին, կարծում ենք՝ Հրանտ Բագրատյանը չի զլանա ու մի թեթև «լիկբեզ» կանցկացնի իշխանականներիդ համար: Ու միայն իրեն: Առհասարակ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են այդ տարածքները դարձել «իրենցը»: Եվ հետո՝ փաշինյանական վերոնշյալ մանիպուլյացիայի առաջնային հակադարձումն այնքան ակնհայտ է, որ քպական բոլոր «պատճառաբանություններից» փոշի անգամ չի մնում. խնդիրն այն մասին է, թե այդ տարածքները հանձնելու արդյունքում ի՞նչ վիճակում են հայտնվելու Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը, հենց Նոյեմբերյանը, միջպետական ճանապարհը: Նախ՝ այս հարցին թող պատասխանի Նիկոլ Փաշինյանը... Յոթերորդ. Փաշինյանի ագրեսիվ քարոզչությունը հավելյալ ցածրունքներ է «նվաճում»: Օրերս կարկառուն քպականներից մեկը հերթական անգամ «փայլատակեց»:

Ի՞նչ է ասում այդ կարկառուն քպականը: Ասում է, թե Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, ձգտում է սադրանքների... Ու դա ասվում է... հիմնավորելու համար թշնամուն ահռելի տարածքներ զիջելու, Լոռու մարզը սահմանամերձ դարձնելու փաշինյանական որոշումը: Մի րոպե. եթե թշնամին խաղաղություն չի ուզում, ինչը որևէ մեկի համար նորություն չէ, եթե թշնամին սադրանքների է դիմում, ապա որպես ի՞նչ ես այդ՝ խաղաղություն չցանկացող թշնամուն մեր երկրի խորքն «էստի համեցեք» անում, փլուզում պաշտպանական բնագիծը: Որ ի՞նչ լինի: Որ թշնամին ավելի շատ «խաղաղություն չցանկանա՞»: Այ, այստեղ էլ առաջ է գալիս գլխավոր հարցը. ինչպես ասվում է՝ հիմա դուք ո՞ւմ «ընկերն» եք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները