Իսրայելը պետք է պատժվի և կպատժվի. Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը «պետք է պատժվի և կպատժվի» Սիրիայում Իրանի հյուպատոսության մահաբեր ռմբակոծության համար։ Այս մասին գրում է CNN-ը:

Իրանական պետական հեռուստատեսության տվյալներով՝ ավիահարվածի հետևանքով ավերվել է հյուպատոսարանը և սպանվել է Իրանի յոթ պաշտոնյա, ինչպես նաև առնվազն վեց սիրիացի: Հարձակումից հետո Իրանը խոստացել է վրեժ լուծել:

«Երբ նրանք հարձակվեցին մեր հյուպատոսության վրա, դա նման էր մեր հողի վրա հարձակմանը: Սա միջազգային նորմ է։ Չարագործ վարչակարգը սխալ է թույլ տվել և պետք է պատժվի, և այդպես էլ կլինի», - ասել է Խամենեին չորեքշաբթի հայտարարության մեջ:

Նախօրեին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Kan ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում։ 

«Եթե Իրանն Իսրայելի վրա հարձակվի իր տարածքից, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում, քանի որ Իսրայելը, սեփական քաղաքացիների հանդեպ պատասխանատվության պատճառով, չի կարող իրեն թույլ տալ հանդուրժել նման տեսակի հարձակումներ»,- ասել է Կացը:

Իսրայելի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «Իրանն օձի գլուխն է»։

«Առանց Իրանի չկա ՀԱՄԱՍ, չկան հուսիներ, չկա «Հեզբոլլահ»»,- հավելել է նա։

Իսրայելը նաև կարծում է, որ Իրանի հնարավոր հարվածը ուղղված կլինի ռազմական կամ ռազմավարական թիրախներին, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքներին, նշում է հրատարակությունը։

Իսրայելական կողմը հնարավոր հարձակման է պատրաստվում ինչպես տարածաշրջանում գտնվող իրանական պրոքսիներից որևէ մեկի, այնպես էլ հենց Իրանի կողմից՝ չբացառելով հարձակման հնարավորությունը միանգամից մի քանի ուղղությունից, նշում է The Times of Israel-ը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ ռազմական գերատեսչությունն ավարտել է նախապատրաստական աշխատանքները՝ արձագանքելու ցանկացած հնարավոր սցենարին, որը «կարող է տեղի ունենալ Իրանի հետ կապված»:

Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները