Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, ի լրումն Նիկոլ Փաշինյանի՝ ծայրահեղորեն անընդունելի հայտարարությունների, ուշադրություն գրավեց նաև «առաջին պլանի» մի խումբ քպական կարկառունների կտրուկ ու կատաղի հարձակումը... Հայ առաքելական եկեղեցու վրա: Հարկավ, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսի, թե՛ ՀԱԵ թեմակալ առաջնորդների, թե՛ բարձրաստիճան հայ հոգևորականության ներկայացուցիչների դեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների հարձակումները, զազրախոսական ցեխանետումներն ու մանիպուլ յատիվ հայտարարությունները ոչ նորություն են, ոչ էլ առաջին անգամ են դրսևորվում: Ուստի, հարց է ծագում, թե այս անգամվա կտրուկ հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա ինչո՞վ է ուշագրավ կամ առանձնահատուկ:

Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու անթույլատրելիության վերաբերյալ Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների՝ օրերս տարածած հայտարարությունն էր: Բացի այն, որ Փաշինյանի իշխանության վարած «քաղաքականությունը» հոգևոր հայրերը բնորոշել են որպես «պարտվողական մոտեցում», նրանք նաև շեշտել են. «Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: ...Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև»:

Սկզբունքորեն, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը, թեմակալ առաջնորդները հստակ ու միանգամայն ընկալելի բան են ասում, տեղին կոչեր են հղում: Իսկ իշխանությո՞ւնը: Իսկ փաշինյանական իշխանությունն՝ ի՞նչ: Կատաղի քարոզչական հարձակում է սկսում ու ծավալում Հայ առաքելական եկեղեցու, կաթողիկոսի, հոգևորականության դեմ: Մի կողմ դնելով հուզական, այդ թվում՝ կրոնական զգացմունքներին շաղկապված ընկալումները՝ կենտրոնանանք ՔՊ-ի նման պահվածքի հիմնական պատճառների վրա, որոնք, կարծում ենք, հետևյալներն են: Առաջին. ի տարբերություն բարձր սպայակույտի, եթե կուզեք՝ գեներալիտետի, Հայ առաքելական եկեղեցին «հետկանչ» չի արել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը, որ ներկայացվել էր դեռ 3 տարի առաջ: Երկրորդը, որ հիմնականներից մեկն է. փաշինյանական իշխանավարման այս ընթացքը ևս մեկ անգամ ցույց տվեց, եթե կուզեք՝ ապացուցեց, որ Հայ առաքելական եկեղեցին գործնականում մնացել է ազգայինպետականահաստատ միակ ինստիտուտը, որ կարողացել է դիմակայել վերջին 6 տարվա հակապետական ավերածություններին:

Տեսե՛ք, բանակը փաշինյանական «բարեփոխումների» հետևանքով էապես տուժել է: Պետական հաստատությունները գործնականում կազմաքանդվել են: Երկրի Սահմանադրությունն այս իշխանությունները վերածել են ոտաշորի՝ ինչպես ու երբ կամենում, տրորում են, կրթական համակարգը ձևախեղված է, բարձրագույն կրթական համակարգը կազմաքանդման փուլում է և այդպես շարունակ: Քաղաքական համակարգը, որ մինչ այս էլ մի բարվոք վիճակում չէր, հիմա ընդհանրապես անվանարկված, հեղինակազրկված է: Մնացել է միայն Հայ առաքելական եկեղեցին: Անկախ այն բանից, թե մեզանից ով է հավատում Աստծուն, ով է «հին Աստվածներին» երկրպագում, կամ ով է ընդհանրապես անհավատ կամ աթեիստ (հարցը դա չէ), Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, որպես ինստիտուտ, որպես 1700-ամյա հոգևոր-մշակութային ժառանգության խտացում, եղել ու մնում է մեր ազգային ինքնության առանցքային հենասյունը:

Հենց այդ է գլխավոր պատճառը, որ այժմ Փաշինյանի իշխանությունն իր ներկայացուցիչների ամբողջ մաղձն ու ատելությունն ուղղել է Հայ առաքելական եկեղեցու վրա, թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին: Հաշվի առնելով Փաշինյանի ու նրա քպական խմբակի արդեն բացարձակ անթաքույց ու կործանարար նպատակները՝ միանգամայն օրինաչափ է, որ նրանք պիտի հարձակվեին Հայ առաքելական եկեղեցու վրա: Ի դեպ, հատկանշական «մանրուք». այս օրերին Հայ առաքելական եկեղեցու դեմ գրեթե նույնահունչ, գրեթե մեկին՝ մեկ կրկնվող մեղադրանքներով հարձակվեցին երկու խմբավորում. Փաշինյանի ՔՊ-ն և ... ադրբեջանցիների Փաշազադեն, այն, որ Ալահշուքյուր է ու մեր թշնամու հոգևոր առաջնորդը: Սա այնպիսի աղաղակող ու բնութագրական փաստ է, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանության կարիք չի զգացվում: Հասկանալի է, իհարկե, որ Հայ առաքելական եկեղեցու և ՀԱԵ հոգևոր հայրերի նկատմամբ քպականների ու նրանց ղեկավարի՝ ինքզինքը ոչ ավել, ոչ պակաս...

Հիսուս Քրիստոսի հետ համեմատող (մեղա՜) Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ ատելությունը նաև այլ պատճառներ ունի՝ նշվածներից բացի: Հնարավոր է, որ նրանք, այսպես ասենք, «այլ կրոնական կազմակերպության» հետևորդներ են մեծամասամբ: Դա թող իրենք ասեն կամ, հետագայում թող «քննությունը պարզի»: Բայց եթե դա այդպես չէ, ապա ինչպե՞ս է լինում, որ Ամենայն հայոց կաթողիկոսի մատուցած Զատկական պատարագին ո՛չ մի քպական իշխանավոր չի մասնակցում: Այսինքն, դա պատկերացում տալիս է, չէ՞, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ քպական իշխանավորների ու նրանց՝ նաև «հոգևոր առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի ատելության ու մաղձի աստիճանի մասին: Թե ինչ և ինչու է անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարծում ենք, պարզ է, ու՝ ոչ միայն մեզ: Մնում է կողմնորոշվել, թե ինչ ենք անում մենք, որպեսզի շարունակենք ոչ միայն Եկեղեցի, այլև Պետություն ունենալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները