ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում համոզիչ հաղթանակ են տարել իսպանական «Բարսելոնայի» նկատմամբ։ Հանդիպումը կայացել է Բարսելոնայի Օլիմպիական մարզադաշտում և ավարտվեց 4։1 հաշվով։
Փարիզյան թիմի կազմում աչքի են ընկել Դեմբելեն, Վիտինյան ու Մբապեն (11մ), ով դուբլ է ձևակերպել այս խաղում։
Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։