Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսնելով, որ Տավուշի մարզի մի մասը թշնամուն հանձնելու իր մտասևեռումն առնվազն հանրային տիրույթում լուրջ դիմադրության արժանացավ, Նիկոլ Փաշինյանը որոշեց «կրկին փորձել»: Եվ ահա, նախօրեին, այն էլ՝ ուղղաթիռով, Փաշինյանը մեկնեց կամ թռավ Նոյեմբերյանի շրջան, Ոսկեպար... Սա՝ «ինչ կա-չկա, տանք ու հանգիստ ապրենք» ՔՊ-ի «ռազմավարական ծրագրի» շրջանակներում Նիկոլ Փաշինյանի «երկրորդ հայտնությունն» էր ոսկեպարցիներին ու ոչ միայն: Նրա այս այցի ընթացքի հետ կապված բավականին մանրամասնություններ տարածվեցին վերջին օրերի լրահոսում, ուստի կկենտրոնանանք մի քանի հատկանշական դրվագների ու հանգամանքների վրա: Ամենից առաջինը, որ արժե ընդգծել, այն է, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն փոխել էր Հայաստանի այս հատվածը թշնամի թուրքին նվիրելու իր մարտավարությունը:

Իսկ ավելի ստույգ՝ խոսույթը: Այսինքն, եթե մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ահաբեկում ու սպառնում էր Հայաստանի քաղաքացիներին, որ եթե նշյալ տարածքները հապշտապ չհանձնենք, ապա Ադրբեջանն ու Թուրքիան «շաբաթվա վերջին» կհարձակվեն Հայաստանի վրա, ապա հիմա անցել է «համոզելու» ավելի «փափուկ» միջոցի: Բացի այն, որ էլի պարզ մանիպուլ յացիայի էր դիմել, Փաշինյանի «վախ ծախելը» չաշխատեց կամ չաշխատեց այնպես, ինչպես նա կցանկանար: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքները հակառակ էֆեկտ ունեցան, դա որոշակիորեն համախմբեց նաև ապաքաղաքական մարդկանց ու շրջանակների, շարժում սկսվեց: Հազիվ թե Փաշինյանի ուզածը դա էր: Նա ցանկանում էր վախեցնել տավուշցիներին ու ընդհանրապես հայ մարդկանց, փոխարենը՝ զայրացրեց բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր եկան կանգնելու տավուշցիների կողքին: Հիմա, ի տարբերություն 1 ամիս առաջվա, Նիկոլ Փաշինյանը մի կողմ էր դրել ահաբեկելու մտրակն ու ձեռքն էր առել քաղցրաբլիթը՝ ցանկանալով այդպես խաբել որոշակիորեն դրան հակված տավուշցիներին: Պարզ ասած՝ չստացվեց վախեցնելով, կարելի է փորձել մոլորեցնելով, քաղցր-մեղցր բաներ ասելով:

Ինչպես Փաշինյանն ինքն է հայտարարում, իր նպատակն այն է, որ մարդիկ ոչ թե ասեն, թե՝ «վայ, 50 մետր այն կողմ թուրքն է», այլ ասեն՝ ««վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ թուրքն է»: Այդ արտահայտությունն անմիջապես սոցցանցերում դառը սրախոսությունների առիթ տվեց: Օրինակ, թե՝ «Փաշինյանի ուզածն այն է, որ մարդիկ ոչ թե ասեն՝ «վայ, թուրքը էրեխուս մորթեց», այլ ասեն՝ «ինչ լավ է, որ թուրքն էրեխուս մորթեց, կեցցե՜ Նիկոլ Փաշինյանը»: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ փորձում էր «արցունք քամել»: Ինչ-որ սրտաճմլիկ բաներ էր ասում, օրինակ՝ եղածչեղածով զոհաբերվելու պատրաստականության մասին: Ու նա, որ պատմության մեջ առհավետ կհիշատակվի որպես Արցախը թուրքին հանձնող ու Արցախը հայաթափող, խոսում է զոհաբերվելո՞ւց: Մեկ այլ խնդրի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում է հնչեցրել, թե ինքը 90 տոկոսով երաշխավորում է...

Կարևոր չէ, թե ինչ է երաշխավորում: Այստեղ այլ պահ է հետաքրքիր. ինչպե՞ս կարելի է 90 տոկոսով երաշխավորել: Օրինակ՝ երբ որևէ տեխնիկա ենք գնում, վաճառողից լիարժեք երաշխիքային սպասարկման կտրոն ենք պահանջում, այլ ոչ թե՝ 50 կամ 60 տոկոսանոց երաշխիքի: Հիմա, Փաշինյանի ընկալմամբ, երաշխավորումը տոկոսներով է: Ինքն ասում է՝ 90 տոկոս: Հարց է ծագում. երբ նույն Փաշինյանը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում էր «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», նա դա քանի՞ տոկոսով էր ասում՝ 10, 20, թե՞ 0,8 տոկոսով: Երկրորդը. վերջին հարցումների արդյունքները փաստեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, մեղմ ասած, կտրուկ ընկել է, նա հազիվ 8 տոկոսանոց վարչապետ է: Հիմա այդ 8 տոկոսանոց վարչապետը մեզ ինչոր բա՞ն է 90 տոկոսով երաշխավորում: Սա արդեն անգամ ծիծաղելի չէ: Որքան պետք է մարդ դյուրահավատ լինի, որպեսզի թեկուզ 0,0001 տոկոս հավատ ընծայի Փաշինյանի խոսքերին:

Փաշինյանի այս «երկրորդ հայտնության» մեկ այլ էական պահ էր և այն հնարքը, երբ նա երկպառակության որոմ նետեց ոսկեպարցիների ու բերքաբերցիների միջև: Փաշինյանը մի տեղ մի բան է ասել, ըստ լուրերի, մեկ այլ տեղում՝ մեկ այլ բան: Մասնավորապես, խոսք է նետվել, որ եթե Ոսկեպարի մերձակա տարածքները հանձնվեն թշնամուն, ապա թուրքն էլ Բերքաբերի մշակովի հողերը կվերադարձնի: Հասկանալի է, որ թուրքը ոչինչ էլ չի վերադարձնելու, այն էլ՝ Փաշինյանին: Բայց նպատակն այն է, որ պառակտում մտցնի նաև այստեղ, որ այդ «նիսիա վերադարձի» հողի վրա մի գյուղը մյուսի մեջքին չկանգնի՝ առանց հասկանալու, որ եթե նույնիսկ ինչ-որ բան մի երկու օրով «հետ ստանան», ինչ կլինի, երբ հայտնվեն թուրքական շրջապատման մեջ: Բայց ամենից կարևորն, այնուամենայնիվ, այլ բան է: Այս էլ երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզ, կոնկրետ՝ Նոյեմբերյանի շրջան և այդ շրջանը յուրատեսակ անկլավի վերածելու, Լոռին գործնականում սահմանամերձ դարձնելու, Հայաստանից տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ ինչ-որ քարոզներ է անում: Ու շատերն են այդ թակարդն ընկնում, մտածում են, որ խնդիրը ոսկեպարցուն կամ բաղանիսցուն համոզելն է:

Ինչի՞ մասին ենք խոսում: Այո, Ոսկեպարում ոսկեպարցին է ապրում, կանգուն պահում գյուղը, շենացնում, պաշտպանում: Բայց չէ՞ որ Ոսկեպարը միայն ոսկեպարցունը չէ, այլ Հայաստանինն ու բոլոր հայերինն է, ինչպես ամբողջ Հայաստանն էլ ոսկեպարցունը: Փաշինյանը նման հարցերը բոլորի հետ պետք է քննարկի, եթե շատ է ցանկանում դա քննարկել, այլ ոչ թե ամիսը մեկ մեկնի Տավուշ, մի անգամ ահ տա, մի անգամ՝ «կոնֆետի» նկար: Այնինչ, երեկ պարզվեց, որ նա հանձնման հերթական քայլն է կատարում՝ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով
Ամենաընթերցվածները