Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru-ն իր «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հարցազրույց է տվել Nobetci Gazete-ին և հայտարարել Կովկասում նոր դարաշրջանի սկզբի մասին։ «Կովկասյան տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և հիմա դա հասկանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է թուրք գլխավոր քաղաքական գործիչը։ Էրդողանը նաև գովաբանել է Փաշինյանին այն բանի համար, որ նա վերջերս օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս ձեռնպահ է մնում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, և խնդրել է Հայաստանի կառավարությանը՝ հանել Արարատ լեռան պատկերը ազգային զինանշանից։

«Այն տարածքը, որի վրա գտնվում է Արարատը, Հայկական ԽՍՀ-ից անցել է Թուրքիային 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով»,- բացատրել է Էրդողանը իր խնդրանքը։ Արդյո՞ք Փաշինյանը Էրդողանի խնդրանքով կփոխի Հայաստանի զինանշանը, ի՞նչ է լինելու Հայաստանի հետ Կովկասում նոր կարգի հաստատմամբ, և ո՞րն է Ռուսաստանի դերը այն տարածաշրջանում, որտեղ, ըստ թուրք առաջնորդի, «նոր դարաշրջան» է սկսվել:

svpressa.ru-ի այդ հարցերին պատասխանել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

svpressa.ru.- Եվգենի Յանովիչ, իրո՞ք Էրդողանն իրեն Կովկասի օրինական տերն է զգում, թե՞ նրա ելույթն ուղղված էր միայն թուրք հանդիսատեսին, որպեսզի փոխհատուցի անցած մունիցիպալ ընտրություններում իր ձախողումը։ - Էրդողանի պնդումները տարածվում են ոչ միայն Կովկասի վրա, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Էրդողանն իրեն համարում է սուննիների տիրակալ, մոլորակի բոլոր թուրքերի տերը, ներառյալ՝ Յակուտիան, Իրանի կեսը և Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը: Էրդողանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ոճով իրեն համարում է բոլոր իսլամիստների առաջնորդը, դա անհանգստացնում է Ծոցի երկրներին, իսկ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրները» արգելվել և գնդակահարվել են։ Էրդողանին այնքան էլ չի հետաքրքրում, որ նա պարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատ ավելի վատ արդյունքներով, քան նախորդ «քաղաքային ընտրությունները»: Նա նախագահն է, Ռուսաստանը նրա համար ատոմակայանը ձրի է կառուցել, ռուսական փողերով։ Նրա հետ ամեն ինչ լավ է։

svpressa.ru.- Ինչո՞ւ Ռուսաստանն իր փողերով ատոմակայան կառուցեց Թուրքիայում:

- Թուրքիայի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Էրդողանը հավակնություններ ունի Ղրիմի նկատմամբ, զենքով և զինյալներով առավելագույն աջակցություն է ցուցաբերում Զելենսկուն, 9-րդ դասարանի թուրքական դպրոցական դասագրքերում ներկայացված են թյուրքական աշխարհի քարտեզները, որտեղ Ռուսաստանը վերջանում է Վոլգայի շրջանով, և հետո գալիս են թյուրքական պետությունները՝ Մորդովիայից և Չուվաշիայից մինչև Յակուտիա: Բայց մեր հարաբերությունները գերազանց են։ Որովհետև Էրդողանը Ռուսաստան այցելելիս մեզ համար հաճելի բաներ է ասում։ Այս ֆոնին, Էրդողանի համար Հայաստանը պարզապես անցյալ երեքդարյա դարաշրջանի, երբ Ռուսաստանը գերակայում էր Անդրկովկասում, հուշարձան է: Էրդողանը մի հարցազրույցում միանգամայն անկեղծ ասել է, որ այդ 300 տարին ավարտվել է, սկսվել է նոր դարաշրջան, իսկ Հայաստանի պարագայում, մասնավորապես, կլինի այնպես, ինչպես ինքն է ասում:

svpressa.ru.- Ե՞րբ սկսվեց այդ «նոր դարաշրջանը»։

- Քայլ առ քայլ: Օրինակ Շուշիի համաձայնագրի (թվական1) ստորագրումից հետո Ադրբեջանը դարձավ ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի դաշնակիցը։ Միևնույն ժամանակ, Էրդողանը հաջողությամբ օգտագործում է մեր առճակատումը Արևմուտքի հետ՝ կառավարելով «և՛ մերը, և՛ ձերը», և ամեն ինչ հօգուտ Թուրքիայի է։ Բոլորը խաղադրույքներ են կատարում Էրդողանի վրա, իսկ հաղթում է նա ինքը:

svpressa.ru.-Ադրբեջանում Հայաստանը կոչվում է Հարավային Ադրբեջան։ Դրա մեջ կա՞ ակնարկ։

- Ալիևը հենց նոր եկավ Ռուսաստան։ Ինքը ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ է, ուրեմն լավ կրթություն ունի, ու հենց Փաշինյանից խելացի է։ Ուստի, Ալիևը Հայաստանից կվերցնի այն ամենը, ինչ իրեն պետք է, բայց Մոսկվայի հետ չի վիճի, այլ կշարունակի հսկայական գումարներ վաստակել Ռուսաստանից։ Ալիևը գիտի իր գործը: Նա չի միանում ԵԱՏՄ-ին և չի տալիս քաղաքական պարտավորություններ, որոնք կսահմանափակեն իրեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին ու այն հարցին՝ կուտի՞, թե՞ ոչ, ապա արդեն կերել է։ Դա դեռ շատ նկատելի չէ, բայց արդեն մարսվում է։ Փաշինյանի իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ, քանի որ Փաշինյանը նույն Զելենսկին է: Փաշինյանը թքած ունի Հայաստանի ճակատագրի վրա, նա փող է աշխատում: Բայց դժվար թե Փաշինյանը Զելենսկու պես հարստանա, դե, Հայաստանն Ուկրաինայից աղքատ է:

svpressa.ru.- Ռուսաստանը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է Անդրկովկասը չկորցնելու համար։

- Այս հարցը պետք է ուղղել Ռուսաստանի իշխանություններին, որոնց կազմի մեջ ես չեմ եղել և չկամ։ Անում է այն, ինչ կարող է։ Ինքնագոհությամբ ու այն կադրերով, որ կա, անում է այն, ինչ կարող է։ Կոնկրետ Հայաստանի մասին խոսելիս Ռուսաստանը հիմա, ի հեճուկս հայ ընտրողների, ի՞նչ կարող է անել։ Նրանք ընտրել են Փաշինյանին, իսկ մեզ մնացել է ուսերը թոթվել: Ռուսաստանը երբեք չի միջամտում և չի տապալում նախագահներին կամ վարչապետներին, ինչպես անում է Արևմուտքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ
Ամենաընթերցվածները