«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչո՞ւ են շտապում, որովհետև Հայաստանի գործող իշխանություններն ունեն բանավոր դավաճանական պարտավորություններ, որոնք փորձում են կյանքի կոչել»,- «Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով Տավուշում իրականացվող սահմանագծման և սահմանազատման գործընթացին:

«Սահմանագծման և սահմանազատան թիվ մեկ կատարողներից մեկը բոլոր պետություններում քարտեզագրողներն ու երկրաբաններն են: Նիկոլի իշխանության գալուց հետո ԳԱԱ-ի հովանու ներքո գործող «Գեոդեզիայի և քարտեզագրության» ինստիտուտը փակվեց: Պետությունների միջև սահմանազատումները կարող են շարունակվել շատ երկար ժամանակ: Աշխարհի կտրվածքով շատ քիչ ապացույցներ ունենք, որ համապատասխան պետությունների միջև տեղի ունեցել է հարյուր տոկոսանոց սահմանազատում հարևանների հետ: Երկրների մեծ մասի՝ իրենց հարևանի հետ սահմանազատումը վերջնական ավարտված չէ, չեն պատերազմում և վատթար հարաբերությունների մեջ չեն: Սահմանազատման համար պետք են մի քանի ինստիտուտներ՝ քարտեզագրության ինստիտուտը, բանակի գլխավոր շտաբը, պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության, շրջակա միջավայրի և այլ նախարարությունները և այլք: Եթե մեկ ձևակերպմամբ՝ սահմանագծումն ու սահմանազատումն ամբողջությամբ կապված են պետության հետ, գրեթե բոլոր գերատեսչությունները պետք է ներգրավված լինեն այս գործընթացի մեջ: Իսկ ի՞նչ ենք տեսնում:

Նիկոլ Փաշինյանն ապրիորի փաստի առաջ է կանգնեցնում Հայաստանի հասարակությանը, իսկ սրա թիվ մեկ մեղավորը հենց հասարակությունն է, որը Նիկոլին ներեց 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիան: Ներեց դրանից հետո ժողովրդի թիկունքում թուրքերի հետ բանավոր և գաղտնի գրավոր ձեռք բերված բոլոր համաձայնությունները: Հիմա Նիկոլն այն աստիճանի է լկտիացել, որ ընդհանրապես բան չունի ասելու այս մարդկանց: Ինչ ուզում, անում է, ինչ ցանկանում, այս ժողովրդի գլխին բերում է: Նիկոլի պարագայում բացարձակ զարմանալ պետք չէ, թե ինչ ավրալ տեմպերով է նա կազմակերպում սահմանազատումն ու սահմանագծումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այս ամենն ապացուցում է մեկ բան. «Նա իր տերերի և թուրքերի առաջ ունի վերցված պարտավորություններ: Շատ լավ հասկանալով, որ իր գործողությունների 95 տոկոսն ապօրինի է, փորձում է բազմաթիվ օրենքներ ու դրույթներ խախտելով՝ կազմակերպել այդ գործընթացը: Հարց՝ ինչո՞ւ Վրաստանի հետ այդպես ավրալ տեմպերով չեն անում սահմանագծումը և սահմանազատումը հիմա, ինչպես փորձում է Տավուշի պարագայում անել: Ընդ որում, այն դեպքում, երբ Տավուշի մարզում ունենք բազմաթիվ տարածքներ, որոնք 1990 թ.-ից օկուպացված են Ադրբեջանի կողմից, և կապիտուլ յանտ Նիկոլն իր միակողմանի զիջումները փորձում է հանրության անգրագետ, պատմություն չիմացող և սեփական անցյալը մոռացող մասսային ներկայացնել որպես փոխզիջումներ և որպես երաշխիք, որ գոնե այդ զիջումների գնով, որոնք նա փոխզիջում է ներկայացնում, կարելի է ապահովել երկրի անվտանգությունը, որն, իհարկե, սուտ է: Իրականում ինքն էլ շատ լավ գիտի, որ իր բոլոր փորձերը ձախողված են, ինչի ապացույցն է իր՝ առնվազն հետպատերազմյան երեքուկես տարվա գործունեությունը: Դա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլի նման մարդը, որը ծնկած է թուրքերի և հատկապես Իլհամ Ալիևի առաջ, չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- ընդգծում է քաղաքագետը:

Տավուշյան պայքարում, որտեղ քաղաքական ուժերն ու քաղաքական դեմքերը կարծես երկրորդ պլանում լինեն, երկիրը թշնամուն չզիջելու գործին է լծվել հոգևոր դասը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Իշխանական քարոզչության թիրախում են հոգևորականներն ու եկեղեցին: Համբարյանն արձագանքում է խնդրին՝ նշելով. «2018 թ.-ից ի վեր Նիկոլին հաջողվում է ամեն տեսակ տգիտությունների, հիմարությունների, կեղծիքների ու մանիպուլ յացիաների միջոցով մոլորեցնել այս հասարակությանը, հիմա նույն կերպ շարունակում է վարվել Տավուշյան պայքարի հետ՝ իր կեղծիքներն ու մանիպուլ յացիաներն առաջ մղելով: Ասենք, Բագրատ Սրբազանին փորձում են ներկայացնել որպես ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ: Առանց ամոթի իրենց ԱԺ պատգամավոր համարող Լուլուն, Հովիկ Աղազարյանը, մյուս քայլիստները, հղում անելով ինչ-որ մի խեղկատակի, փորձում են ցեխ շպրտել Բագրատ Սրբազանի նման մարդու վրա: Երբ կարդում ես Բագրատ Սրբազանի կենսագրությունը, ամբողջը կապված է Արևմուտքի և Եվրոպայի հետ: Մարդը Լոնդոնում է սովորել, Անգլիայի թագուհուց պարգև է ստացել: Վեց տարվա ընթացքում հասարակությունը գոնե պարտադրեր Նիկոլին «որակյալ կեղծիք» ներկայացնել:

Նիկոլն այս հասարակությանն այնքան է արհամարհում, որ ինչ տեսակի աղբ ասես մատուցում է՝ համոզված լինելով, որ հասարակության մի ինչ-որ մասը դա որպես վերջին ճշմարտություն կընդունի: Նիկոլը փչացնում է նաև իր թիմակիցներին: Հովիկ Աղազարյանը, անուն չտալով, ցիտում է ինչ-որ տերտերի՝ նշելով, թե ասում են, որ Բագրատ Սրբազանը ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ է: Բայց նույն սկզբունքով համացանցում տարբեր լուրեր են տարածում այս մարդկանց մասին, ընդհուպ անձնական բնույթի: Մե՞նք էլ դրան հավատանք: Լավ, այս աստիճանի ամեն ինչ անլրջացնե՞լ: Ցավով պետք է արձանագրենք, որ Նիկոլի և նիկոլականների համար այն անձը, ով պայքարում է Հայաստանի տարածքային ամբողջականության և Հայաստանի տարածքների համար, ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ է:Փաստացի այդպես է ստացվում: Իսկ այն անձինք, որ չեն էլ թաքցնում, որ սնվում են օտարերկրյա կազմակերպություններից, սորոսական հիմնադրամներից, բացահայտ ցույց են տալիս, որ արևմտյան գործակալական ցանցի ներկայացուցիչներ են և պայքարում են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ և Հայաստանի տարածքները Ադրբեջանին զիջելու կողմնակիցներ են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հանձին եկեղեցու, Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը տեսնո՞ւմ են քաղաքական մրցակցի, ուժի, որը կհամախմբի հանրությանը և կտանի իր հետևից: «Իհարկե, տեսնում են: Հետհայաց գցենք վեց տարի առաջ տեղի ունեցող իրադարձություններին. Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո հարձակումները եկեղեցու դեմ պատահականություն չէին: Նիկոլը և նրան իշխանության բերած ուժերը շատ լավ գիտակցում էին, որ միակ կազմակերպված ինստիտուտը, որ կարող է ապագայում պայքարել հակահայկական Նիկոլի կառավարության դեմ, եկեղեցին է լինելու: Այն մեր ամբողջ պատմության ընթացքում կատարել է պետական ֆունկցիաներ, երբ պետականություն չենք ունեցել: Հայոց առաքելական եկեղեցու հետ հաշվի են նստել և՛ Բյուզանդական, և՛ Օսմանյան, և՛ Ռուսական կայսրությունները, և՛ Պարսկաստանը: Երբ Հայաստանը բաժանված է եղել նրանց միջև, բոլորը հաշվի են առել մեր եկեղեցու և կաթողիկոսների դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ:

Պատահական չէ, որ 2018 թ.-ի հունիսից Նիկոլի առաջին թիրախում եկեղեցին էր: Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով: Չմոռանանք, որ Նիկոլը երբևիցե չի թաքցրել, որ աղանդավոր է: Մարդ է, որն իր սոցցանցի էջում, որն ունի մեկ միլիոն հետևորդ, տեղադրում է Վահե Պետրոսյան անուն-ազգանունով հայտնի աղանդավորականի ելույթները: Վերջինիս գործունեությունը շատ խիստ քննադատվում էր ԱԱԾ-ի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում: Նրա գործունեությունը չի կարող հավանության արժանանալ Հայաստանը ղեկավարող մարդու կողմից: Երկուստեք հետաքրքրություն ենք տեսնում Նիկոլի մոտ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների պահով: Մեկն այն, որ նա աղանդավոր է, և երկրորդը՝ իր տերերն են այդ ամեն ինչի պատվիրատուն, և նա մեծ հաճույքով այդ հարձակումները գործում է եկեղեցու դեմ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի
Ամենաընթերցվածները