Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնականում օժանդակում է ցեղասպանական ոճրագործ թշնամու՝ Ադրբեջանի կողմից մեր երկրի մի որոշակի մասն անեքսիայի ենթարկելուն: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպախումբը դա փորձում են ներկայացնել որպես սահմանազատման, սահմանագծման գործընթաց: Փաստացի, դա Հայաստանի տարածքները միակողմանիորեն թշնամուն արվող զիջում է, ըստ որում, թե՛ թշնամու, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիներին պատերազմով սպառնալու, այդ կերպ ահաբեկելու ճնշման ներքո: Միաժամանակ, ծավալվում է փաշինյանական իշխանության այդ կործանիչ որոշման ու կամայական քայլի դեմ համաժողովրդական ընդվզումը: Ավելին, բողոքն ահագնանում է, ստանում նորանոր դրսևորումներ:

Իշխանությունների հողատվական, զիջողական, եթե չասվի՝ կապիտուլ յանտական քայլերի դեմ ընդվզման էպիկենտրոնը, ցավոք, դեռևս Տավուշում է՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում: Այստեղ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ ընդվզող տավուշցիներին են միացել բազմաթիվ հանրային դեմքեր, հոգևոր և հասարակական գործիչներ, քաղաքական դեմքեր, սովորական քաղաքացիներ, որոնք հայրենակիցների հետ դիմակայում են փաշինյանական ոստիկանության միջոցով դրսևորվող ծայրահեղ կոշտ, անմարդկային բռնաճնշումներին, զանազան իշխանական կամակատարների սադրանքներին, ընտրողական ձերբակալում-առևանգումներին: Միաժամանակ, այս օրերին թե՛ հանրապետության ամենատարբեր մարզերում ու քաղաքներում, հիմնականում՝ ներպետական ու միջպետական ավտոճանապարհներին, թե՛ Երևանում տեղի են ունենում բողոքի ինքնաբուխ, երբեմն հախուռն ակցիաներ. կարճ ժամանակով փակվում են փողոցներ, տեղի են ունենում իրազեկման երթեր, տարածվում են ընդվզողներին խրախուսող և առայժմ «ուղտի ականջում քնած» հայրենակիցներին ակտիվության կոչող թռուցիկներ, ինքնաշեն պաստառներ:

Ի դեպ, այդօրինակ պաստառների «վերջին թողարկումը» բավականին յուրովի մոտեցմամբ էր սթափության ու արթնության կոչում դեռևս «իրենց գործերով զբաղված» հայրենակիցներին. «Թողեք, թող հանձնեն…»: Ի՛նչն է հետաքրքիր: Տավուշից մեկնարկած ընդվզումը ոչ միայն չի մարում, այլև ծավալվում է: Բողոքը ոչ միայն չի նվազում, այլև ահագնանում է: Ու դա, չնայած այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը և «առաջին շարքի» քպականները, պատկերավոր ասած՝ «նոն-ստոպ» ռեժիմով սոցցանցերի էջերից չեն իջնում: Չէ, նրանք որևէ բովանդակային քննարկում չեն ծավալում, դա շատ զավեշտալի կլիներ իրենց դեպքում: Նրանք իրենց տեղեկատվական հարթակներով ու սոցցանցերի էջերով ակնհայտ ստի ու կեղծիքի շատրվաններ են արձակում ինչպես ընդվզման առավել նկատելի մասնակիցների, այնպես էլ հոգևորականության, ի մասնավորի՝ Բագրատ Սրբազանի հասցեին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պատկերավոր ասած, «կեռ մահիկի արշավանք» է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իշխանական հակաքարոզչությանը չեն օգնում նաև առանձին հանրային դեմքերի ներկայությամբ պայմանավորված այլազան ապակողնորոշող արձագանքներն ու պայքարողներին հիասթափության մատնելու նպատակ հետապնդող, այսպես ասենք, «բացականչությունները»:

Ի դեպ, մի հետաքրքրական երևույթ է նկատվում. շատ ու շատ մարդիկ պարզապես չեն էլ լսում, թե ինչ է ասում այս կամ այն փաշինյանական պաշտոնյան, իսկ բնօրինակի՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ շատերն ուղղակի «փոխում են ալիքը»: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես նկատում են շատերը, բացառությամբ «գրանտային» «իրավապաշտպանների», ծառայում է որպես ռեպրեսատոր, այսինքն՝ բռնաճնշումների կույր գործիք է դարձել. կայծակնային արագությամբ ձերբակալում են ընդվզողներին, իսկ խաղաղ ցուցարարներին վրաերթի ենթարկելու նպատակով նրանց վրա մեքենա քշողներին, իբր, չեն կարողանում հայտնաբերել ու մեկուսացնել: Բայց հիմնականը. չնայած անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպախմբի ագրեսիվ, մանիպուլ յատիվ հակաքարոզչությանը, չնայած ոստիկանական բռնաճնշումներին, չնայած ճնշման այլ մեթոդներին, ընդվզումը չի մարում: Ու արդեն ավելի քան 11 օր չի մարում: Ու դա հատկանշական է՝ անկախ այն բանից, թե տվյալ փաստը ում է դուր գալիս, ում՝ ոչ:

Ինչո՞ւ ենք դա համարում հատկանշական: Այլ պարագաներում, կարծում ենք, հազիվ թե դա հավել յալ մեկնաբանելու կարիք լիներ, բայց մեկ-երկու դիտարկում, այնուամենայնիվ, արժե անել:

Առաջինը. մարդիկ, առանց կողմնակի հուշարարության, համենայն դեպս՝ շատերը, տեսնում են, թե ինչ է կատարվում իրականության մեջ, տեսնում են, որ իշխանության սրտաճմլիկ, եթե ոչ՝ ծեքծեքուն հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում նրանց գործերին, տեսնում են, որ իշխանությունը, արյունարբու թշնամու ձեռքից բռնած, նրան մեր երկիր, մեր գյուղեր ու քաղաքներ, մեր տուն է մտցնում: Մարդիկ սկսում են հասկանալ, կամ ավելի շուտ՝ արդեն հասկացել են, որ դա «աթոռակռվի» հարց չէ, ինչպես «տակից» օրնիբուն քարոզում են իշխանական թեզեր թութակողները:

Երկրորդը. ընդվզման ելակետային մոտեցումը չափազանց դիպուկ է. Տավուշը՝ հանուն Հայրենիքի: Այսինքն, սա ոչ թե սոսկ Տավուշի, Նոյեմբերյանի շրջանի այս կամ այն գյուղի, բնակավայրի կենսատարածքի հարցն է, չնայած դեպքերը մեկնարկել են այդ հողի վրա, այլ սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է: Մարդկանց իշխանությունն ասում էր. «Արցախը տանք թուրքին, հանգիստ ապրենք, տանք ու թուրքի հետ առևտուր կանենք»: Թուրքը զավթեց Արցախը, հայաթափեց, Փաշինյանի իշխանությունն էլ անհաղորդ մնաց ու կողքից դիտողի դերում էր, դեռ մի բան էլ հպարտանում էր, թե՝ տեսե՜ք, մեզ ուզում էին ներքաշել պատերազմի մեջ, մենք չներքաշվեցինք: Բայց «հանգիստ ապրել» չկա:

Թշնամին շարունակում է էքսպանսիան: Հիմա էլ «երգի» բառերը թեթևակի փոխեցին, թե՝ «Տավուշից տարածքներ տանք, թուրքի հետ հանգիստ ապրենք, առևտուր կանենք...»: Ու ակնհայտ դարձավ (նկատի ունենք՝ շատերին), որ այդ «տանք, որ...»-ը չի դադարելու, կանգ չի առնելու, որ հաջորդ փուլում արդեն անձամբ իր տունը, իր այգին, իր «թույն համարներով» ավտոյի գարաժը, իր նարդու բեսեդկան, իր աշխատավայրը, իր երեխաների խաղահրապարակը տալու հերթն է գալու: Ու ոչ թե «հանգիստ ապրել», այլ ընդհանրապես ապրել էլ չի լինելու: Այո, հենց Տավուշը՝ հանուն հայրենիքի: Մեծ հաշվով, բոլորս՝ հանուն Հայրենիքի: Այդ հունի մեջ է ծավալվող ընդվզումը: Երկրում մթնոլորտը իրականում էլեկտրականացված է: Իշխանությունը ձևացնում է, թե «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի», բայց իրականում դեպքերի ընթացքը գնում է դեպի համընդհանուր ընդվզում: Ի դեպ, այնպես է ստացվել, որ մայիսը հայերիս համար ճակատագրական հաղթանակների ամիս է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները