«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բանաստեղծ Հուսիկ Արայի հետ հարցազրույցների ժամանակ հաճախ ենք զրուցել մեր պետության համար Նիկոլ Փաշինյանի իշխանության վտանգավորության մասին: «Հիմա առնչվում ենք նրան, ինչի մասին խոսել ենք: Բայց մեր վառ երևակայությունն էլ, սակայն, չէր բավարարում մտածել, որ այս աստիճան կլինի ամեն ինչ: Կորցրած հույսի մեջ էլ չէինք տեսնում, որ կարող ենք հայաթափված Արցախ տեսնել, Արցախ կորցնել, ինչը պատմության մեջ երբեք չի եղել՝ 3000 տարուց ավելի»,- «Փաստի» հետ զրույցում նշում է բանաստեղծը:

Ասում է՝ ֆիզիկայում կա ազատ անկման օրենք, երևույթ: «Սրընթաց անընդհատ գնում ենք, մինչև հասնենք անդունդի հա տ ա կը, այն տեղ ծեփ վ ե ն ք , մնանք: Այս վիճակն է: Ամեն վատին փոխարինում է էլ ավելի վատը, ծայրահեղ վատը, մինչև դառնում է ոչնչացում: Ինչ կատարվեց Արցախում, այս ընթացքով նույնը կատարվելու է Հայաստանում: «Արցախը կորցնելով՝ մեր պատ մու թյան վեր ջին էջն ենք թերթում», - ասում էր Մոնթեն:

Տարիներ ի վեր մի թեզ էին շրջանառում. քանի Արցախը կա, մենք լավ չենք ապրելու, Արցախը տանք, լավ ապրենք: Մեր ժողովուրդը որսաց երկրորդը, հիմա է հասկանում, որ Արցախը տալով՝ թերթում է մեր պատ մու թյան վերջին էջը: Մեր հրամանատարները՝ Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը, որոնք կրթված, բանիմաց մարդիկ էին, այս ահազանգը ժամանակին հնչեցնում էին: Իսկ հիմա գնում ենք Հայաստանի մասնատմանը, մեր հայրենիքի վերջին պատառի վրա հայ ժողովրդի, հայ գոյի ոչնչացմանը, մեր հայրենիքի հայաթափմանը: Մեր պատմական հայրենիքից մեկ տասներորդն է երևի մնացել, ամեն ինչ անում ենք, որ սա էլ կորցնենք ու կորցնում ենք»,հավելում է մեր զրուցակիցը: Բայց ընդվզում կա: Մարդիկ հաշտ չեն հայրենիք կորցնելու մտքի հետ:

«Ընդվզումը բնական է, ամբողջ հասարակությունն է անհաշտ, ընդվզում է ու մռլտում. ես՝ իմ տանը, այն մեկը՝ փողոցում, մյուսն՝ աշխատավայրում : Նույն հոգեվիճակն էլ Արցախի պատերազմի ու կորստի ժամանակ էր, բայց Արցախը վերջնական հանձնելիս տեղային ընդվզումներ չեղան, ինչը շատ ցավալի էր: Չգիտեմ, թե ինչու, մեր հասարակության ուղեղը մտել էր, որ Արցախը մերը չի: Ամարասը չորրորդ դարում ազերի՞ն էր կառուցել, որն ընդհանրապես այդտեղ գոյություն չուներ, նույ նը՝ Դա դ ի վանքը, Գանձ ա ս ա ր ը և այլն: Մաշտոցն իր առաջին դպրոցն է բացել Արցախում: Հիմա պետք է փորձենք այստեղ կանխել գործընթացները, որ կարողանանք ինչ-որ բան փոխել, եթե ոչ, ամիսներ հետո այլևս ուշ է լինելու, ցանկության դեպքում էլ չենք կարող ընդվզել, քանի որ ճանճի պես ամբողջությամբ հայտնված ենք լինելու թուրքական սարդոստայնի մեջ: Քանի տարի է, իբր բանակ են բարեփոխում, իսկ իրականում բանակի լուծարման են գնում, Ալիևը մեզ կապիտուլ յացիոն ակտ է առաջարկել, իսկ սրանք համաձայ նել են:

Օրինակ՝ Հայաստանը չպետք է բանակ ունենա, չպետք է սպառազինվի, տնտեսությունը չպետք է զարգանա, ատոմակայան ու մետաղաձուլարան չունենանք, գազն էլ Ադրբեջանից ստանանք, իսկ սա նշանակում է կախվածության մեջ լինել Ադրբեջանից: Սրան է տանում գործընթացը: Սա կանխելու միակ տարբերակն ընդվզելն է: Կիրանցում զինված սահմանապահներ են կանգնելու, բայց վարչապետ կոչվածը կիրանցիների հետ հանդիպման ժամանակ ասում է՝ անվտանգությունը չի երաշխավորվում: Պատմության մեջ նման ղեկավար չի եղել, գուցե եղել են խելագարներ, գինեմոլներ և այլն, բայց այդ աստիճան սրանց նման չեն եղել, որ ամեն ինչ անեն , մեզ հանձնեն թշնամու ձեռքն ու ասեն՝ չենք պաշտպանում: Վաղն ասելու են՝ պետք է տանք Երևանը, որովհետև այլևս բանակ չունենք, ժողովուրդն ի՞նչ պետք է անի, ամեն ինչ սրան է տանում: Մեր բանակը լուծարում են, իսկ թշնամին ամեն օր հզորանում է»:

Հուսիկ Արան կարծում է՝ այդ ժամանակ նորից պատերազմի սպառնալ իք են հնչեցնելու, ու քանի որ բանակ չենք ունենալու, առաջարկելու են ընդունել թշնամու պայմանները: «Մենք էլ սխալ ունենք: 2020 թ.- ի նոյեմբերի 9 - ի ն սրանց պետք է հեռացնեինք, և ամեն ինչ այլ կլիներ: Արցախը հիմա կլիներ, կպահեինք այն, ինչ մնացել էր պատերազմից հետո, կկարողանայինք ոտքի կանգնել: Ար ց ա խը մի ջազգայ ն ո ր ե ն ճանաչված սուբյեկտ է, ինքնորոշվել է: Հիմա այս օրերի ու ամիսների մեջ է մեր գոյապայքարը: Արցախցիները եկան Հայաստան, մենք ո՞ւր ենք գնալու: Հայաստան «վերադարձած ադրբեջանցի փախստականներն» ամեն ինչ անելու են, որ հեռանանք մեր երկրից, թուրքը երբեք կանգ չի առնում, նրան ե ր բեք չեն վստա հում: Բայց մեր ժողովրդի ողբերգությունն այն է, որ այդպես էլ չկարողացավ թուրքին ճանաչել, այսպես ասեմ՝ գիտակցում են, թե ով է, բայց ինչ-որ հույս են կապում: Էրդողանն ամեն կերպ աջակցեց Ադրբեջանի 44-օրյա պատերազմի օրերին, ընդամենը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման ու ցեղասպանության գործում մեծ է Թուրքիայի դերը, նրանք դա չեն էլ թաքցնում, մենք սա իրապես չե՞նք գիտակցում»: Իսկ աշխա՞րհը:

«Ամբողջ աշխարհով ասում ենք, թե սահմանազատում ենք անում ու խաղաղություն հաստատում, աշխարհն էլ ասում է՝ շատ լավ է, եթե քեզ համար դա նորմալ է, աշխարհն ի՞նչ պիտի ասի: Իրանն ասում է՝ թույլ չի տա «Զանգեզուրյան միջանցքի» գործարկումը, քանի որ դա չի բխում իր շահերից, Իրանի հետ թշնամանում ես, Ռուսաստանին ևս ձեռք չի տա, որ Հայաստանը չլինի, բայց նրա հետ էլ ես թշնամանում: Պետք է հասկանանք՝ ում հետ կարելի է ու պետք է դաշնակցել, բայց իր դիմաց ինչ դրել են, ասում ու անում է, անգամ այն սրբապղծությունը, թե՝ եկեք Ցեղասպանության զոհերին անուն առ անուն հաշվենք: Ամենավատ մղձավանջում նման բան պատկերացնել չէինք կարող: Իրական ու պատմական հայրենիքի զրույցներն էլ նույն կոնտեքստում են, դրանք Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերն են: Պատմական հայրենիքը մեր հայաթափված ու ցեղասպանված տարածքներն են, իրական հայրենիքը՝ սա: Պատմական հայր ե ն ի քը հի շ ո ղու թյուն է, եթե ազ գ ը զրկվում է հիշողությունից, զրկվում է ամեն ինչից, ամենակարևորը՝ պատմությունից: Նիկոլի հեղափոխությունի՞ց ենք սկսում մեր պատմությունը»:

Այսօր պայքարի առաջնագծում Հայ առաքելական եկեղեցին ու հոգևոր դասն է: «Այն, որ այսօր հոգևոր դասն է առաջնորդում ժողովրդին, և՛ լավ է, և՛ վատ: Այո, մեր պատմության ամբողջ ընթացքում եկեղեցին իր բարձրության վրա է եղել, մեր գոյապայքարի կենտրոնում, ժողովրդի կողքին, սա լավ է, բայց նաև վատ է, որ, փաստորեն, քաղաքական ուժեր չունենք, որոնք կկարողանան մարդկանց առաջնորդել: Ժողովուրդն ուզում է մեկին, որ գնա հետևից, վստահի, բայց ոչ ոքի չի վստահում: Սա սարսափելի է, որովհետև , օրինակ՝ ժամանակավոր կառավարություն չենք կարող հոգևոր դասից կազմել: Իրենց դեպքում բնական է, որ թիրախավորում են եկեղեցուն: Նրա փոխարեն քաղաքական ուժեր ու գործիչներ կլինեին, նրանք կհայտնվեին իշխանության թիրախում: Ով փորձում է դիմադրություն ցույց տալ կամ շարժում ղեկավարել, որ չհանձնենք, չկորցնենք մեր հայրենիքը, նրա դեմ են ուղղվում սլաքները: Եկեղեցու դեմ վեց տարի է, ինչ ուղղել են սլաքները, հիմա ավել ի են թիրախավորել: Մինչդեռ այսօր հոգևոր դասն է փորձում դիմադրության շարժում ստեղծել, որպեսզի Հայաստանը չկորցնենք:

Մի քանի օր հետո թշնամին տեղադրված սյուներից առաջ է գալու: Երեք տա րի առաջ GPS - ով թշնամին Գեղարքունիքում ու Սյունիքում սահմաններ էր գծում, հետո ներխուժեցին Սև լիճ, Ներքին Հանդ, Իշխանասար, Սոթք: Սատանային վստահեք, բայց թուրքին մի վստահեք: Թուրքը երբեք չի ճանաչելու մեր սահմանները, նա միշտ առաջ է գալու, քանի դեռ թույլ ենք: Թուրքի համար որևէ փաստաթուղթ, վճիռ, պայմանավորվածություն նշա ն ա կություն չունի, եթե ունենա հնարավորություն հոշոտելու, հոշոտելու է: Սրանում էլ որոշ ժամանակ հետո կհամոզվենք: Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը»,- եզրափակում է Հուսիկ Արան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները