Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրանցից մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն արդեն կարելի է ասել՝ ստանում է համազգային, համաժողովրդական բնույթ: Այն գործնականում կարելի է վերաորակել որպես բոլորը՝ հանուն Հայրենիքի շարժում: Ճիշտ է, այստեղ մի վերապահում, այնուամենայնիվ, պետք է անել՝ ելնելով մեր հիմնական սկզբունքից, որն է՝ հարգանքը ճշմարտության նկատմամբ: Բոլորը՝ հանուն Հայրենիքի, չհաշված Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ն, ներառյալ վերջինիս սատելիտներն ու ֆեյքերը: Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մուտքը մայրաքաղաք, Երևանի կենտրոնական փողոցներով ու պողոտաներով բազմահազարանոց ընթացքը, Հանրապետության հրապարակում հիրավի գերմարդաշատ հանրահավաքը, արդեն երեկ ծավալված իրադարձությունները ինքնին խոսուն են: Թե կոնկրետ վերջնարդյունքը ինչպիսին կլինի, այս դեպքում տեղին է ասել՝ երևի միայն Աստված գիտի: Բայց ընթացքն առավել քան տրամադրող ու արտահայտիչ է:

Իհարկե, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը վստահ է, որ հանուն Հայրենիքի ու պատվի այս շարժումը չի կարող չհաջողել: Սրբազանը, հասկանալի է, քաղաքական գործիչ չէ: Նրա մոտեցումներն էլ, նույն պատճառներով, հիմնականում զերծ են քաղաքական պայմանականություններից: Տեսեք, Բագրատ Սրբազանը, կարելի է ասել, արտացոլելով այդ պահին հրապարակում հավաքված ահռելի բազմության ընդհանուր տրամադրությունը, բարձրաձայնեց Փաշինյանի հեռանալու պահանջը, ժամանակ տվեց նրան՝ դա կամովին անելու համար: Ցանկացած քաղաքագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ կասի, որ նման դեպքերում առհասարակ խորհուրդ չի տրվում որոշակի ժամկետներ նշել: Դա քաղաքականապես կաշկանդում է՝ հետագա գործողությունների առումով, ձևավորում է որոշակի սպասումներ, որոնք կարող են հակառակ էֆեկտ ունենալ և այլն: Բայց... հիմա մենք գործ ունենք ոչ դասական վիճակի հետ, ու այն, ինչ կատարվում է Հայաստանի փողոցներում, ինքնին քաղաքական լինելով՝ վեր է հենց քաղաքականությունից, վեր է զուտ հրաժարականի պահանջից, վեր է սոսկ փողոցային պայքարից:

Խոսքը գոյութենական պայքարի մասին է, ու հենց այս ասպեկտով էլ պետք է դիտարկել բոլոր գործընթացները: Իհարկե, Սրբազանի վստահությունը լավ է: Կարևոր է, որ այդ վստահությունը, ինքնավստահությունը փոխանցվի հնարավորինս շատ հայրենակիցների: Բանն այն է, որ սեղանին չափազանց շատ ու չափից լուրջ բաներ են դրված. երկրի լինել-չլինելու խնդիրն է, Հայոց եկեղեցու հեղինակությունն է, հայության՝ որպես պետականակիր ժողովուրդ մնալու խնդիրը, վերջապես՝ հանրության՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Բայց այստեղ կան նաև այլ, ոչ պակաս կարևոր հանգամանքներ: Մայիսի 9-ի և երեկվա հանրահավաքները, բացի ահռելի մարդաշատությունից, շատ հետաքրքրական էին հենց ներսից: Այստեղ իսկապես կարելի էր տեսնել մեր ժողովրդի բացարձակապես բոլոր շերտերի ներկայացուցիչներին, նաև՝ այսպես ասած՝ «ապաքաղաքական» մարդկանց, որ այլ պարագաներում միգուցե հրապարակ չէին ելնի:

Սա ցույց տվեց, որ մեր երկրի համար ամեն ինչ կորած չէ: Սա ցույց տվեց, որ հայրենատեր մարդիկ կան, ու այդ մարդիկ շատ ավելին են, քան հույս ունեին Նիկոլ Փաշինյանը, քպականները, սատելիտներն ու Իլհամ Ալիևը: Սա ցույց տվեց, որ անհայրենիքներն իսկապես մեր երկրում փոքրամասնություն են կազմում: Սա նաև ազդակ էր ողջ աշխարհին, որ Հայաստանը ՔՊ-ն չէ, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանն ու քպականները չեն, որ հայ ժողովուրդը պարտվողականության, զիջողականության կողմնակիցը չէ, անթասիբ չէ, անսկզբունք չէ... Իսկ թե որքան կշատանա ոտքի ելած հայրենատեր մարդկանց քանակը հրապարակներում ու փողոցներում, որոշակիորեն կախված է դեպքերի հետագա ընթացքից: Հասկանալի է, որ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված՝ շատ հայրենակիցներ անմիջականորեն ներկա չէին, բայց ներկաները արդեն իսկ որոշակի հանուր տրամադրություն ու վերաբերմունք են արտահայտում: Եվ արտահայտեցին:

Այդ իշխանությունն է ուզում նվաստացնել Հայաստանն ու տանել շարունակական կորուստների, թշնամու շվիի տակ պարելու: Բայց ժողովուրդը, հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ (այդ թվում՝ Սփյուռքում) դա չեն ցանկանում: Հակառակը՝ ուզում են երկիր ու պետություն ունենալ: Ի դեպ, ոչ պակաս հատկանշական դրվագ. թե՛ նախորդ օրը, թե՛ երեկվա «դասադուլային» երթի ընթացքում կարելի էր տեսնել ամենատարբեր քաղաքական ուժերի, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, որոնց այլ պարագաներում, այսպես ասենք՝ «սովորական իրավիճակներում», անհնար էր պատկերացնել կողք կողքի, նույն ուղղությամբ ու նույն բանի համար քայլելիս: Սա, ինչ խոսք, կարևոր հանգամանք է: Այսինքն, Բագրատ Սրբազանի գլխավորած այս շարժումը կարող է դառնալ կամ արդեն դարձել է միասնականության հարթակ, մեր հավաքական կամքի դրսևորման հնարավորություն:

Ինչպես նշել ենք մի առիթով, այս շարժումը մերան է: Եվ մեր հանուր ներուժն ու կամքը մերվում է միանգամայն հստակ ու ընկալելի բանաձևով՝ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված: Ու ստացվում է, որ աթոռից կառչած մնալով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները դեմ են Հային, Հայաստանին, Հայրենիքին, Եկեղեցուն ու... Աստծուն: Դե, այն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ատելով ատում են Հայ առաքելական եկեղեցին ու ամեն կերպ ցանկանում են կործանել ավելի քան 1700 տարվա մեր ազգային ինքնության այս հիմնասյունը, ամենևին նորություն չէ: Ի դեպ, ՔՊ-ի մասին, ավելի ճիշտ, այն հիստերիայի, որն արդեն քանի օր, իսկ մայիսի 9-ի առավոտից առավել մոլեգին դրսևորվեց Փաշինյանի ուղղակի ենթակայության տակ գտնվող պատժիչ մարմինների իրարահաջորդ սպառնալիք-հայտարարություններով, քպականների սոցցանցային ջղաձգումներով:

Երբ ակնհայտ դարձավ, թե ինչ հուժկու բազմություն է հավաքվել հրապարակում, քպականները, մեկը մյուսից պատճենած ֆրազներ սկսեցին տարածել սոցցանցերում, թե՝ «մեր լեգիտիմագույն վարչապետ Փաշինյան», «ընտրված վարչապետ...», «դու մենակ չես» (հուզվեցինք) ու նման բաներ: Դա բավականին ծիծաղելի ու, մեր մեջ ասած, խղճուկ տպավորություն էր թողնում և թողեց: Դա, ի լրումն ամենի, մատնեց այն վախերը, այն խորը տագնապը, որ համակել է «լեգիտիմաց լեգիտիմ, վարչապետաց վարչապետ» Փաշինյանին ու նրա գլխավորած խմբին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները