Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը դարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Իսկ մինչև այդ Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջ էր մղվում գլխավորապես Սփյուռքի ջանքերով։ Եվ երբ հայկական անկախ պետականությունը ներգրավվեց այս գործընթացում, այն արագացավ ու նոր թափ ստացավ։ Եվ այսօր արդեն տասնյակ պետություններ, այդ թվում՝ գերտերություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Միևնույն ժամանակ, անկախության հռչակումից ի վեր Հայաստանը բախվել է թուրքական ժխտողականությանը, որի միջոցով պաշտոնական Անկարան փորձել է խեղաթյուրել ու հերքել պատմական իրողությունը՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք թուրք մտավորականներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

Իսկ ընդհանրապես, Հայոց ցեղասպանության ու այլ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նաև համամարդկային նշանակություն ունի այս սարսափելի հանցագործության կրկնությունը կանխելու տեսանկյունից։ Ժամանակակից աշխարհում տեսնում ենք, թե այս հանցագործությունն ինչ մեծ խնդիր է դարձել մարդկության համար։ Դրա համար էլ բազմաթիվ հայտարարություններում նշվում է «այլևս երբեք»-ի մասին։ Եվ հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը ամենածանր միջազգային հանցագործության զոհ է դարձել, Հայաստանը միջազգային հարթակում հանդես է գալիս որպես ցեղասպանության կանխարգելմանը միտված գործընթացի առաջամարտիկ։ Պատահական չէ, որ հենց Հայաստանի նախաձեռնությամբ 2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը A/RES/69/323 բանաձևով որոշեց դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր:

Հայաստանի ղեկավարությունը ամեն տարի հատկապես ապրիլի 24-ին կոնկրետ ուղերձներ է հղում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային ու միջազգային հանրությանը։ Բայց այս տարի ապրիլի 24ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընդհանրապես տարբերվում էր նախկինում երբևէ հնչած հայտարարություններից։ Ինչպես նկատում են բազմաթիվ փորձագետներ, Փաշինյանի այս տարվա ուղերձն իր մեջ ժխտողական տարրեր էր պարունակում։ Ավելին, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ուղղակի քննադատեց Հայաստանի վարչապետին նրա ապրիլքսանչորսյան ուղերձի համար։ ԱՄՆում գործող ոչ կառավարական կազմակերպության փորձագետների դիտարկմամբ, Հայաստանի ղեկավարը մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Նկատենք, որ սա աննախադեպ երևույթ է, քանի որ չի եղել որևէ դեպք, երբ Հայաստանի ղեկավարին մեղադրեն ցեղասպանության ժխտմանն աջակցելու մեջ։

Ընդ որում, Լեմկինի ինստիտուտում ոչ միայն տպավորություն ունեն, որ Փաշինյանի ուղերձը շեղվում է ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնարար սկզբունքներից, այլև կատարված հանցագործության մեղավորությունը դնում է զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով: Ու սա՝ այն պարագայում, երբ Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին մի քանի տարի առաջ նշում էր, թե Փաշինյանին համարում է չեմպիոն՝ մարդու իրավունքների հարցում։ Իհարկե, իշխող ուժի շրջանակներում շատ ծանր տարան Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի քննադատական հայտարարությունը՝ նշելով, թե այն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, ներքաղաքական կյանքին։ Բայց այսպիսի հայտարարություններ անելով՝ քպակաները չեն գիտակցում, որ իրականում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման թեման ներքաղաքական հարց չէ և ոչ միայն համայն հայությանն է վերաբերում, այլև գլոբալ նշանակություն ունի։

Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ Փաշինյանն իր քայլերով ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր դիրքորոշմամբ նպաստել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանությանը։ Երբ Ադրբեջանն ագրեսիայի էր դիմում Արցախի դեմ ու կազմակերպում արցախահայության բռնագաղթը, Փաշինյանն այն համարում էր Ադրբեջանի ներքին գործ ու որևէ քայլ չձեռնարկեց այն կանխելու համար։ Իսկ հիմա նա ընդհանրապես չի բարձրացնում Արցախում տեղի ունեցած ցեղասպանության հարցը։ Ու եթե նույն կերպ երկար շարունակվի, ապա Փաշինյանի վարած քաղաքականությունը ոչ միայն սև հետք կթողնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ու արցախահայության նկատմամբ իրագործված ցեղասպանության ճանաչման հարցում, այլև ընդհանրապես թշնամական երկրների հետագա ցեղասպան նպատակներին «աջակցելու» արդյունք կունենա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները