«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը արևմուտքում համարում են «ռուսական» օրենք։ Կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30 պատգամավոր։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կկիրառի օրինագծի հանդեպ, սակայն նշենք, որ խորհրդարանը հնարավորություն ունի հաղթահարելու այդ վետոն։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։ Ընդ որում, տարին մեկ անգամ նրանք պետք է լրացնեն հայտարարագիրը։

Օրինագծի դեմ է հանդես գալիս ընդդիմությունը՝ մտավախություն ունենալով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղհասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են համարվել «օտարերկրյա գործակալներ»։ Ու այս ֆոնին ընդդիմությունը փորձում է անընդհատ բողոքի ակցիաներ կազմակերպել՝ ընդգծելով, թե այս օրենքը հակաժողովրդավարական է և խոչընդոտելու է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից էլ ընդգծում են, որ, ընդհակառակը, օրենքը նպաստում է ժողովրդավարությանը և միտված է ֆինանսական թափանցիկություն ապահովել ոչ կառավարական ոլորտում: Այնուամենայնիվ, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի թեման Վրաստանի համար ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ։

Ի դեպ, նախապես նշենք՝ ոչ միայն Վրաստանի համար: Խնդիրն այն է, որ Արևմուտքը հատուկ ջանքեր է գործադրում, որ Վրաստանին դարձնի աշխարհաքաղաքական բախման հերթական թատերաբեմը Ուկրաինայից հետո ու Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացի։ Իսկ այսպիսի սցենարը կարող է իրականություն դառնալ առաջին հերթին այն դեպքում, երբ արևմտյան գումարներով սնվող կազմակերպությունները ներքաղաքական անկայունություն հրահրեն Վրաստանում, ապա և «տապալեն» աշխարհաքաղաքական հավասարակշռության կողմնակից իշխանություններին, որոնք չեն ցանկանում երկիրը դարձնել որևէ կողմի հլու կամակատարը։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ից ու Եվրամիությունից քննադատում են վրացական իշխանություններին՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման հետ։ Անգամ Սպիտակ տնից սպառնում են, որ Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վերջնականապես ընդունվի։

Այնուամենայնիվ, Վրաստանի իշխանություններն իրենց դիրքորոշումից հետ կանգնելու որևէ մտադրություն չունեն։ Վերջերս էլ Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Իվանիշվիլին հրաժարվեց հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին։ Վրացական իշխանությունները փորձում են որքան հնարավոր է՝ հավասարակշռված քաղաքականություն վարել ու թույլ չտալ, որ Արևմուտքը ջրերը պղտորի։ Պատահական չէ, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, թե «Մայդանի» սցենարը Վրաստանում անհնար է: Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները մտադիր չեն խզել իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ։ Վրաստանի վարչապետն ընդգծում է, թե հուսով է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ապագայում կազատվեն «Գլոբալ պատերազմի կուսակցության» ազդեցությունից՝ թերևս նկատի ունենալով ԱՄՆում և ԵՄ-ում իշխող վերնախավի այն հատվածին, որը շահագրգռված է այլ երկրներին ևս Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ ներգրավելուն։ Հարցն այն է, որ Արևմուտքում մեծ ազդեցություն ունեցող, այսպես կոչված, «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» ցանկանում է բոլոր հնարավոր ձևերով հարվածել Ռուսաստանին, բայց դրանից ոչ այնքան տուժում է Ռուսաստանը, որքան որ այն փոքր երկրները, որոնք ներգրավվում են այս գործընթացում։

Հենց թեկուզ Ուկրաինայում ընթացող պատերազմը վկայում է, թե ինչպես կարող է Արևմուտքն իր շահերի համար այդ երկիրն ավերակների վերածել ու զոհաբերել բազմահազար ուկրաինացի զինվորների։ Ինչպես վերը նշեցինք, այս ամենը միայն Վրաստանին չի վերաբերում: Բացառված չէ, որ Հայաստանի մասով ևս նոր փորձեր կատարվեն Ռուսաստանին հարվածելու ուղղությամբ՝ մանավանդ, որ ՀՀ իշխանությունները մեծ սիրով ստանձնել են երկրում հակառուսական կրքերի բորբոքման առաջամարտիկի դերը։ Դրա համար Հայաստանում Արևմուտքը ներդրված ականներ շատ ունի, որոնք տարիներ շարունակ Արևմուտքից մեծ գումարներ են ստանում։ Աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դառնալու հեռանկարը բացառելու համար առաջին հերթին գործող իշխանություններին հեռացնելուց հետո հաջորդ իշխանությունները գուցե այս ամենից լուրջ եզրակացություններ անեն, ինչպես արել են Վրաստանի ներկա իշխանությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները