Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին

Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է Խարկովին, ապա ներկայում նման ծրագրեր չկան»,- համապատասխան հարցին պատասխանել է նա:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Խարկովի ուղղությամբ շարունակվող մարտերի մեղքը Ուկրաինայի ներկայիս իշխանությունների վրա է։

Նախօրեին հաղորդվել էր, որ իրավիճակը Խարկովում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում, այնքան լուրջ է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված է եղել չեղարկել ծրագրված այցը Իսպանիա և ուղիղ գալ Խարկով, որն իրական վտանգի տակ է ռուսական առաջխաղացումից:

«Ինձ համար իսկապես կարևոր է այստեղ լինելը: Իրավիճակը շատ լուրջ է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը», - ասել էր Զելենսկին:

Նա շատ հստակ ասել էր, որ ԱՄՆ-ի օգնության ձգձգումն անմիջական ազդեցություն է ունեցել պատերազմի և հյուսիսարևելյան սահմանի երկայնքով տիրող իրավիճակի վրա: Լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ԱՄՆ-ն է մեղավոր նրա համար, ինչը հիմա կատարվում է Խարկովում։

«Դա աշխարհի մեղքն է: Պուտինին մեր հողերի օկուպացիայի հնարավորություն են տվել։ Բայց հիմա աշխարհը կարող է օգնել: Մեզ անհրաժեշտ է ընդամենը երկու Patriot համակարգ: Ռուսաստանը չի կարողանա գրավել Խարկովը, եթե մենք ունենանք դրանք», - հավելել էր Զելենսկին: 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները