Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի ու «թալանին» վերջ դնելու լոզունգներով։ Նա արդեն 6 տարի կառավարում է, բայց դեռ խոսում է «նախկին թալանչիներին» պատժելու և «գողացածը» հետ բերելու մասին։ Ժամանակ առ ժամանակ իրավապահների կողմից հաղորդագրություններ են տարածվում, և դրանց շուրջ ֆոն է ստեղծվում, թե իսկապես պայքարում են կոռուպցիայի դեմ: Ավելին, դեռևս կան մարդիկ, որոնք կարծում են, թե ուր որ է, նշյալ «թալանածը» հետ են բերում ու բաժանեն իրենց։ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ հանկարծ այս թեման չփակվի, քանի որ իր իշխանությանը օդուջրի պես անհրաժեշտ է, որ միշտ ժողովրդին զբաղեցնի և ուշադրությունը շեղի «նախկինների» ուղղությամբ։ Մյուս կողմից՝ պետք է ծածկադմփոց անել սեփական իշխանության մեջ արմատացած կոռուպցիան:

Գաղտնիք չէ, որ այսօր իշխանական աթոռներին տաքուկ հանգրվանածների մեծամասնությունը փողոց փակելուց այն կողմ ոչնչի պիտանի չէր: Իսկ ժամանակին պարտքով ծխող ու փաբերում մի բաժակ գարեջուր խմող այդ մարդիկ հիմա էապես հարստացել են։ Նույնիսկ պաշտոնյաների հայտարարագրերն են վկայում այն մասին, թե ինչպիսի արագությամբ է աճել նրանց կարողությունը՝ տներ, գույք, այլ սեփականություն, հաշիվներին ահռելի գումարներ։ Կրկնենք՝ սա դեռ միայն «օֆիցիալ», երևացող մասն է: Մի խոսքով, այս 5-6 տարին քպականների համար իսկական «ոսկե դար» է։ Այսպիսի սրընթաց հաջողություն նրանք նույնիսկ լավագույն երազում չէին կարող տեսնել։ Մինչ ժողովուրդը ստիպված է բավարարվել չարքաշ աշխատանքով ու գրոշներով, իշխանական պաշտոնյաները ոչ միայն շատ բարձր աշխատավարձ են ստանում, այլև առատ պարգևավճարներ։ Չհաշված կոռուպցիոն եկամուտները: Թեպետ, մասնագետները նշում են, որ եթե ոչինչ էլ չլինի, ամբողջ ՔՊ-ով պետբյուջեի մեջ մտնելը հենց թեկուզ պարգևավճարների տեսքով, ինքնին կառուպցիա է:

Սրան գումարած՝ լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են արվում այն մասին, թե ինչ կոռուպցիոն գործընթացներում են ներգրավված պաշտոնյաները։ Լինում են նաև այնպիսի ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ, որոնց առաջ նույնիսկ իշխանությունները աչք փակել չեն կարողանում, թեպետ շատերի կարծիքով այս բացահայտումները պարզապես շոուի հերթական մասն են: Սակայն մեծամասամբ ուղղակի անտեսվում են նշյալ հրապարակումները։ Իսկ եթե հանկարծ թեման վերաբերի որևէ ընդդիմադիր գործչի, ապա իսկույն գործի կդրվի իրավապահների մահակը նրան պատժելու համար։ Դե, ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ նույնիսկ մեկ անհաճո բառ ասելու համար են քրեական վարույթ հարուցում: Իսկ յուրայիններին պատասխանատվության ենթարկելու հարցում Փաշինյանը «խուլ է, կույր ու համր»: Հասկանալի է՝ չհաշված մի քանի պաշտոնյաների հետ կապված վերը նշված շոուները։

Ընդ որում, Փաշինյանն անձամբ ստուգում է դպրոցներում ցնցուղները, կախիչներն ու գնդակները, բայց երբ խոսքը միլիոններով չարաշահումների կամ յուրացումների մասին է, ոչ միայն լռում է, այլև պայմաններ է ստեղծում, որ այսպիսի երևույթները շարունակվեն։ Հատկապես խոցելի է գնումների ոլորտը։ Մեկ անգամ չէ, որ լրատվամիջոցները գրում են, թե մեկ անձից գնումները ահռելի քանակ են կազմում, ավելին՝ կարելի է ասել, դարձել են այս իշխանության գործունեության կրեդոն։ Հայաստանում շարունակվող կոռուպցիոն երևույթները նույնիսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Օրինակ՝ Freedom House-ն իր վերջին զեկույցում ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտված այնպիսի իրողությունների վրա, ինչպիսիք են պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույքի ձեռքբերումը, պետական հողերի ձեռքբերումը, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայությունը, պետական գնումների պրակտիկան՝ առանց հանրային մրցույթների անցկացման՝ կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, նաև անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից և այսպես շարունակ։

Ահա թե ինչու են նրանք այսքան մոլեգնորեն կառչած իշխանությունից. ոչ միայն պատասխանատվության ենթարկվելու հեռանկարն է նրանց մտահոգում այն ամենի համար, ինչ արեցին Արցախի ու Հայաստանի հետ, այլև սարսափում են իրենց արտոնյալ կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու հեռանկարից։ Իրավիճակը կարելի է բնութագրել հենց այս պահի իշխանության բառերով, այն է՝ իրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները