Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարևան Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից հետո ներքաղաքական իրավիճակն ավելի է լարվել։ Հիմա սպասվում է, որ նախագահ Զուրաբիշվիլին կարող է վետո կիրառել, սակայն խորհրդարանը հնարավորություն ունի հաղթահարելու այդ վետոն։ Իսկ մինչ այդ վրացական ընդդիմությունն անընդունելի է համարում այս օրենքը և փորձում է անընդհատ բողոքի ակցիաներ կազմակերպել, որի արդյունքում իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունենում։ Լարված իրադրության պայմաններում ուշագրավ է Արևմուտքի դիրքորոշումը։ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից անընդհատ հայտարարություններ են հնչում այն մասին, որ իրենք դատապարտում են իշխանությունների քայլերը, աջակցում են ցուցարարներին, իսկ նրանց գործողությունները համարում են ժողովրդավարության դրսևորում։

Ավելին, Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացան Ռուսթավելու պողոտայում «գործակալների մասին» օրենքի դեմ բողոքող ցուցարարներին։ Նրանց թվում էին Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավլիոնիսը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը։ Եվրոպացի պաշտոնյաները ելույթ են ունեցել և իրենց աջակցությունը հայտնել ցույցի մասնակիցներին։

Ավելին, դրանից հետո էլ Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում այցելեցին խորհրդարանի շենքի մոտ օրենքի դեմ բողոքի դուրս եկած հանրահավաքի մասնակիցներին, նրանց հետ նույնիսկ «քայլերթ» իրականացրեցին։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն թշնամական քայլ անվանեց Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարների այս քայլը։ Ու իսկապես, եթե նման երևույթ տեղի ունենար Արևմուտքում, և օտար երկրների արտգործնախարարներն այցելեին իշխանության դեմ բողոքի ակցիաների մասնակիցներին ու նրանց աջակցություն հայտնեին, ապա կհայտնվեին Արևմուտքի պատժամիջոցների ցուցակում։ Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներն այսպիսի քայլերի են դիմում այն պարագայում, երբ Վրաստանի իշխանությունները փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել և զերծ մնալ Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախման հորձանուտում հայտնվելուց ու մի կողմի խամաճիկը դառնալուց։ Իսկ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում։

Օրինակ՝ Հայաստանում էլ ընդդիմադիր շարժումն է բողոքի ակցիաներ կազմակերպում, որի ժամանակ էլ իրավապահները ապօրինի գործողություններ են ձեռնարկում և բիրտ ուժ կիրառում։ Սակայն արևմտյան երկրներն ու նրանց սպասարկող իրավապաշտպանները ծպտուն անգամ չեն հանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Թերևս պատճառն այն է, որ Արևմուտքին միայն «սորոսականների» կամ բացառապես արևմտյան կողմնորոշում ունեցողների իրավունքների պաշտպանությունն է հետաքրքիր։ Իսկ ավելի ստույգ՝ Արևմուտքի շահերի համար երկրների հիմքերը քայքայողների շահերը: Այդպես իրենք աջակցեցին, որ 2018 թվականին բողոքի ակցիաների միջոցով նման մարդիկ իշխանության գան Հայաստանում, հիմա էլ աջակցում են նրանց՝ որպես իշխանություն։ Իսկ Վրաստանում քննադատում են իշխանություններին և աջակցում դրսում բողոքի ակցիաներ կազմակերպող արևմտամոլներին։

Նորություն չէ, երբ Արևմուտքի աջակցությունը վայելող ուժերը գունավոր հեղափոխությունների միջոցով իշխանության են գալիս, ապա այդ երկրները մեծ կորուստներ են ունենում՝ դառնալով բախման թատերաբեմ։ Հենց այսպիսի իրավիճակ է հիմա Ուկրաինայում։ Այդպիսի վիճակում էր Վրաստանը «վարդերի հեղափոխությունից» հետո: Իսկ Հայաստանը ոչ միայն կորցրեց Արցախն, այլև շարունակում է նոր զիջումներ կատարել։ Հիմա փորձում են նորից Վրաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, ինչի դեմ էլ այդ երկրի իշխանությունները փորձում են պայքարել։

Հ.Գ.-Ի դեպ, գնալով ավելի գերակշռող են դառնում կարծիքներն այն մասին, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները ևս, որպես առաջին քայլերից մեկը, պետք է ընդունեն երկրի հիմքերը քանդել փորձողների ֆինանսական միջոցները վերահսկող, դրանց թափանցիկությունն ապահովող օրենքի ընդունումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները