Բագրատ Սրբազանին հայկական գամփռի ձագ նվիրեցին
Կիրանց մեկնելու ճանապարհին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին քաղաքացիներից մեկը հայկական գամփռի ձագ նվիրեց։
«Տղա՞ է, թե՞ աղջիկ»,-հարցեց Բագրատ Սրբազանը, ապա հավելեց, որ անունը Ոսկի կլինի:
Նա գրկեց շնիկին ու ասաց. «Բա հիմա ո՞նց պահենք էս շունիկին»:
Նշենք, որ այսօր առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստնյանը մի խումբ մարդկանց հետ Երեւանից ճանապարհ է ընկել դեպի Կիրանց: