Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար

Իրանի նախկին արտգործնախարարը Մոհամմադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրել է նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման համար:

Ինչպես նշում է iranintl.com կայքը, Զարիֆի կարծիքով՝ ավիացիոն մասերի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն են ուղղաթիռի կործանման պատճառ։

Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է, որ պատժամիջոցները խոչընդոտում են Իրանի հասանելիությունը ժամանակակից ավիացիոն մասերին՝ այդպիսով ներգրավելով ԱՄՆ-ին կիրակի օրը Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիաաղետի մեջ, որի հետևանքով սպանվել է Էբրահիմ Ռաիսին և նրա շրջապատը, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:

«Երեկվա ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է, քանի որ նրա պատժամիջոցների պատճառով Իրանին արգելված է ձեռք բերել ավիացիոն հիմնական մասերը», - ասել է Զարիֆը հարցազրույցի ժամանակ։

Bell 212 ուղղաթիռը, որը Վիետնամի պատերազմի ժամանակաշրջանի UH-1N Twin Huey-ի քաղաքացիական ադապտացիան է, վթարի է ենթարկվել թանձր մառախուղի մեջ՝ անցնելով լեռնային տեղանքով:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները