Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից սկսյալ, իսկ վերջին մեկ շաբաթում՝ առավել ևս, անզեն աչքով էլ ակնհայտ է, որ հիմնական լրատվամիջոցների սոցցանցերում և հենց կայքերում ուշագրավ պրոցեսներ են ընթանում՝ կապված դիտումների քանակի ու մեկնաբանությունների հետ: Բանն այն է, որ բավական է Բագրատ Սրբազանի նկարով որևէ նյութ հայտնվի որևէ կայքում և այդ լրատվամիջոցի սոցցանցային էջում, միանգամից աճում են ոչ միայն դիտումները, այլև «արձագանքները» (հիմնականում՝ «ջղայնիկի» տեսքով) ու մեկնաբանությունները: Վերջիններիս հեղինակների էջերը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեծամասամբ կա՛մ նոր բացված էջեր են՝ առանց որևէ գրառման, կա՛մ հին լինելով՝ դարձյալ որևէ գրառում չունեն: Նկարներն առավելապես կեղծ են, շատերը նույնիսկ նկար չունեն:

Այսինքն, ակնհայտ ստեղծված են «քոմենթ գրելու» և «ջղայնիկ» դնելու համար: Իսկ իրական կամ գոնե բավարար տեղեկատվություն պարունակող էջերի օգտատերերը, որպես կանոն, կատարում են բացարձակ անգրագետ տեքստերով, բազմաթիվ սխալներով, հիմնականում՝ լատինատառ գրառումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի: Արշավին միացել են նաև մերձիշխանական սատելիտները:

Ավելին, դրանցից մի քանիսն այնքան են «խորացել» ֆեյք ստեղծելու գործընթացում, որ իրենք իրենց գրառումների տակ են ստիպված տասնյակներով մեկնաբանություններ թողնում ու հաճախ հայտնվում զավեշտալի վիճակում՝ թե՛ գրառումների կրկնության առումով, թե՛ բացարձակ զրոյական ճանաչում և հեղինակություն ունեցող անձի՝ սխալներով լեցուն, իմաստ չպարունակող գրառումների տակ, ասենք, 50-ից ավելի գովերգող մեկնաբանության հայտնվելու տեսակետից:

Փորձագետների համոզմամբ, սակայն, Փաշինյանի «փիառչիկներն» իրականում «արջի ծառայություն» են մատուցում նույն Փաշինյանին, քանզի Բագրատ Սրբազանի նկարով նյութերի տակ մեծ քանակությամբ մեկնաբանություններն ու «ջղայնիկները» բազմապատկում են Սրբազանի ասելիքի ու շարժման գաղափարների տարածումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները