«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս տարեսկզբին տեղեկացրել էինք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում 13-րդ ամերիկյան բիոլաբորատորիան բացելու վերաբերյալ: Նշել էինք նաև, որ, ըստ տարբեր աղբյուրների, դա տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: Այս թեման բավական բուռն քննարկման առիթ դարձավ տարբեր հարթակներում, եղան բազմաթիվ տեսակետներ, հնչեցին լուրջ անհանգստություններ:

Օրերս էլ թեմայի շուրջ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը զրուցել է քաղաքագետ Արման Ղուկասյանի հետ: Վերջինս հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի տարածքում գործող 12 բիոլաբորատորիաները, որոնց թիվը շուտով մեկով կավելանա, տարօրինակ պատահականությամբ տեղակայված են ՀՀ բոլոր մարզերում, բնակելի թաղամասերի մոտ: «Նույն Գյումրիում, օրինակ՝ դպրոցի հարևանությամբ: Եվ այնտեղ տեղի ունեցող գործընթացները մշտապես փակ են եղել հայ հասարակության համար, մինչդեռ ռազմավարական օբյեկտները, հայտնի է, պետք է տեղակայված լինեն բնակելի թաղամասերից, դպրոցներից ու մանկապարտեզներից զգալի հեռավորության վրա»,-նշել է Ղուկասյանը:

Վերջին տարիներին Վրաստանում ու Հայաստանում հաճախակի են դարձել կարմրուկի դեպքերը, Հայաստանում՝ նաև խոզերի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերը։ Կա մասնագիտական տեսակետ, որ հատկապես կորոնավիրուսից հետո շատ են խոսակցություններն այն մասին, որ կարմրուկի տարածումը արհեստական ծագում ուներ, և չի բացառվում, որ նման բիոլաբորատորիաներում ծնված լինի:

ՀՀ-ում էլ վերջին շրջանում տարատեսակ հիվանդություններ են գլուխ բարձրացրել: Այդպես, 2007 թ.-ից հետո առաջին անգամ նման աճ ունենք՝ 2023 թ. դրությամբ ՀՀ-ում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է, այլ վիրուսային հիվանդություններ ևս գլուխ են բարձրացրել:

«Վաղուց ապացուցված է Վրաստանի բիոլաբորատորիայի օրինակով, որ այնտեղից տարբեր շտամերի, վիրուսների արտահոսքեր են եղել: Այնպես որ՝ այո, կարելի է պնդել, որ հենց բիոլաբորատորիաների ստեղծման, դրանց շատացման արդյունքում վիրուսներ են տարածվում՝ նույն խոզի գրիպը, սիբիրյան խոցը և այլն: Այս առումով կա կոնկրետ հստակություն, որ բիոլաբորատորիաները նպաստում են վիրուսների տարածմանը, քանի որ այնտեղ տարբեր վիրուսներ են գործարկվում, փորձարկումներ են արվում, այնպես որ, վաղուց ապացուցված է, որ կապը շատ ուղիղ է»,-ասում է Ղուկասյանը:

Որպես ամփոփում՝ Արման Ղուկասյանը շեշտում է, որ բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում, «որոնք էլ ավելի են ուժգնանում, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, մատների արանքով են այս ամենին նայում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները