Չեմ կարող որևէ կերպ բացատրել՝ ինչ է տեղի ունեցել․ Խաչանովը՝ Ռոլան Գարոսից դուրս մնալու մասին
Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ռոլան Գարոսի երկրորդ շրջանում սլովակ Յոզեֆ Կովալիկից կրած պարտությունը։
28-ամյա ռուսաստանցին պարտվել է հինգ սեթում՝ 6:4, 6:4, 4:6, 3:6, 4:6: Կովալիկը ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 145-րդ տեղը:
«Չեմ կարող որևէ կերպ բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ Առաջին անգամ պարտվեցի սեթերում 2:0 հաշվով։ Ես դեռ պատրաստ չեմ դա վերլուծել, հիասթափված եմ, վրդովված։ Գլխումս լրիվ խառնաշփոթ է»,- Խաչանովի խոսքն է մեջբերել Championat-ը։
Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում Կովալիկը կխաղա դանիացի Հոլգեր Ռունի հետ։