Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է խորհրդարանի ընդունած, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հաստատեր փաստաթուղթը, սակայն նա հրաժարվել է դա անել։

Սակայն Պապուաշվիլիի ստորագրումից հետո օրենքն ուժի մեջ է մտել։

«Այսօր ես ստորագրեցի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Այս օրենքի նպատակն է ամրապնդել Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերը արտաքին միջամտության նկատմամբ»,- ճեպազրույցում հայտարարել է Պապուաշվիլին, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Որոշումն ընդունվել է՝ չնայած երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերին։ Մայիսի 18-ին Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել օրենքի վրա։ Մայիսի 28-ին խորհրդարանը հաղթահարել է նրա վետոն: Վրացական 160 հասարակական կազմակերպություն և լրատվամիջոց հրաժարվել է գրանցվել օտարերկրյա գործակալների ռեգիստրում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվել. աղբյուր «Մտեք ռեստորաններ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Էդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես». Դավիթ Հակոբյան
Ամենաընթերցվածները