Ինչո՞ւ են աղմկում իշխանական քարոզիչները. թիրախում կրկին Արշակ Կարապետյանն է

Press24.am-ը գրում է․

Ընդհանրապես ընդունված է, որ երբ իշխանական քարոզչամեքենան որևէ հակառակ պնդում է անում` նշանակում է գործ ունենք բացարձակ ճշմարտության հետ։ Վերջին օրերին արդեն տասնյակներով են հաշվվում դեպքերը, երբ անգամ ԱԱԾ մակարդակով ստիպված են լինում հերքել իրենց իսկ տարածած ստերը` օրինակ Բագրատ Սրբազանի միլիոնավոր դոլարների ֆինանսավորման և այլ նմանատիպ էժանագին, մանիպուլիատիվ, կեղծ լուրերի մասին։

Իշխանական կայքը նմանատիպ հոդված է տպագրել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի մասին։ Բանն այն է, որ Կարապետյանը հայտարարել է, թե իր ստացած տեղեկություններով, Հայաստանի հյուսիսային տարածաշրջաններում ջրհեղեղի ժամանակ հեղեղվել են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ։ «Հայ վիրուսաբանների կարծիքով՝ դրանով պայմանավորված երկրում անհայտ հիվանդությունների համաճարակ է սպասվում»,- ասել է Կարապետյանն ու Հայաստանի գործող իշխանություններին մեղադրել դիլետանտության և դավաճանության մեջ։

Առողջապահության նախարարությունից իշխանական լրատվամիջոցին հայտնել են, որ ՀՀ-ում ամերիկյան կենսալաբորատորիաներ տեղակայված չեն: Մեր երկրում գործում են բժշկական օգնության և սպասարկման՝ Կառավարության որոշմամբ սահմանված (2008 թ. մարտի 27 N276-Ն) լաբորատոր-ախտորոշիչ համապատասխան տեսակով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ: Իշխանական կայքը, իհարկե, չի բարձրաձայնում, թե ինչու հենց վերջին շրջանում անհրաժեշտություն առաջացավ դրանց թիվն ավելացնել ևս 14-ով, և ինչու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հենց Պենտագոնի հետ կնքեց նոր լաբորատորիաներ բացելու պայմանագիր։

Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հարցը միշտ եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, տարբեր փորձագետներ միշտ էլ անհանգստություն են հայտնել դրանց հավանական վտանգների մասին: Չնայած համապատասխան կառույցների ներկայացուցիչները նշում են, թե խոսքը նախկին սանէպիդկայանների լաբորատորիաների մասին է, որոնք վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե՝ ճիշտ է, դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, այդուամենայնիվ, մտահոգությունները դրանից չեն նվազում: Նամանավանդ, ստացվող տեղեկությունների ֆոնին, որ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ:

Ավելին, ըստ տարբեր աղբյուրների, դա տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: Ի դեպ, պետք է նշել, որ Հայաստանում գործող լաբորատորիաներից ևս մեկն է գտնվում Գյումրիում, ընդ որում՝ դպրոցի մոտ: Հաշվի առնելով, որ բիոլաբորատորիաները, ինչ անուն էլ դրանց տրվի, աշխատում են ախտածին գործոնի հետ, այսինքն, կենսաբանական գործոնով լաբորատորիա են, մասնագետներն անհանգստություն են հայտնում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների ստեղծման, փոփոխման կամ տարածման առումով: Այս մասին դեռևս մինչև աղետալի ջրհեղեղը լրատվամիջոցները բազմիցս խոսել են, ինչի մասին, ըստ իշխանական քարոզչամիջոցի, բարձրաձայնել է նաև Արշակ Կարապետյանը։

Ավելին, առողջապահության ոլորտի մասնագետներն անհանգստություն են հայտնում, որ նույնիսկ սեզոնային «գրիպը» կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները մարդիկ սկսել են ավելի ծանր «տանել»: Թե որքանով են դրանք կապված նշյալ լաբորատորիաների հետ, դժվար է ասել, սակայն մասնագետները չեն բացառում բնակավայրերում տարբեր փորձերի իրականացման գործոնի ազդեցությունը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները