Գուտերեշն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանային հարցեր
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է իրավիճակն Իսրայելում, Պաղեստինում և Ուկրաինայում, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մամուլի պատասխանատու Ֆլորենս Սոտո Նինյոն։
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Վաշինգտոնում։ «Հանդիպման մասնակիցները քննարկել են իրավիճակն Իսրայելում և Պաղեստինում, ինչպես նաև տարածաշրջանում, քննարկել են Սուդանը և Ուկրաինան»,- ասել է Սոտո Նինյոն։