Գերմանիան փոխում է միգրացիոն քաղաքականությունը. Շոլցն առաջարկել է միգրանտներին արտաքսել Աֆղանստան և Սիրիա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջարկել է ահաբեկչական վտանգ ներկայացնող միգրանտներին արտաքսել Աֆղանստան և Սիրիա, հայտնում է Bild թերթը:

Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Շոլցը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կուրսի փոփոխության մասին։ Նրա ելույթը նվիրված էր մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձություններին. Մանհեյմի կենտրոնում աֆղանստանցի միգրանտը դանակահարել էր ոստիկանին և վիրավորել մի քանի այլ մարդու:

«Ես վրդովվում եմ, երբ ինչ-որ մեկը կատարում է ամենածանր հանցագործությունները՝ միևնույն ժամանակ գտնվելով այստեղ՝ մեզ մոտ՝ փնտրելով պաշտպանություն: Նման հանցագործները պետք է արտաքսվեն, նույնիսկ եթե նրանք եկել են Սիրիայից կամ Աֆղանստանից»,- ասել է Շոլցը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2021 թվականին իշխող կոալիցիան դադարեցրել էր արտաքսումները Աֆղանստան այն բանից հետո, երբ երկրում իշխանությունը ստանձնել են թալիբները: Սակայն այժմ իրավիճակը պետք է փոխվի։

«Ահաբեկչական վտանգ ներկայացնող հանցագործներն այստեղ տեղ չունեն։ Նման դեպքերում Գերմանիայի անվտանգության շահերը գերակշռում են հանցագործի շահերը պաշտպանվելու հարցում»,- հավելել է կանցլերը:

Շոլցն այժմ ակնկալում է, որ արտաքին գործերի նախարարությունը կփոփոխի Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ զեկույցը, որպեսզի արտաքսումը հնարավոր լինի օրինականորեն: Ըստ Bild-ի՝ Բունդեսթագում կանցլերի հայտարարությունները կառավարությունում ավելի վաղ քննարկվել են Կանաչների և Ազատ դեմոկրատական կուսակցության հետ, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրանք կաջակցեն ավելի կոշտ միգրացիոն քաղաքականությանը։

«Մենք այլևս չենք հանդուրժի ահաբեկչական հանցագործությունների հերոսացումը։ Ուստի, մենք կխստացնենք կանոնները, որպեսզի ահաբեկչական հանցագործությունների իրականացումը նույնպես դառնա արտաքսման լուրջ պատճառ»,- ասել է Շոլցը։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները