96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 9-ի հանրահավաքում ունեցած ծրագրային ելույթում «Սրբազան պայքարն» առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրապարակեց իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Այն է՝ 4 օր կամ 96 ժամ անդադար բողոքի ակցիաներ, որքան հնարավոր է՝ մարդաշատ, հիմնական նպատակ ունենալով՝ հասնել գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարության ձևավորմանը: Տվյալ դեպքում՝ դա անել խորհրդարանի վրա հանրային մեծ ճնշման միջոցով: Հանրահավաքից հետո տասնյակ հազարավոր հայրենակիցներ, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, շարժվեցին դեպի ԱԺ շենք, որի մատույցները ողողված էին Նիկոլ Փաշինյանի իշխանության «պատասխանով»:

Պարզ ասած՝ ԱԺ հատկապես ծառայողական մուտքին հարող Դեմիրճյան փողոցը ուղղակիորեն «լցոնված» էր ոստիկանության ամենատարբեր ստորաբաժանումների հոծ շարքերով: Ի լրումն, իշխանության բոլոր վախերի ու սարսափների հնարավորինս պերճախոս այդ դրսևորումը, ոստիկանական ուժերի այդ ֆանտասմագորիկ պերֆորմանսը գլխավորում էր ՀՀ ոստիկանապետը: Նա, որ ժամանակին քաղցր-մեղցր էր խոսում ցուցարար Փաշինյանի հետ, այժմ, գնդապետից հասնելով գեներալական ուսադիրների, որոշել էր հնարավորինս եռանդուն կերպով ցուցադրել իր հավատարմությունը գործող իշխանությանը, կամ որ նույնն է՝ պարտվող ու հանձնող ռեժիմին: Ու ոստիկանապետը լիուլի դրսևորվեց, համենայն դեպս, մի քանի անգամ նրա այդ դրսևորումների հետևանքով իրավիճակը Բաղրամյան պողոտայի վրա բավականին լարվեց: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոստիկանապետը հենց այդպիսի հանձնառությամբ կամ ցանկությամբ էր եկել «դեպքի վայր»:

Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ հսկայական բազմությունը գլխավորող Բագրատ Սրբազանը, շարժման առաջին շարքերում գտնվողները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց ու ոստիկանների միջև բախում չլինի: Սա հատկանշական հանգամանք է, ըստ որում, առաջին անգամ չէ, որ դա արձանագրվում է: Ավելին, Բագրատ Սրբազանը նշեց իր կողմից նկատած անձանց՝ նրանց բնորոշելով որպես ոստիկանության կողմից ներդրված սադրիչների, ըստ որում, վերջիններս սուսուփուս հետևեցին նրա հորդորին և հեռացան: Բայց ամենից ուշագրավն այն էր, որ ոստիկանության ղեկավարներից մեկը հենց տեղում, շարժման իրավաբանական թիմի ներկայացուցիչներից մեկի հետ բանավեճի բռնվելով, խոստովանեց, որ ցուցարարների շարքերում կան սովորական հագնված ոստիկաններ (իբր՝ «օպերատիվ աշխատողներ», որոնք ունեն «այլ գործառույթներ»):

Մեծ հաշվով, չնայած բազմաշերտ ներկայությանը, ոստիկանությունը տանուլ տվեց իրավիճակն ու բանավեճը թե՛ մարտավարական առումով, թե՛, առավեև ևս, ինտելեկտուալ: Բայց թողնենք դեպքերի նկարագրությունը, մանավանդ, որ շատերն, անկասկած, իրադարձություններին հետևում են «օն-լայն», իսկ շատերն էլ անձամբ են մասնակցում: Վերադառնանք առաջադրված գլխավոր հարցին ու նախանշված հանգուցալուծման հնարավորությանը: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում առկա է պետական-քաղաքական ճգնաժամ: Նաև՝ իրավական, բարոյական ու բարոյահոգեբանական, բայց դա այլ զրույցի թեմա է: Այդ ճգնաժամը հարուցող գործոնները և պատճառները չեն վերացել: Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությանը կառչած մնալուն, որպես իշխանություն «վերարտադրվելուն», ապա նաև խայտառակ ավտոկրատիայի վերածվելուն զուգընթաց, ճգնաժամն ավելի ու ավելի է խորացել: Ի լրումն, վերջին 3,5-4 տարում արձանագրվել է Արցախի ամբողջական կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի մասի օկուպացիան, իսկ այժմ «սահմանազատման-սահմանագծման» անվան տակ իրականացվում է երկրի տարածքի միակողմանի զիջում թշնամուն: Այս ամենը էլ ավելի է խորացրել ճգնաժամը:

Ավելին, այն այլևս ոչ թե սոսկ պետական կառավարման կամ քաղաքական է, այլ համընդգրկուն, համակողմանի ճգնաժամ, որը վերաբերում է մեր հասարակության գոյության քաղաքացիաիրավական, ազգային, տնտեսական, սոցիալական, կրթական, հոգևոր-մշակութային, պատմական կողմերին: Մեծ հաշվով, գոյաբանական խնդրի առաջ ենք, եթե չասվի՝ հենց այդ խնդրի մեջ ենք ու էպիկենտրոնում: Նման պայմաններում որևէ խելամիտ գործիչ, խիղճ ու մի քիչ էլ բանականություն ունեցող անձանց որևէ խումբ արդեն վաղուց ինքնուրույն թողած կլիներ իշխանությունը՝ հասարակությանը ընձեռելով հնարավորություն՝ դուրս գալ հենց իշխանության իսկ ստեղծած մղձավանջից: Բայց դա հաստատ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի մի որոշ հատվածի մասին չէ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, թե որքան է վախենում Փաշինյանը: Պարզ է նաև, թե ինչից է վախենում: Ոստիկանական շարքերը, նրա զրահապատված շարասյունը, հետը մի գումարտակ «թիկնազորք» պտտելը հենց այդ վախերի արտացոլումն են: Ու նման պայմաններում համաժողովրդական ընդվզումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավոր՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

Այդ հանգամանքն արդեն ինքնին պետք է շատ լավ ազդանշան լիներ նույն ՔՊ-ին, եթե ոչ Փաշինյանին, որ հաշվեհարդար կամ նման բաներ, որոնցից նա այդպես սարսափում է, չեն լինի: Պարզ ասած, «մարդասիրական միջանցքը» իրենք կարող էին ապահովված համարել: Ավելին, Բագրատ Սրբազանը հստակ առաջարկում է անցնցում լուծում: Այսինքն, առաջարկվում է ստեղծված իրավիճակի, արդեն մոտ 4 տարի ձգվող ու խորացող ճգնաժամի անցնցում, բանական, քաղաքակիրթ և օրինական հանգուցալուծում: Այսինքն, երկիրն ավերակած իշխանության անցնցում հեռացում, հրաժարական (նրանց արածի գնահատականը թողնելով բացարձակապես իրավական հրաթության) որին պետք է հաջորդի նոր՝ անցումային կառավարության ձևավորումը: Այո, առաջարկվող լուծումը թե՛ քաղաքակիրթ է, թե՛ անցնցում: Սակայն այստեղ կա մի մեծ «բայց»: Ու այդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանն է, որն Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի առաջ ստանձնել է այնպիսի պարտավորություններ, որոնցից չի կարողանում (ասենք՝ չի էլ ցանկանում) «թռնել»: Նա նաև այդ առումով է «անկյուն մղվել»: Ու, որքան հեզորեն ու պատրաստակամորեն, որքան դյուրությամբ հայկական տարածքները տալիս է թշնամուն, հակառակ համեմատականության աստիճան կառչած է իր աթոռից ու պաշտոնից, հանուն որի նա կանգ չի առնի ոչնչի առջև, նույնիսկ ամենածանր ելքով:

Փաշինյանի հոգին միշտ է փառավորվել նման բաներից: Շատերը կարծում են, թե պայքարի այս փուլը Փաշինյանից ազատվելու վերջին հնարավորությունն է: Իրականում վերջին հնարավորությունն է Փաշինյանի համար՝ հեռանալ քաղաքակիրթ եղանակով, որ իր պատճառով այլևս մեր երկրում մահեր չլինեն, մեր երկրից տարածքներ չհանձնվեն... Բայց Փաշինյանը քանիցս ցույց է տվել, որ պաշտոնն իր համար ավելի թանկ է, քան Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նա կգերադասի, որ կործանվի Հայաստանը, քան թե ինքը կորցնի իր պաշտոնը: Հարցն այն է, թե արդյո՞ք ՔՊ-ն ամբողջ կազմով է այդպես մտածում... Պատասխանը երկար սպասել չի տա: Երեկվա օրը ցույց տվեց, որ այս պահին, կարծես, այլ կերպ մտածող, Հայրենիքի ու ժողովրդի շահերը Նիկոլ Փաշինյանի անձնական շահերց վեր դասող քպականներ դեռ չեն հայտնաբերվել: Հունիսի 17-ը հեռու չէ: Ժամացույցը տկտկում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Ամենաընթերցվածները