«Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 9-ի հանրահավաքում Բագրատ Սրբազանն ասաց, որ 96 ժամ լինելու են փողոցում և ժողովրդի կամքը պարտադրեն գործող իշխանություններին, իսկ արդյունքը պետք է լինի կառավարության հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հիշեցնում է՝ շարժման առաջնորդի կողմից հրապարակվել է որոշակի ճանապարհային քարտեզ: «Այդ քարտեզը վերջնարդյունքում կապահովի՞ այն մտածածը, որը շարժման առաջնորդն ուզում է տեսնել, թե՞ ոչ, մոտակա օրերին կիմանանք: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա. իմպիչմենթն առնվազն հունիսի 9-ի ելույթում չներկայացվեց որպես իշխանափոխության հասնելու միակ միջոց: Դա դրական քայլ եմ գնահատում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խորհրդարանում ուժերի առկա դասավորվածություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ընդգծում է՝ հունիսի 9-ի հանրահավաքի արդյունքներով տեսանք, որ իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի: Քաղաքագետը նշում է՝ քաղաքական որոշ վերլուծաբաններ, քաղաքագետներ, օգտատերեր, օրինակ՝ կարծիք են հայտնել, որ եթե Բագրատ Սրբազանը հունիսի 9-ին ներկայացված ծրագրով ներկայանար մայիսի 9-ին, ապա հնարավոր է, որ այն քաղաքական փոփոխությունները, որոնց հասարակության զգալի մասը սպասում է, արդեն տեղի կունենային: «Բայց տեսանք մեկ պարզ բան՝ շարժումը տրամաբանական որոշակի էվոլ յուցիա է ապրում, և քաղաքական անցուդարձին և գործընթացներին ավելի ճիշտ արձագանք է տալիս, քան կարելի էր դա ակնկալել: Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի հանրային աջակցությունը, երբ շարժումն անցնի այդ ներքին էվոլյուցիայի միջով և այն ավարտվի, բայց այն, որ շարժումը և նրա առաջնորդը քաղաքական էվոլ յուցիա են ապրում, փաստ է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Գործող իշխանության ներկայացուցիչները՝ լինեն պատգամավորներ, թե քաղաքական դեմքեր, դժգոհություն են հայտնում, թե շարժման մասնակիցները երեկոյան ժամերին ակցիաներ անելով՝ խանգարում են մարդկանց անդորրը, մոռանալով, որ իրենք անհնազանդության ակցիաներով են եկել իշխանության, իսկ «սիրո հեղափոխությունն» արդյունքում ատելության մթնոլորտ գեներացրեց մեր երկրում: Կարծում են՝ մարդիկ կարճ հիշողություն ունե՞ն, թե՞ սեփական անհանգստություններն են ի ցույց դնում կամ փորձում դրսևորել իրենց հավատարմությունը իշխանության ղեկավարին:

«Իսկ մեր հասարակությունը 2020 թ.-ին տեղի ունեցած իրադարձությունները մոռացե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ եթե ոչ միայն մոռացած չլիներ, այլ նաև ապրեր 2020 թ.-ին տեղի ունեցած ողբերգությամբ, 2024 թ.-ին այս իրավիճակում չէինք լինի: Հետևաբար, իշխանական պատգամավորների մտայնության համար առ այն, որ հասարակությունն ինչ-որ բան, հնարավոր է, որ մոռացել է, անկեղծ լինենք, որոշակի հիմքեր կան: Չեմ ասում, որ իշխանությունների գործողությունները տրամաբանական եմ ընկալում իրենց գործունեության բովանդակությամբ, բայց երբ քաղաքական գործընթացի մաս ես դառնում, պետք է պատրաստ լինես և՛ հարվածներ ընդունել, և՛ հարվածներ տալ քո հակառակորդին:

Հիմա իշխանություններն այդ իրավիճակում են, տեսնում են, որ հրապարակից իրենց հարվածում են, և դա իսկապես այդպես է: 2020 թ.-ից այս կողմ առաջին անգամ առնվազն տեղեկատվական ասպարեզում տեսնում ենք, որ հնարավորություն է ստեղծվում առաջ շարժվել ընդդիմության օրակարգով: Պարզ է, որ իշխանությունները դրան պետք է արձագանքեն: Իրենց խորհուրդ չեմ տա, բայց իրականում կարելի էր ավելի գրագետ թիրախավորել շարժումը և այլն, բայց այն, որ իրենք պետք է արձագանքեն, դա նորմալ է: Իշխանության մեջ գտնվող մարդկանց ճնշող մեծամասնությունը պայքարում է իր անձնական բարեկեցության, սոցիալական և ֆինանսական կարգավիճակի պահպանման համար: Որևէ մեկին օրինակ չբերեմ, բայց եթե վաղը Բենիամին Մաթևոսյանը նման շարժում ղեկավարի, իրենք նրան կընկալեն որպես անձնական թշնամի, որը գալիս է իրենց ունեցվածքից նրանց զրկելու և այլն:

Շատ կարևոր է, որ ցանկացած ընդդիմություն կարողանա իշխանության նուրբ հոգու ճիշտ լարերի հետ խաղալ: Երբ խոսվում է հումանիտար միջանցք, մարդկանց որոշակի շանս տալու մասին և այլն, խոսքը դրա մասին է: Հասկանում եմ նաև, որ ինչ-որ մեկը սա կարդալով կարող է ասել՝ ինչպե՞ս, պետք է բոլորին կախաղան հանենք և այլն, բայց այս մոտեցումը բերում է նրան, որ այդ մարդիկ էլ ավելի են կոնսոլիդացվում իրենց առաջնորդի շուրջ: Դա գլոբալ առումով խնդիր չէր լինի, եթե այդ առաջնորդը բոլորին չտաներ «փուռը տալու»: Իշխանությունների քննադատությունը պետք է ճիշտ ընկալես, պետք է հասկանաս, թե ինչո՞ւ են իրենք այդպես վարվում, իսկ հետո կարողանաս իրենց անձնական վախերը փարատել: Ֆունդամենտալ նշանակություն ունի այն, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Հիմա, եթե մտնելու ենք լեզվակռվի մեջ, և ամեն մեկը փորձելու է ցույց տալ, թե ինքը հայոց լեզվին որքան լավ կամ վատ է տիրապետում, ով և ում կարող է ոսկեղենիկ հայերենով վիրավորել և ինչ բառապաշար կարող է օգտագործել, վերջնանպատակին չենք կարողանա հասնել»,-ընդգծում է քաղաքագետը:

Հավելում է՝ անկախ նրանից, թե շարժումն ինչպիսի ավարտ կունենա, անկախ նրանից, թե այս ճանապարհին ինչ գործընթացներ պետք է տեղի ունենան, պետք է ֆիքսել մեկ կարևոր հանգամանք. «Բագրատ Սրբազանը մարդ է, ամենայն հարգանքով ու դրական վերաբերմունքով, որի ճանաչողության տոկոսը մինչև այս տարվա ապրիլի սկիզբ այդքան էլ մեծ չէր: Եթե հարցում իրականացնեինք, չեմ կարծում, որ տասը տոկոսից ավելին ճանաչեր նրան: Բայց երկու ամսվա մեջ մարդը, որի ճանաչողության աստիճանը բարձր չէր, կարողացավ իր շուրջ այնպիսի քաղաքական շարժում գեներացնել, որը ցույց տվեց հասարակության դժգոհության նյարդը: Պատկերացնենք, որ պայմանական ասած՝ Վահագն Ալեքսանյանի երազանքները կատարվում են, և այս շարժումը մարում է, բայց խնդիրը ո՞րն է:

Հայաստանի շուրջ իրավիճակը դրանից փոխվո՞ւմ է, թե՞ ոչ, մեր հարևանները դրանից հետո դառնո՞ւմ են Շվեյցարիան և Իտալիան, սահմանագծման և սահմանազատման քողի տակ տարածքներ հանձնելու հարցը լուծվո՞ւմ է, թե՞ ոչ: Այս բոլոր հարցերի պատասխանը «ոչ» է: Նոր ցնցումներ լինելո՞ւ են, իհարկե լինելու են: Իշխանությունների անազնիվ քարոզչությունը՝ «նախկին ու ներկա, թալանչի, սև ու սպիտակ, գորշ ու վարդագույն» և այլն, իքս պահից դադարում է աշխատել: Իսկ այն մարդկանց ուղեղը, որոնք Բագրատ Սրբազանի շուրջը հավաքվել են, իշխանությունը չի կարող փոխել: Այդ մարդիկ կրիտիկական զանգված են, իշխանությունը ցույց տվեց իր մերկությունը: Մարդը, որը քաղաքականությամբ չէր զբաղվում, որը դուրս է քաղաքական գործընթացներից, որի վերաբերյալ չես կարող ասել, որ «անցել» է Մարտի 1-ով, Հոկտեմբերի 27-ով, կաշառակեր ու կոռուպցիոներ է, տղաներին բանակից ազատել է և այլն, իշխանություններին քաղաքական այնպիսի ապտակ է տալիս, որն իշխանությունները չէին էլ կարող պատկերացնել: Սա խոսում է այն մասին, որ մեզ բավականին հետաքրքիր զարգացումներ կարող են սպասել, անկախ ամեն ինչից:Անկեղծ լինենք, Նիկոլ Փաշինյանը 2017 թ.ին նաև իշխանության ջանքերի շնորհիվ հայտնվեց խորհրդարանում, չեմ կարծում, թե նրա ճանաչողության մակարդակը շատ էր տարբերվում Բագրատ Սրբազանի ճանաչողության մակարդակից, բայց 2018 թ.-ի իրադարձությունները հայտնի հունով ընթացան: Իշխանությունների պահվածքը, մեղմ ասած, հարցեր է առաջացնում այն առումով, որ իրենք սթափ չեն գնահատում իրողությունները»,-նշում է մեր զրուցակիցը:

Արդյոք վերջինի դրսևորումը իշխանության ղեկավարի հեծանիվ վարե՞լ ը չէ: «Սատցվում է՝ փորձում ես ցույց տալ, որ, ինչպես հայտնի խորհրդային ստեղծագործությունում է ասվում, «всё хорошо, прекрасная маркиза», բայց անում ես այն, ինչը քեզ ասել է մեկը, որը քո դեմ պայքարում է: Կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ այլևս չեն աշխատում այն մարդիկ, որոնք աշխատել են 2018 թ.-ին, և նա ինքնագլուխ է այս քայլերը ձեռնարկում, կա՛մ էլ իրականության հետ կապն այնքան են կորցրել, որ չեն էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան
Ամենաընթերցվածները