Մեդվեդևը Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրապարակել է քարտեզ՝ ՌԴ-ի դրոշի գույներով ներկելով Ուկրաինան
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում համերկրացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ հրապարակելով անիմացիոն քարտեզ, որտեղ ՌԴ-ի պետական դրոշի գույներով է ներկվել նաև հարևան Ուկրաինան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Եռագույնը սկսում է գունավորել Ռուսաստանի տարածքը՝ սկսած արևելքում Կուրիլյան կղզիներից և աստիճանաբար հասնում է արևմտյան սահմաններին՝ ներառելով ժամանակակից Ուկրաինայի տարածքը` ընդ որում, ոչ միայն նրա արևելյան շրջանները, այլև Կիևը և արևմտյան շրջանները: