Ադրբեջանը, COP29 գագաթնաժողովին ընդառաջ, ճնշում է ԶԼՄ-ներին և ակտիվիստներին. The Guardian

Ադրբեջանի կառավարությանը մեղադրել են, ՄԱԿ-ի կարևորագույն կլիմայական բանակցությունները (COP29) հյուրընկալելու նախաշեմին, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ակտիվությունը ճնշելու համար:

Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը, նշելով, որ հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պարզել է նախորդ տարում առնվազն 25 լրագրողի և ակտիվիստի ձերբակալման դեպք. գրեթե բոլորը շարունակում են անազատության մեջ մնալ:

Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը նոյեմբերին երկու շաբաթվա ընթացքում կհյուրընկալի ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովը և ակնկալվում է, որ մոտ 200 երկրի կառավարություն, ներառյալ տասնյակ պետությունների ղեկավարներ, կմշակեն նոր գլոբալ մոտեցում կլիմայական ճգնաժամը լուծելու նպատակով անհրաժեշտ միջոցներ տրամադրելու համար: Շատ ակտիվիստներ և քաղաքացիական հասարակության խմբեր խոսել են իրենց մտահոգությունների մասին առ այն, որ կլիմայի հարցերի վերաբերյալ քարոզչությունը ճնշվում է լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների պատճառով:

Ակտիվիստներն իրենց մտահոգությունները բարձրացրել են Բոննում, որտեղ տեղակայված է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) քարտուղարությունը: Բոննում բանակցությունների շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել քննարկումների ժամանակ: Մասնակիցները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող 23 հայ քաղբանտարկյալներին։ Որոշ ցուցարարներ Ադրբեջանի կառավարությանը մեղադրել են ցեղասպանության համար։

Unilever ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը, որն այժմ քարոզարշավ է իրականացնում կլիմայի և մարդու իրավունքների հարցերով, նշել է, որ ցանկանում է COP29-ն օգտագործել որպես հնարավորություն միջազգային հանրության համար՝ խոսելու բանտարկյալների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի մասին, ինչի վերաբերյալ նա լուրջ մտահոգություններ ունի:

Ադրբեջանի կառավարությունը հերքել է ակտիվիստների պնդումները։

«Մենք լիովին մերժում ենք Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ բռնաճնշումների մասին պնդումները։ Ադրբեջանում ոչ ոք չի հետապնդվում քաղաքական համոզմունքների կամ գործունեության պատճառով»,- նշել է իշխանությունների ներկայացուցիչը։

The Guardian-ը նկատում է, որ ավտորիտար Ադրբեջանը, որտեղ սահմանափակված են լրատվամիջոցները և քաղաքացիական ազատությունները, համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը՝ անցած տարի Թրանսփարենսի Ինթերնեշնլի վարկանիշում զբաղեցնելով 154-րդ տեղը 180 պետությունների շարքում: Ադրբեջանը մեղադրվում է նաև քաղբանտարկյալներ պահելու համար։

«Անցյալ տարի հարևան Հայաստանի հետ պատերազմը վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար ավարտվեց 100,000 մարդկանց՝ իրենց տները լքելով»,- եզրափակել է պարբերականը՝ նկատի ունենալով օկուպացված Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները