Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուզենք թե չուզենք, Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ։ Սա վկայում են պարզ վիճակագրական թվերը: Իսկ ԵԱՏՄ-ն այն տնտեսական հարթակն է, որն ապահովում է միասնական տնտեսական դաշտ Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների միջև ու նպաստավոր պայմաններ ստեղծում ապրանքների ու ծառայությունների շրջանառության համար։ Ու պատահական չէ, որ ՀՀ իշխանությունները երբևէ դժգոհություն չեն հայտնել ԵԱՏՄ-ի գործունեության հետ կապված։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տնտեսական ու ռազմաքաղաքական ինտեգրացիոն միավորումները չեն կարող միմյանցից տարանջատ գործել։ Այսինքն, Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ից դուրս գալ, սակայն լիուլի օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից։

Մանավանդ, առիթներ ունեցել ենք համոզվելու, որ երբ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչպիսի իրարանցում է առաջացել ՀՀ տնտեսության մեջ։ Բայց նման պարզ տրամաբանությունը Հայաստանի այսրոպեական իշխանությունների մասին չէ։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության, ընդհանրապես՝ իր թիմի մասին «տրամաբանություն» բառը կիրառելը առնվազն անմտություն է: Օրինակ՝ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե հայկական կողմի հերթական քայլը լինելու է ՀԱՊԿ կազմից դուրս գալը, իսկ մինչ այդ նա նշում էր միայն ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, երբ հայկական կողմը չէր մասնակցում կառույցի աշխատանքներին, սակայն չէր խոչընդոտում որոշումների ընդունմանը։ Փաշինյանն իսկապես կգնա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլին, թե՞ կբավարարվի միայն դրա մասին հայտարարություններով, ժամանակը ցույց կտա, սակայն Ռուսաստանից էլ արձագանքում են, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված։

Պարզ է, որ Հայաստանի անվտանգության մասով ՀԱՊԿ-ը էֆեկտիվ չէ կամ անգործություն է ցուցաբերել, բայց նախ պետք է հաշվարկել, թե ի՞նչ կստանանք այդ կառույցից դուրս գալով։ Արդյո՞ք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի չի բարդանա։ ՀԱՊԿ-ի ուղղությամբ հարձակվելու հետ մեկտեղ Փաշինյանն անդրադարձավ նաև Բելառուսին ու այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հայտարարելով, թե Բելառուս երբեք չի այցելի՝ ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանության որևէ ներկայացուցիչ, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։ Իսկ հաջորդ օրն իսկ Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվում է խորհրդակցությունների։ Ապա Բելառուսն էլ ի պատասխան Հայաստանի այդ քայլի մեր երկրում իր դեսպանին կանչեց խորհրդակցությունների։ Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են «մեր դեմ պատերազմի նախապատրաստության», սակայն որևէ երկրի անուն չէր նշել։ Եվ իրապես Հայաստանի նկատմամբ Բելառուսի նախագահի պահվածքն առնվազն ոչ բարեկամական է ու անընդունելի։ Սա չի էլ քննարկվում, և Նիկոլ Փաշինյանի արձագանքն ինչ-որ առումով տեղին է:

Բայց հարցն այն է, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 15-ից 17-ը Բաքու կատարած այցելության ժամանակ էր Լուկաշենկոն հայտարարել, թե պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել են թեման ու եզրակացրել, որ կարելի է հաղթանակի հասնել։ Նա նաև պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը։ Ինչո՞ւ է Փաշինյանը միայն մեկ ամիս անց հիշել Լուկաշենկոյի հայտարարությունները։ Տարբեր առիթներով տեսել ենք, որ երբ անհրաժեշտ է լինում արձագանքելու, միանգամից, առանց ժամանակ կորցնելու արձագանքում է։ Ի՞նչն է պատճառը, որ նա մեկ ամիս անց հիշեց Բելառուսի նախագահի հայտարարությունը։ Այդքան ժամանակ մտածո՞ւմ էին՝ արձագանքել, թե ոչ:

Այդպես չի լինում: Ուրեմն, այս «պոզդնիությունը» պատահական լինել չի կարող: Վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը։ Իսկ երբ նկատի ենք ունենում, որ այս այցելությունը տեղի է ունենում նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին, պատկերը բացվում է, քանի որ Բելառուսը հանդես է գալիս Ռուսաստանի կողմից։Պատահական չէ, որ շատ փորձագետներ կարծիք են հայտնում, թե միգուցե Օ՛Բրայենը Փաշինյանի ականջին էլի ինչ-որ բաներ է շշնջացել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները