Առայժմ վաղ է քննարկել Հայաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն
Առայժմ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Դեռ վաղ է այս մասին խոսելը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է սպասել հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։
Ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ կողմերը կամրապնդեն համագործակցությունը անվտանգության ոլորտում և միտված են համագործակցության կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն։