Կյանքից հեռացել է Պելեի մայրը. նա այդպես էլ չիմացավ Պելեի՝ կյանքից հեռանալու մասին
![](banners/solaron_s.gif?v=2)
![Կյանքից հեռացել է Պելեի մայրը. նա այդպես էլ չիմացավ Պելեի՝ կյանքից հեռանալու մասին](/timthumb.php?src=/disc/24-06-24/a87f9536ed392d0768ad63a8e507f940.jpg&w=708)
Հայտնի է դարձել Պելեի մոր՝ Սելեստ Արանտեսի մահվան մասին։ Նա մահացել է 101 տարեկանում, հայտնում է Associated Press-ը։
Վերջին հինգ տարիներին կինը գտնվում էր վեգետատիվ վիճակում և այդպես էլ չի իմացել որդու մահվան մասին։
Սելեստ Արանտեսը երեք երեխա ուներ։ Սկզբում կինը դեմ էր, որ Պելեն պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղա։ Սակայն երբ նա սկսեց ժողովրդականություն ձեռք բերել, Արանտեսը փոխել է իր միտքը, նշում է հրատարակությունը։