Արցախը հանձնողները այլոց են մեղադրում Արցախը հանձնելու մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի Ազգային ժողովի 4 խմբակցությունները, ինչպես հայտնի է, համատեղ հայտարարությամբ հանդես եկան օրերս: Բավականին կոնկրետ ու կոշտ գնահատականներով համեմված այդ համատեղ հայտարարության առիթը կամ առարկան ևս հատկանշական է. Փաշինյանի իշխանության կողմից խայտառակագույն՝ զինված-դիմակավորված հատուկջոկատայիններով Արցախի մշտական ներկայացուցչության վրա իրականացված գրոհը և ԼՂՀ նախագահի ավտոմեքենայի խլումը: Այն, որ Արցախի ԱԺ 4 խմբակցությունները միասին են հայտարարություն արել, արդեն իսկ խոսուն է: Ինչ վերաբերում է բուն գնահատականներին, ապա հիշեցնենք կամ թարմացնենք մի քանի, մեր կարծիքով, կարևոր շեշտադրումներ:

Հայտարարության մեջ Արցախի մշտական ներկայացուցչության վրա փաշինյանական իշխանության հարձակման վերաբերյալ մասնավորապես նշվում է, որ այդպիսով «Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը»: Ավելին, հարցը միայն այդ հարձակումը չէ. «ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների՝ կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք, օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար»: Արցախի ԱԺ խմբակցույթունների հայտարարության մեջ վտանգավոր և անընդունելի են բնորոշվում ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, «որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ հնչեցվելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից»:

Հանրագումարում ՀՀ իշխանություններից պահանջում են զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու «նենգ ու վտանգավոր դրսևորումներից»: Ի՞նչ են անում, ավելի ճիշտ՝ դրանից անմիջապես հետո ինչ արեցին այն խմբակի ներկայացուցիչները, որոնք համարվում են «ՀՀ իշխանություն», պարզ ասած՝ Փաշինյանն ու նրա շուրջ հավաքվածները: Նրանք, բնականաբար, արեցին հնչեցված պահանջի ճիշտ հակառակը՝ շարունակեցին Արցախի, արցախցիների, Արցախի նախագահի ու խորհրդարանի դեմ թիրախային, մանիպուլացված ատելության ու թշնամանքի սերմանման «նենգ ու վտանգավոր դրսևորումները»: Ավելի կոնկրետ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները, կարկառուն ու չկարկառուն քպականները էլ ավելի ինտենսիվորեն սկսեցին Արցախի նախագահ Շահրամանյանի, Արցախի ԱԺ-ի հասցեին պիտակավորումների տարածումը, թե՝ «Արցախը լուծարողները այսպես, Արցախը հանձնողները այնպես...»:

Հարկ է հատուկ ընդգծել, որ փաշինյանական այս մանիպուլ յատիվ ու իրականությունը նենգախեղող ստաքարոզչական թեզերը բավականին խոր նստվածք են տվել հանրության նիկոլապաշտ շերտերում: Այնպիսի տպավորություն է, որ մարդկանց անհատական հիշասարքերը (ուղեղները) «ֆորմատ են արել»՝ ջնջել են եղած-չեղածը, ապա ներբեռնել են Փաշինյանի հոդվածներից ու ելույթներից կազմված դատարկ ֆրազներ, որոնց համաձայն՝ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չէ, երբեք ու ոչ մի բանի համար պատասխանատու չէ, ու, ընդհանրապես, Արցախը դեռ Ներսես Մեծ կաթողիկոսն է հանձնել Պապ թագավորի պաշտոնավարման շրջանում, դե, իսկ «խեղճ, միամիտ Նիկոլն» էլ, գիտեք, ի՜նչ կարող էր անել...

Բայց չշեղվենք, վերադառնանք մեր մղձավանջային իրականություն ու մի փոքր «թարմացնենք» հատկապես կառկառուն քպականների ու նրանց սատելիտների «ֆորմատավորված» հիշողությունը: Այն ով էր, այն ով, որ դեռևս 90-ականների վերջերին, ասենք, նաև 2000-ականների սկզբներին բացեիբաց ասում էր, որ Ղարաբաղը ադրբեջանական է, որ պետք է այն «վերադարձնել Ադրբեջանին», որ դրանք «գրավված հողեր են» և այլն: Հայաստանում ադրբեջանական ու ալիևյան գաղափարների այդ անխոնջ քարոզիչը եղել է Նիկոլ Փաշինյանը: Լավ, գանք ավելի մոտ ժամանակներ, երբ նա հայտնվեց կամ նրան դրեցին ՀՀ վարչապետի պաշտոնին: Այն ով էր, այն ով, որ սկսեց վերելակներում ինչ-որ բաներ պայմանավորվել Ալիևի հետ, այն ով էր, որ ծրարավորված «առաջարկություններ» ստացավ նույն Ալիևից, ինչպես այդ մասին վկայել է այն ժամանակվա ԱԱԾ ղեկավարը:

Այն ով էր, այն ով, որ գործնականում տորպեդահարեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, առհասարակ բանակցային գործընթացը, որ հայտարարեց, թե բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, որ ինչ ուզում է (կամ պետք է), այն էլ բանակցում է: Դե, էլի Նիկոլ Փաշինյանն է: Իսկ այն ով է, այն ով, որ հայտարարեց, թե իր իշխանազավթման «թավիշը» շատ ավելի կարևոր իրադարձություն է, քան Արցախյան շարժումը: Էլի Նիկոլ Փաշինյանն էր՝ Սասուն Միքայել յանի շուրթերով: Իսկ այն ով էր, այն ով, որ Ստեփանակերտի կենտրոնում իրեն մեջտեղից «պատառոտելով» գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Դա էլի Նիկոլ Փաշինյանն էր, այս դեպքում անձամբ իր շուրթերով ու կոկորդով: Ըստ որում, այդ ամենը արել է նույն «այն ով»-ը՝ Նիկոլ Փաշինյանը, որը հիմա ասում է, թե իր սխալն այն է, եղել, որ դեռ 2018-ին չի հայտարարել, որ Արցախը ադրբեջանական է, և՝ վերջ, չի հայտարարել, որ ինքը իշխանության է բերվել Արցախը հանձնելու համար (դե, 2018-ին նրան քանի՞ հոգի կաջակցեր, եթե նա միանգամից ու տեղում ասեր այն, ինչի մասին, ի դեպ, զգուշացնում ու ահազանգում էին հատուկենտ հրապարակային գործիչներ):

Այն ով էր, որ երկիրը ուղղակիորեն տարավ պատերազմական արկածախնդրության, որ իր անհավասարակշիռ (իրականում լավ էլ հաշվարկված) հայտարարություններով գործնականում լեգիտիմացրեց Արցախի ու Հայաստանի վրա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան: Այն ով էր, որ պատերազմը «կառավարեց» այնպես, որ Արցախն ու Հայաստանը ծանր պարտություն կրեցին, որ Շուշին ու Հադրութը հանձնվեցին թշնամուն, որից հետո առանց կրակոցի Քաշաթաղն ու Քարվաճառը հանձնվեցին թշնամուն: Էլի՝ Նիկոլ Փաշինյանն էր, իր իշխանավորների ու քպականների հետ: Իսկ այն ով էր, որ կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրեց: Փաշինյա՛նը: Իսկ այն ով էր, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին գնաց Պրահա ու Էրդողանի, Ալիևի հետ պայմանավորվեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը ադրբեջանական է ու պիտի հանձնի: Փաշինյա՛նը: Իսկ ով էր, որ այդպիսով աջակցեց Ալիևին, որպեսզի նա շրջափակման ու սովի մատնի Արցախի հայությանը:

Ով էր, որ մարդկանց այնպիսի փակուղու մեջ դրեց, որ կա՛մ պիտի մեծից փոքր կոտորվեին, կա՛մ գաղթական դառնային: Փաշինյա՛նն է «այդ ով»-ը: Իսկ ով էր, որ հայտարարեց, որ եթե Արցախի վրա թշնամին հարձակվի, ապա Հայաստանը ոչինչ չի անելում, որպեսզի... չներքաշվի պատերազմի մեջ: Ու չարեց ոչինչ: Փաշինյանն է դա: Արցախը հանձնել է Փաշինյանը՝ իր ՔՊ-ով, իր նախարարներով, իր խմբակցությունով հանդերձ: Արցախն ուրացել ու հանձնել է Փաշինյանը: Այն Փաշինյանը, որ ատելով ատում է թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, թե՛ Հայոց եկեղեցին, թե՛ հայությանը, ներառյալ՝ Արցախի հայությանը: Ու Հայաստանի և Արցախի այսօրվա վիճակը ասվածի ամենից ցայտուն ու ցցուն ապացույցն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները