«Շարժման տրանսֆորմացիա է տեղի ունենում, այն թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր ելույթներից մեկի ժամանակ Բագրատ Սրբազանը հետևյալ ձևակերպումը կատարեց. «Հարյուր իշխանություն էլ փոխվի, էլ ավելի վատն է լինելու մեր կյանքը, որովհետև հիմնադրություն ու հիմք չի ունենալու, որովհետև իշխանությունը ծնվելու է այն նույն չարիքի միջից, որում հիմա ապրում ենք: Մեր շարժումը արժեքային, արժեհամակարգային ու քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է, որը բերելու է քաղաքական լուծման»։ Շարժումը փորձում է հստակ քայլերով առաջ ընթանալ արդյունքի հասնելու համար: Իշխանությունը սա որակում է որպես շարժման մարում, փորձագետները՝ դինամիկայի փոփոխություն և վերաձևակերպում:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ շարժումը մարում է այն դեպքում, երբ հայտարարվում է, որ շարժման կողմից ձևակերպված պահանջն այլևս արդիական չէ: «Այդ տեսանկյունից չունենք նման իրավիճակ, շարժման պահանջն ավելի քան կա: Շարժումը մարում է այն դեպքում, երբ հայտարարվում է, որ դադարեցվում են գործողություններն անորոշ ժամանակով և այլն: Հիմա այս պարագայում ի՞նչ է տեղի ունեցել: Շարժման հետ որոշակի տրանսֆորմացիա է տեղի ունենում, շարժումը թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ: Սա նշանակում է, որ ավելի թիրախային, նպատակային գործառնելու համար ձևավորվում է կառուցվածք, այդ կառուցվածքն իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով՝ տեղեկատվական, քարոզչական, մարդկային ռեսուրսների, կազմակերպչական և այլն, խմբերի ձևավորում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ ֆունկցիաները, և բոլորը միասին, որպես մեկ օրգանիզմ, ներդաշնակ գործում են:

Ինչո՞վ է պայմանավորված նման տրանսֆորմացիան: Դա պայմանավորված է նրանով, որ գործող իիշխանություններն ունեն շատ լուրջ աջակցություն՝ ի դեմս Անկարայի և Բաքվի, և հետևապես շարժումը պայքարում է ոչ միայն գործող վարչախմբի դեմ, այլ նաև նրան շատ լրջորեն աջակցող ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ Անկարայի և Բաքվի դեմ: Սա անհավասար պայքար է, և այդ անհավասար պայքարում պետք է լինել շատ ավելի կազմակերպված ու ֆունկցիոնալ: Այդ է պատճառը, որ շարժումը տրանսֆորմացիա է ապրում: Երկրորդ հանգամանքը. ճիշտ չէ և չի կարելի անընդհատ շարժման ընթացքի, արդյունքների մասին գնահատականներ տալիս համեմատության եզր ունենալ միայն 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածի հետ:Եթե այն ժամանակ ընթացքը համեմատաբար շատ արագ է եղել, դա չի նշանակում, որ եթե ցանկացած շարժման ընթացքը չի համապատասխանում այդ չափանիշներին, պետք է համարել մարած: Այն ժամանակվա իրավիճակը, հանրային ընկալումները, ապատիայի, հանրության շրջանում իրականացված ապատեղեկատվության, քարոզչության մակարդակը, ուժային կենտրոնների դիրքորոշումները, միջազգային կոնսենսուսը, աշխարհաքաղաքական համատեքստը այլ է եղել, տարբեր, և ժամանակը նպաստավոր է եղել 2018 թ.-ի ապրիլմայիսի շարժման ահագնացման և արդյունքի համար: Հիմա իրավիճակն այլ է, և նշանակում է, որ պետք է այս այլ՝ ավելի աննպաստ իրավիճակում դրան հակադրենք ավելի կազմակերպվածություն, կառուցվածքայնություն, թիրախամետություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

 

Դիտարկմանը, որ հանրության շրջանում կա այն կարծիքը, թե ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում, ուստի շտապել է պետք, քանզի կարող ենք ուշանալ, և օրվա իշխանությունները հերթական զիջումները կանեն, մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Խնդիրը հետևյալն է. նայած, թե ինչի, ինչպիսի աղետ կանխելու դեմ ենք պայքարում: Կորցրել ենք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեր սրբավայրերը, 150 հազար մարդ տեղահանվել է, այս տեսանկյունից ուշացե՞լ ենք, թե՞ ոչ: Այո, ուշացել ենք: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ որևէ բան չպետք է անենք: Իհարկե՝ ոչ: Պետք է շարունակել պայքարել, որքան էլ զիջումներ լինեն, որքան էլ չհասցնենք զիջումների մի մասի դեմն առնել, համենայն դեպս, այն աղետը, որը սպասվում է՝ պետականության կորստի իմաստով, պետք է լինի ամենակարևոր մոտիվացիան, որ, անկախ ամեն ինչից, ավելի լավ է առավել ժամանակատար, մտածված պայքար տանել և շտապողականություն չդրսևորել»:

Շարժումը որոշել է «տարածվել» դեպի մարզեր: Կլինեն այցելություններ, քննարկումներ ու հանդիպումներ: Սա շատ է կարևորվում, քանի որ մշտապես նշվում է, որ մարզերի պարագայում կա տեղեկատվության պակաս և իրազեկվածության խնդիր: «Բագրատ Սրբազանը մեկնեց Սյունիք, պարզապես անհրաժեշտություն է մարդկանց հետ տեղերում շփվելը, որովհետև գիտենք, որ հատկապես մարզերում, գյուղական բնակավայրերում մարդիկ անկողմնակալ, օբյեկտիվ տեղեկությունից, մեկնաբանությունից զերծ են մնում: Այս իշխանությունների՝ տեղեկատվության, ԶԼՄ-ների ոլորտում վարած քաղաքականության պայմաններում, երբ պարզապես փակվում են ընդդիմադիր լրատվամիջոցներ կամ դադարեցվում է դրանց հանրապետական սփռումը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ծառայեցվում է զուտ որպես քաղաքական իշխանության քարոզչական գործիք, առավել օբյեկտիվություն և անաչառություն ապահովելու համար անհրաժեշտ են նման այցերը, տեղում շփումները, մարդկանց կողմից բարձրացվող հարցերին տրվող պատասխանները, շարժումն ավելի ներառական դարձնելը, որովհետև ինչ-որ մի փուլում ակնկալվում են ճնշման գործողություններ ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև մարզերում»,- ընդգծում է նախաձեռնության անդամը:

Այս շարժման ընթացքում ականատես եղանք, թե ինչպես մարդիկ զրկվեցին աշխատանքից Սրբազանին աջակցելու համար, թե ինչպես ձերբակալվեցին որոշակի ակցիաներ իրականացնելիս, բայց հիմնական թիրախում արցախահայությունն էր և Արցախի քաղաքական դեմքերը: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած և իրեն ամեն կերպ Արցախից ու արցախցիներից հեռու վանող Հայաստանի ներկայիս իշխանությունները նույն Արցախի գույքի «հափշտակության» գործեր են քննում, ձերբակալում և կալանավորում են համայնքապետերին և այլն, զուգահեռ ատելության հերթական չափաբաժինը ներարկում հասարակության ներսում: Մեր զրուցակիցը նշում է՝ սրա երեք հիմնական շերտ-պատճառներ կան:

 

«Առաջինը՝ Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին մեկուսացնելով՝ ցանկանում են կոտրել պայքարի թափը: Ղեկավարներն արցախցիների շրջանում առավել հեղինակություն ունեցող մարդիկ են, ուստի այսպիսով ցանկանում են կազմակերպված բողոքը, շարժումը դրանով կասեցնել: Երկրորդ՝ այս իշխանությունները ցանկանում են ծառայություն մատուցել Ադրբեջանին Արցախի հետ կապված ինստիտուցիոնալ ամեն ինչ վերացնելով, ոտնատակ տալով. վերջին դրսևորումն Արցախի նախագահի մեքենայի առգրավումն էր: Երրորդ՝ ցանկանում են հանրության մեջ կարծիք արմատավորել, որ այս պայքարը, շարժումը արցախցիների համար է, արցախցիներինն է, դրա վրա խաղալով՝ արցախցիների դեմ հանել հասարակության տարբեր հատվածների, շերտերի և դրանով խորացնել ներազգային թշնամանքը, պառակտումը և ատելությունը: Այդպիսով, համազգային, համաժողովրդական պայքարի ֆոնը թուլացնելով՝ տպավորություն ստեղծել, որ սա բնակչության մի խմբի շահերի սպասարկմանն ուղղված շարժում է և փորձել դրանով լայն խմբերին հետ պահել շարժումից ու պայքարից»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
Ամենաընթերցվածները