Երկրպագո՞ւ, անհաղորդ դիտո՞րդ, թե՞ անմիջական մասնակից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ քաղաքական կյանքի անձրևաջրված անցուդարձին հետևելիս չի լքում զգացողությունը, որ աջուձախից լսվող խոսակցությունները, արտահայտությունները արդեն քանիցս լսելու առիթներ ունեցել ենք: Կարծես յուրօրինակ դեժավյու լինի: Թե բա՝ «ահա՜, շարժումը մարե՜ց... մարո՜ւմ է, կմարի՜... բա որ ասում էինք», կամ էլ՝ նման մի բան: Հայտնի ֆիլմի ոչ պակաս հանրահայտ դրվագն է հիշեցնում՝ «թելը կտրա՜վ, ժողովու՛րդ, թելը կտրա՜վ...»: Չէ, բայց իսկապես: Չեք զգո՞ւմ, որ արդեն չափից ավելի է շատ ու շատ բան կրկնվում: Կողքից մեղադրանքների մասին նույն խոսակցություններն էին 2020-ի դեկտեմբերին, 2021-ի փետրվար-մարտին: Շարունակական խրատներով, թե՝ այ, մեզ չլսեցիք, այսինչ բանը չարեցիք, այնինչ բանը չարեցիք, հարթակում «ուրիշ մարդիկ» կանգնեցին, այս, այն: Հետո՝ նույն կամ նմանօրինակ խոսակցությունները 2022-ի մայիս-հունիսին ու դրանից հետո:

Հերիք է քայլեցնեք, հոգնեցինք նույն բաները լսելուց, ուրիշ հռետոր ենք ուզում հարթակում, այս մեկը բոյով է, այն մեկը՝ կոլոտ (կարծես փեսայատես էին եկել, էլի), սրան սիրում եմ, նրան չեմ սիրում: Դե, մշտական ֆրազների մասին էլ չասենք՝ «կոնկրետ գործողություններ չառաջարկեցին... մարում է»: Հետո՝ 2023-ի սեպտեմբերին, չնայած այս դեպքում մի փոքր այլ էր: Արցախի հայաթափման մեկնարկի ողբերգական օրերին, երբ թվում էր, թե Երևանը «եռում» է, բուն ողբերգական եղելությունն ինքը կաթվածահարեց բոլորին, ու բավականին երկար ժամանակ՝ մինչև այս տարվա ապրիլ, առանձնապես ոչ մեկը չմոտեցավ հրապարակում ընկած պայքարի դրոշին: Կարծես համերաշխ սպասում էին, տեսնեն, թե հատկապես ով կհամարձակվի մոտենալ ու այդ դրոշը վերցնել: Դա արեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» անվանված շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Շատերն անկեղծորեն ոգևորվեցին ու հայտարարեցին իրենց անվերապահ աջակցության, շարժմանը միանալու մասին: Որոշներն էլի սկսեցին ինչ-որ մուննաթախառը նախապայմաններ ներկայացնել, բայց մի պահ կամ արտաքուստ դա կարծես հաղթահարեցին: Մի շրջանակ էլ արդեն անգիր արված և լսելիք կոշտուկող արտահայտությունները զլեց՝ «շարժումը մարում է...»: Կարծես իրենց միակ սպասելիքը հենց դա էր: Հիմա, երբ հարաբերականորեն դադարի շրջան է, այդ ձայնարկություններն ավելի են ուժեղացել: Ու էլի՝ անընդհատ նույն պատմությունը. այսպես չարեցիք, այնպես չարեցիք: Երբ ասում ես, եղբայր, արի ու արա, հետևում է պատասխան, թե՝ դա արքայավայել զբաղմունք չի: Ասել կուզեն, թե իրենցը խորհուրդ տալն է, «պռառաբություն» անելը, բայց կոնկրետ «բան անելու» հետ իրենք գործ չունեն: Լավ, իսկ դուք, կներեք, ո՞ր դիրքում եք այս շարժման հետ կապված: Անհաղորդ դիտորդնե՞ր եք, թե՞ անմիջական մասնակից, այնուամենայնիվ:

Միգուցե պարզապես երկրպագունե՞ր: Առավել ևս, որ ֆուտբոլի Եվրոպայի ու Ամերիկայի գավաթների խաղարկության եզրափակիչ փուլերն են: Հատկապես՝ Եվրոպայի: Այստեղի երկրպագուներին ֆուտբոլային հանդիպումների հեռարձակումները դիտողները շատ են տեսնում: Զուգված-զարդարված, դրոշանախշ: Բայց իրենք միայն երկրպագու են. ո՛չ դաշտ են մտնելու, ո՛չ գնդակին են հարվածելու, խաղի ընթացքի վրա էլ միայն ձայնարկություններով կարող են ազդել, եթե ազդեն: Ի դեպ, մի հատկանշական պահ էլ կա. կապ չունի՝ իրենց երկրպագած թիմը, ազգային հավաքականը պարտվում է այդ պահին, գոլ է ընդունել, թե ոչ, բայց հենց խոշոր պլանով իրենցից մեկնումեկին են ցուցադրում, այն էլ՝ մեծ էկրանին, տվյալ երկրպագուն կամ երկրպագուների խումբը մի այլ կարգի ոգևորվում է, աշխարհով մեկ լինում:

Սա այն դեպքում, որ նրանցից յուրաքանչյուրն արդեն երևի մի 5 անգամ սելֆի է արել, նկարվել, ի վերջո, ամեն օր իրենք իրենց հայելու մեջ էլ են տեսնում: Բայց ոգևորվում են հեռուստաէկրանին երևալուն պես: Զուգահեռն ու ակնարկը, կարծում ենք, բավականաչափ թափանցիկ են՝ չկռահելու համար: Մեծ հաշվով, կմարի կոնկրետ այս շարժումը, թե ոչ, զուտ տեխնիկական հարց է: Կան բոլոր նախադրյալները, որպեսզի այն չմարի: Բայց հիմնականը, մի առիթով արդեն նկատել ենք, այն է, որ քաղաքական, ապա և՝ համակողմանի ճգնաժամի հանգեցնող հիմնապատճառները վերացված չեն: Դրանցից առաջինն այն է, որ պետությունն ու ժողովրդին պատերազմի ու պարտության տարած իշխանախումբը տակավին շարունակում է ոստիկանական մահակների վրա հենված պահել այդ ոչուփուչ իշխանությունը:

Ու քանի դեռ այդ ռեժիմը չի հեռացել կամ չի հեռացվել համաժողովրդական ճնշման ներքո, ոչ մի բան էլ չի մարել ու չի մարելու: Այո, Փաշինյանն ու իր ՔՊ-ն ամեն կերպ ու ամեն գնով կառչած են ու կառչած են մնալու իշխանությունից: Սա հրաշալի հասկանալի ու տեսանելի է: Նման պայմաններում, կարծում ենք, հասկանալի պետք է լիներ և այն, որ նման ռեժիմին իշխանությունից հեռացնելու և իշխանությունը վերստին ժողովրդին վերադարձնելու, երկրում խախտված սահմանադրական կարգը վերականգնելու համար պայքարին լծված հայրենակիցները, հատկապես քաղաքական միավորները պետք է համառություն ու հետևողականություն դրսևորեն այդ գործում: Եթե պայքարի մեջ ներգրավվողները թեկուզ կիսով չափ ավելի հետևողական ու համառ լինեն, քան Փաշինյանն ու նրա մերձավորներն են դրսևորում աթոռները պահելու համար, ապա, կարծում ենք, այդ հարցը վաղուց արդեն լուծված կլիներ:

Առհասարակ, քաղաքական գործիչները, ուժերը, կուսակցությունները, կարծում ենք, պետք է ավելի ակտիվ դրսևորվեն: Համենայն դեպս, անհասկանալի է «մի կողմ կանգնածի», «կողմնակի դիտորդի» դիրքավորումը: Անմիջական մասնակցությունը ենթադրում է ակտիվություն, նախաձեռնողականություն, շարժ: Այլապես կարելի է մի կողմ քաշվել ու խելացի դատողություններ անել ցանկացած երևույթի մասին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները