Երբ շնորհավորանքներից սարկազմի դառնահամ է գալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ով չէր ալարում, «Սահմանադրության օրվա» առթիվ շնորհավորական խոսքով և ուղերձով էր հանդես գալիս: Օրվա ընթացքում պարզվեց, որ չէին ալարել շատերը: Մինչդեռ, մեր կոնկրետ ու ցավոտից էլ այն կողմ անցած իրականությունը նկատի ունենալով՝ հատկապես «Սահմանադրության օրվա» առթիվ այդ շնորհավորանքները հնչում էին որպես սգո սրահում հանգուցյալին ուղղված առողջության մաղթանք: Մի խոսքով՝ այդ շնորհավորանքներից սարկազմի դառնահամ է գալիս: Պաշտոնական ուղերձներից, թերևս, թեթևակի առանձնացնենք միայն Նիկոլ Փաշինյանինը: Ինչպես միշտ՝ երկարաշունչ տեքստ էր երկնել, որի առանցքային ասելիքն այն էր, թե եղած Սահմանադրությունը ժողովրդի հետ օրգանական կապ չունի, ուստի «մեզ պետք է նոր Սահմանադրություն...»: Բայց, դե, դա արդեն նրանից առաջ հայտարարել էր ու տակավին հայտարարում է հայ ժողովրդի թշնամի, բայց Փաշինյանի գործընկեր, պատերազմական հանցագործ Ալիևը, թե՝ «Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն...»:

Շարունակությունը, վստահ ենք, հայտնի է բոլորին, չկրկնենք: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ասածին, ապա հնարավոր հակադարձումը քաղաքական դաշտից, կարծում ենք, պետք է հնչեր լակոնիկ ձևակերպմամբ. «Մեզ ոչ թե նոր Սահմանադրություն է պետք, այլ նոր իշխանություն ու նոր վարչապետ»: Բծախնդիր ընթերցողները միգուցե հետաքրքրվեն, թե այդ ինչո՞ւ ենք նշում, որ «Սահմանադրության օրվա» առթիվ երեկ հնչած շնորհավորանքները հնչում էին որպես զավեշտ կամ դառը սարկազմի տպավորություն էին թողնում: Հիմնավորենք: Հայաստանի Հանրապետության՝ 1995 թվականին հանրաքվեով ընդունված և 2005ին, ապա՝ 2015-ին նույն եղանակով լրացված ու փոփոխված Սահմանադրությունը հատկապես վերջին 3-4 տարին խախտվում ու ոտնահարվում է, կարելի է ասել՝ հիմնավորապես:

Հայաստանի գործող Սահմանադրության հենքը ՀՀ Անկախության հռչակագիրն է, որին էլ հղում է արվում Մայր օրենքի նախաբանում: Իսկ Անկախության հռչակագիրը, հիշեցնենք (կարիքը կա, կարծում ենք), ի լրումն ամենի, ընդունվել է՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Ավելին, այս տարվա ապրիլի 24-ից, երբ հրապարակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ նույն Փաշինյանի խոսքը, ակնհայտ դարձավ, որ լրջագույն հարցականի, եթե ոչ՝ ուղիղ հարվածի տակ է Անկախության հռչակագրի նաև 11-րդ կետը. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

 

Փաշինյանի այդ ուղերձում Հայոց ցեղասպանության ժխտման ակնարկն այնքան նկատելի էր, որ դրա վրա ուշադրություն դարձրեցին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ համապատասխան մեղադրանք հասցեագրելով ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողին: Ինչ վերաբերում է բուն Սահմանադրությանը, ապա մեր վերոնշյալ պնդումները հիմնավորելու համար նախ՝ բավարար է ուղղակիորեն մեջբերել Մայր օրենքի առաջին երկու հոդվածները: Հոդված 1-ինն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», իսկ 2-րդն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Իհարկե, կարելի է ասել, որ առաջին հոդվածի պահով վիճակը անցած տասնամյակներում երբեք էլ իդեալական չի եղել: Բայց այն, ինչ կատարվեց ու շարունակում է կատարվել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած խմբի՝ ՔՊ-ի իշխանության պայմաններում ու տարիներին, բառացիորեն զրոյացրել ու զրոյացնում է բոլոր սահմանումները:

Առաջին՝ Հայաստանը էապես կորցրել է ու շարունակում է արագընթաց կորցնել իր ինքնիշխանությունը՝ վերածվելով աշխարհաքաղաքական կենտրոնների թելադրանքի ու բախումների կիզակետում ճոճվող նավակի, չհաշված՝ այս իշխանությունների ձգտումները՝ հետևողականորեն կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքները:

Երկրորդ՝ Հայաստանը ոչ մի կերպ ժողովրդավարական պետություն չէ, ավելին՝ խայտառակագույն ոստիկանապետություն է՝ անձնիշխանական ռեժիմի տակ կքած, իսկ այդ ամենի առավել քան ցցուն և արյունահեղ ապացույցը հենց վերջերս էր՝ այս տարվա ապրիլ-մայիս-հունիսին, իսկ կուլմինացիան՝ հունիսի 12-ին՝ խաղաղ, անզեն ցուցարարների վրա ոստիկանների հարձակմամբ, «բերման ենթարկվածների» խոշտանգումներով ու տակավին շարունակվող քաղաքական հալածանքներով:

Երրորդ՝ Հայաստանը հատկապես Փաշինյանի պաշտոնավարման շրջանում դադարել է սոցիալական պետություն լինելուց, աղքատությունը անկասելիորեն խորանում է:

Չորրորդ՝ փաշինյանական կառավարման ներքո Հայաստանն «իրավական պետություն» կարելի է անվանել թերևս միայն անեկդոտի մեջ: Հայաստանը կտրուկ հակաիրավական երկրի է վերածվել, ու դրա ապացույցները բազմաթիվ են, առատորեն նշված նաև մեր թերթի էջերում:

Հինգերորդ՝ Հայաստանում իշխանությունը խլված է ժողովրդից, ավելին՝ այս խումբը իշխանության է եկել մի ծրագրով ու խոստումներով, որոնք արդեն շուրջ երկու տարի ոչ միայն խախտել է, այլև իրականում արել է դրանց տրամագծորեն հակառակը (Արցախի ուրացում, Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնում, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների կանխամտածված փչացում և այլն):

Ավելին, Հայաստանի պետական իշխանությունը գործնականում յուրացված է ՔՊ կոչվող կազմակերպության և այն գլխավորող Նիկոլ Փաշինյանի կողմից: Կարելի էր նաև երկրի տարածքային ամբողջության փոփոխության հետ կապված սահմանադրական պահանջն ու դրա կոպտագույն խախտումը նշել, բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությունը, ՏԻՄ մարմիններում իշխանազավթման բազում դեպքերը և այլն, սակայն այս անգամ բավարարվենք այսքանով: Եվ ուրեմն, եթե Սահմանադրությունը, իր հիմնասյուներով հանդերձ, ոտնահարված է, ի՞նչ շնորհավորանքի մասին կարող է խոսք լինել:

Եվ էլ ո՞վ պիտի վազեվազ կրկներ Ալիևի հակահայ պահանջները «նոր Սահմանադրության» վերաբերյալ, եթե ոչ՝ հենց Նիկոլ Փաշինյանը, որն, ինչքան հնարավոր է ու որքան կարող է, խախտել է գործո՛ղ Սահմանադրության պահանջները: Ի դեպ, շուտով Օգոստոսի 23-ն է. սպասեք Անկախության հռչակագիրը չեղյալ ճանաչելու հայտարարությանն ու այն ՔՊ-ի կողմից հանդիսավորապես խարույկ բարձրացնելուն:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 61 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները