Եվրո-2024․ Իսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ
Իսպանիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության կիսաեզրափակչում Մյունխենում մրցեց Ֆրանսիայի հավաքականի հետ և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը խաղի 9-րդ րոպեին բացեց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին՝ գլխի հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
21-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց 16-ամյա Լամին Յամալը՝ 25 մետրից կատարած փայլուն հարվածով խփելով պատասխան գնդակը:
4 րոպե անց Դանի Օլմոն առաջ մղեց իսպանացիներին և հաղթանակ պարգևեց Իսպանիայի հավաքականին:
Այպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կխաղա Նիդեռլանդներ-Անգլիա զույգի հաղթողի հետ: