Եթե հաղթի Թրամփը, Ուկրաինայում պատերազմն ավելի արագ կավարտվի. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ԱՄՆ-ում նախագահական մրցավազքում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Նրա խոսքով՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը կօգնի վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:

«Իհարկե, մենք չենք կարող միջամտել որևէ մեկի ընտրություններին, հատկապես այնպիսի մեծ երկրի նախագահական ընտրություններին, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Դա մեր գործը չէ: Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի արագ կավարտվի։ Հետևաբար, մեր տարածաշրջանն ավելի արագ կհանդարտվի, ինչը կփոխի վերաբերմունքը, մասնավորապես, Վրաստանի նկատմամբ։ Եթե տարածաշրջանում խաղաղություն լինի, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի: Սա այն ամենն է, ինչ կարելի է ասել դրա մասին, մնացածը Ամերիկայի ժողովրդի ընտրությունն է։ Ամերիկայի ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու իր նախագահը», – ասել է Վրաստանի վարչապետը:

Այնուհետև Կոբախիձեն կշտամբել է վրացական ընդդիմությանը:

«Վրացական ընդդիմությունը ոչ միայն քննադատում էր Թրամփին, հիշում եք՝ ինչ կոշտ, վիրավորական արտահայտություններ էին նրանք օգտագործում ԱՄՆ նախկին նախագահի հասցեին: Այսօր նրանց հռետորաբանությունը փոխվել է, քանի որ նրանք կարծում են, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհաղթի ընտրություններում, բայց ոչ ոք չի կարող մոռանալ այն կոպիտ հռետորաբանությունը, որը նրանք օգտագործել են երկար տարիների ընթացքում: Եթե Թրամփը հաղթի, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, քան կավարտվի մեկ այլ դեպքում, հետևաբար, տարածաշրջանն ավելի արագ կհանդարտվի, և նման իրավիճակում Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, Վրաստանի նկատմամբ ավելի շատ արդարություն կլինի», - հավելել է Կոբախիձեն։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները