Ինչի՞ մասին են խոսում թափուր մնացած տեղերն ու նախարարի «փորձագիտական» գնահատականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արձանագրված փաստը, որ բուհական համակարգում այս տարվա ընդունելության քննություններից հետո թափուր է մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղ, այս օրերին բազմազան արձագանքների առիթ տվեց: Պետք է արձանագրել, որ ամենևին էլ առաջին անգամ չէ, որ ընդունելության քննություններից հետո թափուր տեղեր են մնում: Ուղղակի տարեցտարի այդ վիճակն առավել մտահոգիչ է դառնում: Ավելին, շատ փորձագետներ տարիներ շարունակ ասում են, որ պետք է վերանայել պլանավորումը, նախապես սահմանվող տեղերի քանակությունը, բաշխվածությունը, այսպես ասած, «կրկնվող մասնագիտությունների» առումով և այլն, և այլն: Մե՞ջն ինչ, եթե հերթական «սեզոնից» հետո արձանագրվում է նշված պատկերը:

«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ:Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք է տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»: Գիտեք, հիմնականում ճիշտ գնահատականներ են: Տեղին: Պորտատեղադրող: Բայց ո՞վ է այս արտահայտության հեղինակը, ո՞վ է սա ասում: Կրթության ոլորտի փորձագե՞տ, ընդդիմադիր որևէ գործի՞չ, որ տեղյակ է բուհական համակարգի խնդիրներին: Ո՛չ: Վերը մեջբերված «փորձագիտական գնահատականը» տալիս է, ավելի ճիշտ՝ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տվել է անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Կգտնվեն մարդիկ, որ կասեն, թե՝ տեսեք, ի՞նչ լավ է, որ հայրենի ԿԳՄՍ նախարարը նման սթափ, օբյեկտիվ ու տեղին գնահատականներ է տալիս: Մինչդեռ, կարծում ենք, սա ոչ մի լավ բան չի հուշում: Հարցը գնահատականները չեն: Դրանք իսկապես էլ տեղին են, իսկապես էլ՝ նման պատկերն անընդունելի է, հարկավ՝ «անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ», և որ «պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»:

Հա՛, է՜, հա՛: Բայց ո՞վ է սա ասում, կրթության, գիտության ու մնացած բաների նախարա՛րն է ասում: Թե բա՝ «տարիներ շարունակ»: Հարց է ծագում՝ իսկ «տարիներ շարունակ», առնվազն 2018-ի դեկտեմբերից այդ ի՞նչ բանուգործի են եղել կրթության նախարարները, Անդրեասյանն էլ՝ «ձեզ փեշքեշ»: Նախկին նախարարներին չենք նշում, որովհետև նրանք արդեն վաղուց... նախկին են, այսինքն՝ պատասխանատվությունն արդեն վեց տարի կրում է այս իշխանությունը: Թե բա՝ «կարծում եմ... պետությունը պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»: Այսի՞նքն: Դո՛ւք եք պետության կառավարման այդ ոլորտային բարձրագույն պաշտոնին դրված, փոխեիք, ումի՞ց եք բողոքում, ո՞ւմ վրա եք «մուննաթ գալիս»: Ի դեպ, սա ավելի կարևոր հարց է, քան «Ակադեմիական քաղաք» նյուվասյուկիական «մեգանախագծով» փիարվելը: Չէ, բայց իսկապես, մարդը 4 տարի կրթության ոլորտն է ղեկավարում, բայց դեռ կարծիք է հայտնում, թե պետությունը պլանավորման մոտեցում պիտի փոխի: Ախր, դուք կարծիք չպիտի հայտնեիք, արդեն պիտի առնվազն 3-4 տարի առաջ որոշակի առաջարկություններ ներկայացրած լինեիք:

Դա՛ է ձեր անմիջական աշխատանքային պարտականությունը, այլ ոչ թե «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմության» վերանվանելը կամ «Հայ եկեղեցու պատմությունը» հայկական դպրոցից դուրս մղելը, դպրոցները, բուհերը քաղաքականացնելն ու քպացնելը: Ախ, հա՜, պիտի Փաշինյանը գար, ընդունելության հանձնաժողովի կախիչները քաշքշեր-պոկեր, ցնցուղները ոլորեր, թափուր տեղերում հեծանիվը կանգնեցներ... Իսկ խնդիրն իսկապես բազմաշերտ է, և այն, որ տարիներ շարունակ բուհական համակարգում հազարավոր վճարովի ու հարյուրավոր «պետպատվերով» տեղեր թափուր են մնում, կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով: Մանավանդ, որ երկրում կան մասնագիտություններ, որոնց ընդունելության դեպքում մեծ մրցակցություն է, համարյա ինչպես խորհրդային տարիներին. 10-12 հավակնորդ՝ 1 տեղի համար:

Տեսեք, մենք ապրում ենք մի պետության մեջ, որի ղեկավարը համարվող Նիկոլ Փաշինյանը, ձգտելով բոլոր հարցերում ամենագետ երևալ, դրսևորում է իր անտեղյակությունն ու մակերեսայնությունը: Դա ցցուն օրինակ է՝ հատկապես երիտասարդների ու պատանիների համար, որ կարելի է ոչ մի բանից հիմնավոր գաղափար չունենալով՝ լինել պետության ղեկավար:

Երկրորդ՝ նույն այդ պետության ղեկավարության մակարդակով քարոզվում է սիրողականություն, անգրագիտություն, անկրթություն:

Երրորդ՝ հարց է ծագում, թե ի՞նչ կարիք կա 4-5 տարի չարչարվել, ուսանել, դառնալ դիպլոմավորված մասնագետ, երբ կարելի է կիսագրագետ լինելով՝ դնել «կարմիր բերետ» ու, մարդ ծեծելով և հոշոտելով, «չալաղաջ» պարգևավճարներ ստանալ:

Չորրորդ՝ նույն իշխանական «էլիտան» հրաշալի օրինակ է մատուցում առ այն, որ Հայաստանի բուհերում ոչ մի դեպքում չարժե բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև նույն այդ վարչապետի, նախարարների, իրենց մոտիկների զավակները սովորում են օտարերկրյա բուհերում, ուրիշ երկրներում:

Հինգերորդ՝ եթե հազարավոր վճարովի տեղեր թափու են մնում, ուրեմն մարդիկ հասկանում են, որ իրենց վճարած ահռելի գումարների դիմաց չեն ստանալու համարժեք որակի կրթություն:

Եվ սրանք դեռ «ուղեկից» ազդող գործոններն են: Այնինչ, իսկապես խնդիրներ կան՝ ըստ մասնագիտությունների բուհական տեղերը, դրանց կարիքը, պահանջարկը պարզելու, ըստ այնմ պետական պատվերները ձևակերպելու, մասնագիտությունների պահանջարկը 5-10 տարվա հեռանկարով պլանավորելու առումներով:

Բայց ինչո՞ւ այդ ամենի վրա «գլուխ ցավեցնել», եթե կարելի է տարիներ շարունակ լինել ոլորտային թիվ 1 պատասխանատուն, ապա ելնել ու, իբր դա իր պաշտոնական գործունեության (կամ՝ անգործության) հետ կապ չունի, դեմքի խելացի արտահայտությամբ դատողություններ անել, թե՝ «տարիներ շարունակ թափուր տեղերի մեծ քանակ է արձանագրվում, դա անընդունելի է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները