Իսրայելը չգիտի՝ ինչ կարմիր գիծ է հատել սպանելով Հանիեին. «Հեզբոլլահ»-ը վերսկսել է Իսրայելի հրթիռակոծումը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կվերականգնի Գազայի հատվածին «աջակցության ճակատը» և ուրբաթ առավոտից կհարձակվի իսրայելական ռազմական դիրքերի վրա. այս մասին, ինչպես հաղորդում է «Հեզբոլլահ»-ի թելեգրամյան ալիքը, ասել է շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։ 

«Իսրայելի հանցագործություններին անպայման պատասխան կլինի, և այս հարցը քննարկման ենթակա չէ: Դուք չգիտեք, թե ինչ կարմիր գծեր եք հատել, երբ հյուրի եք սպանել Իրանում: Ծիծաղեք այսօր, քանի որ առջևում ձեզ շատ արցունքներ են սպասում»,- ասել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդը։

Ավելի ուշ հաղորդվել է 48-ժամյա դադարից հետո «Հեզբոլլահ»-ը վերսկսել է հրթիռակոծությունները Իսրայելի վրա։

Հուլիսի 31-ին Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, որն Իրան էր ժամանել երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ: ՀԱՄԱՍ-ը դրա համար մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը չի ստանձնել նրա սպանության պատասխանատվությունը։

Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել էր, որ Իրանը Հանիեի արյունն առանց վրեժի չի թողնի: 

«Մենք Հանիեի արյունն առանց վրեժի չենք թողնի։ Մենք աշխատում ենք Իսրայելին մեր պատասխանի վրա և կստիպենք Իսրայելին շատ զղջալ դրա համար», - ասել էր Բաղերին:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները