Սահմանազատումից հետո Տավուշից Ադրբեջանին անցած տարածքում ականի պայթյունից 4 ադրբեջանցի է տուժել
Սահմանազատումից հետո Տավուշի մարզից Ադրբեջանին անցած տարածքում ականի պայթյունից 4 ադրբեջանցի է տուժել: Պայթյունը տեղի է ունեցել Ղըզըլհաջիլիի գյուղի տարածքում ականազերծման ժամանակ։
Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության, պետական սահմանային ծառայության և Ականազերծման գործակալության համատեղ հաղորդագրության մեջ։