Երբ... գլոբալ ծրագրի մի փոքր մասը ձախողվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևել յան Հայաստանի միացումը Ռուսական Կայսրությանը ներկայացվել էր որպես «բռնակցում»: Բացի այն, որ դա պատմագիտական բացահայտ անգրագիտության արտահայտություն է և է՛լ ավելի շատ՝ միտումնավոր զեղծարարություն, դա կարող էր ընկալվել ու ընկալվեց էլ, որպես փաշինյանական իշխանության կողմից Ռուսաստանի դեմ հերթական թշնամական քայլ: Ինչևէ:

Ռուսաստանը, այն էլ՝ ԱԳՆ մակարդակով, արագորեն արձագանքեց այդ եղելությանը, բայց մնալով դիվանագիտական արտահայտությունների տիրույթում: Մոսկվան, մասնավորապես, ակնկալիք էր հայտնել, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա՝ դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի, 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»:

Դրան հաջորդեց ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը, որտեղ թեպետ Ռուսաստանի ԱԳՆ դժգոհությանը հղում չկար, բայց նշվեց, որ խնդրահարույց ձևակերպումը կշտկվի: Մասնավորապես, նախարարությունից պարզաբանեցին, որ «Հայոց պատմության» 8-րդ դասարանի նոր ստեղծված դասագրքի հետ կապված եղել են որոշ անհանգստություններ, մտահոգություններ: Նախարարության ներկայացուցչի խոսքով, թեմաների վերնագրերից մեկում «բռնակցում» բառն օգտագործելու վերաբերյալ ստացել են տարբեր անհանգստություններ արտահայող ահազանգեր, ինչից հետո հեղինակային խմբին առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը: Ավելին, ԿԳՄՍՆ պաշտոնյան նշել է. «Այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամ, որը փոփոխված տարբերակը կտեղադրի կայքում, ու տպագրության կգնա փոփոխված տարբերակով»:

Թվում էր, թե՝ խնդիր է եղել, ըստ որում՝ անախորժ ու, ինչպես նշեցինք, նաև պատմագիտորեն արմատապես սխալ, եղել է արձագանք, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից (ձևակերպումը վերաբերում էր նաև այդ երկրին, ուստի պիտի որ զարմանալի չլիներ նման արձագանքը), ինչից հետո Հայաստանի պատկան մարմինը սխալը շտկել է կամ քայլեր է ձեռնարկել այդ նպատակով: Որոշ հայրենակիցներ անգամ կարծիք են հայտնում, թե որքան ավելի լավ կլիներ, եթե հարաբերությունների այլ ոլորտներում ևս նման մոտեցումներ որդեգրվեին, այդպես հարթվեին խնդիրները:

Փոխարենը, պատմության դասագիրքը, կներեք կրկնաբանության համար, «դասագրքային ճշմարտությունների տիրույթ» վերադարձնելուն սաստիկ աղմուկ-աղաղակով արձագանքեց փաշինյանական իշխանության, այսպես ասած, սորոսական աջակիցների թևը: Արձագանքները կարելի է ամբողջացնել մոտավորապես հետևյալ ձևակերպմամբ՝ վա՜յ, ամա՜ն, հասե՜ք, էս ի՜նչ է կատարվում, օտար պետության պահանջով սրբագրվում է պատմության դասագի՜րքը, ինչպե՜ս կարելի է, և այլն, և այդպես շարունակ:

Բայց ամեն ինչ հերթով...

Նախ՝ այդ ի՞նչ «հեղինակների խումբ» է, ենթադրաբար՝ պատմաբաններից կազմված, որ նման անհեթեթություն է շարադրել «Հայոց պատմության» կամ գուցե արդեն «Հայաստանի պատմության» 8-րդ դասարանի դասագրքում: Թե ինչու է անհեթեթություն, արդեն իսկ շատ պատմաբաններ հանրամատչելի բացատրել են՝ հատկապես կապված նշյալ ժամանակահատվածում «Արևել յան Հայաստան» անվանմամբ պետականքաղաքական միավորի չգոյության, ուստի և բռնակցվել-չբռնակցվելու մասին ձևակերպումների անհիմնության հետ: Ցանկացողները կարող են ծանոթանալ բոլոր այդ փաստարկներին, այստեղ դրանք մեջբերելն անիմաստ ենք համարում:

Մյուս կողմից՝ լավ, ասենք՝ «հեղինակային խումբը» նման՝ իրականությունը արմատապես խեղաթյուրող կրթագիտական «դիվերսիա» է արել, հապա դասագիրքն ընդունող, դասագիրքը հաստատող ԿԳՄՍՆ-ական չինովնիկնե՞րն ուր էին նայում, ի՞նչն էին ստուգում կամ հաստատում:

Պարզից էլ պարզ է, որ գործ ունենք փաշինյանական իշխանության կողմից հերթական կեղծարարական քայլի հետ, որը ինչ-ինչ պատճառներով չանցավ: Ինչ վերաբերում է «բռնակցումը» դասագրքում շտկելու առնչությամբ ոմանց բարձրացրած շինծու և ակնհայտորեն ուղղորդված աղմուկին, ապա այդ ինչպե՞ս է պատահում, որ երբ իրենց սատարած իշխանությունը կատարում է, օրինակ՝ թուրք-ադրբեջանական պահանջներ, ու ոչ միայն դասագրքերի, այլ ավելի կենսական հարցերում՝ տարածքների զիջում, Հայաստանի տարածքի փոքրացում և այլն, նրանք լուռ են: Իսկ, այ, եթե իրենց պատվիրատուների կողմից «Հայոց պատմության» դասագիրք խցկած բացահայտ սուտը պիտի շտկվի, անմիջապես՝ «հասե՜ք, փրկե՜ք, այս ի՜նչ է կատարվում...»:

Ի դեպ, Արևել յան Հայաստանը Ռուսաստանի կողմից «բռնակցելու» «պատմագիտական» թեզ կա, բայց դա ադրբեջանաթուրքական թեզ է, որը մեր ժամանակներում հետապնդում է քաղաքական նպատակներ: Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչ նպատակներ. ադրբեջանաթուրքական թեզերը տարածելու ցանկություն չունենք:

Դե, հիմա գնացեք ու մտածեք, թե ով է ինչ մտցրել դպրոցական դասագրքի մեջ և ում պահանջով: Իրականում, և դա նկատում են բանիմաց մեկնաբանները, փրձագետները, տեղի է ունենում Հայաստանի, հայաստանյան հասարակության հետևողական կազմաքանդում ու տարրալուծում՝ սկսած խորհրդանիշների եղծումից ու մերժումից, վերջացրած՝ արժեքների զրոյացմամբ ու խեղաթյուրմամբ: Այդ նույն ողբերգական «օպերայից» են Արարատը Արագածով փոխարինելու, Հայոց պատմությունը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու դառը «երգերը», պետականության ու պատմության փառավոր էջերի հետ կապված վկայությունների ծաղրական հիշատակումները կամ ուղղակի ժխտումները, ընտանիքի, բարոյական արժեքների դեմ ինչ-ինչ «ինստալիացիաներ» անելն ու պետականորեն հովանավորելը: Այդ նույն ծրագրի բաղկացուցիչներն են Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության վայրագ արշավը, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում արգելելն ու դպրոցից դուրս հանելը, ամեն ազգայինը նսեմացնելը:

Այնպես որ, ոչ մի պատահականություն էլ չկա: Եվ նշյալ «արևմտյան թևի» աղմուկն էլ պատահական չէ: Նրանց՝ վերը նշված գլոբալ ծրագրի մի փոքր մասը ձախողվել է: Հարցն այն է, թե կբավարարի՞ մեր ազգային ներուժը այդ կազմակերպված ու ծրագրված ազգակործան ընթացքը ամբողջությամբ կասեցնելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները