Ավստրալիան եւ Նորվեգիան կզբաղվեն հականավային հրթիռների համատեղ արտադրությամբ

Ավստրալիան հայտնել է, որ համատեղ կարտադրի մեծ հեռահարության ծովային հարվածային հրթիռներ եւ Joint Strike Missiles հրթիռներ Kongsberg Defence նորվեգական ընկերության հետ Նյուքասլ քաղաքում (Ավստրալիայի հարավ), տեղեկացրել է Reuters-ը։

Պաշտպանական արդյունաբերության նախարար Փետ Քոնրոյը հայտնել է, որ Ավստրալիայի կառավարությունը 850 մլն ավստրալական դոլար (574 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Kongsberg ձեռնարկության ստեղծման համար Նյուքասլի օդանավակայանում, արտադրությունը կսկսվի 2027թ.։
 
Նրա խոսքով՝ հականավային թեւավոր հրթիռները կօգտագործվեն Ավստրալիայի, ինչպես նաեւ ԱՄՆ՝ անվտանգության գծով դաշնակիցների կողմից։ Ձեռնարկությունը երկուսից մեկն է աշխարհում, որը կարող է արտադրել հրթիռներ Նորվեգիայի Քոնգսբերգ քաղաքի սահմաններից դուրս։
 
Ավստրալիան հայտնել է, որ նպատակ ունի բարձրացնել գերճշգրիտ հարվածներ հասցնելու ավստրալական պաշտպանական ուժերի ունակությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին։

Ծովային հարվածային հրթիռը ԱՄՆ ծովային հետեւակն օգտագործում է որպես հականավային միջոց, ասել է Քոնրոյը։

ԱՄՆ մոտ 2 000 ծովային հետեւակներ փոխատեղման կարգով  գտնվում են Հյուսիսային Ավստրալիայում տարեկան վեց ամսվա ընթացքում։ Joint Strike Missile հրթիռը միակ հարվածային հրթիռն է, որը կարելի է դնել F-35 կործանիչի զինային հատվածում։ Ավստրալիայում նման երկու էսկադրիլիա կա, որոնց անտեսանելի F-35-ները կայանում են Նյուքասլի մոտ, Ուիլյամթաունում եւ Թագավորական ՌՕՈւ Թինդալ կայանում (Ավստրալիայի հյուսիս), որը ներկայում արդիականացվում է ԱՄՆ-ի կողմից, ամերիկյան ռմբակոծիչների տեղակայման համար։ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում F-35 էսկադրիլիաներ ունեն Ճապոնիան եւ Հարավային Կորեան, իսկ Սինգապուրը պատվիրել է կործանիչ։ Ավստրալիան նաեւ մշակում է հիպերձայնային հրթիռ ԱՄՆ-ի հետ համատեղ։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները