Նոր ատոմակայանի կառուցման դիլեման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էներգետիկ անվտանգությունն ամենակարևոր խնդիրներից է, որի վրա կենտրոնանում են պետությունները։ Ներկայում մթնոլորտն աղտոտող էներգետիկայից անցում է կատարվում դեպի կանաչ, վերականգնվող էներգետիկայի։ Բայց կանաչ էներգետիկան դեռևս չի կարող ապահովել այնպիսի հզորություններ, ինչ ապահովում է ատոմային էներգետիկան, որը շրջակա միջավայրի համար ևս հիմնականում անվտանգ է համարվում։ Դա է պատճառը, որ տարբեր երկրներ մեկը մյուսի հետևից փորձում են զարգացնել ատոմային էներգետիկան, իսկ եթե այդ ոլորտը բացակայում է, ապա ձեռնամուխ լինել նոր ատոմակայանի կառուցման։

Պատահական չէ, որ «Ռոսատոմը» Թուրքիայում, Հունգարիայում, Բանգլադեշում և այլ երկրներում ներգրավված է նոր ատոմակայանների կառուցման գործում։ Եվ պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը մեծ առավելություն ունի այս ոլորտում։ Նույնիսկ Ռուսաստանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցների պարագայում արևմտյան երկրները շարունակում են ատոմային ոլորտում համագործակցել Ռուսաստանի հետ և միջուկային վառելիք գնել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է նկատել, որ ատոմային էներգետիկայի սկիզբը դրվել է 1966 թ.-ին, երբ որոշում է կայացվել կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը։ Ուստի, Հայաստանը, տասնամյակների ընթացքում ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցելով ռուսական կողմի հետ, մեծ փորձ է ձեռք բերել ռեակտորների կառուցման, շահագործման գործում։ Ատոմակայանի շահագործումն առավել քան կարևոր է Հայաստանի համար, քանի որ ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը, սակայն Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը անընդհատ երկարացվում է։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացավ 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ֆինանսավորվել է ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցներով) այն երկարացվեց մինչև 2026 թվականը:

Անցյալ տարի կառավարությունը որոշում կայացրեց վերազինել կայանը, որպեսզի շահագործման ժամկետը կրկին երկարացվի մինչև 2036 թվականը: Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ անհնար է անվերջ երակարացնել ատոմակայանի կյանքը, ուստի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է նոր ատոմակայան ունենալ։ Դրա համար էլ քննարկվում է նոր կայանի կառուցման հարցը։ Դեռևս 2022 թվականի հունվարի 20-ին Դուբայում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրեցին Հայաստանի տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։

իրման համար փոխըմբռնման հուշագիր։ Այսինքն, սկզբից դիտարկվում էր, որ նոր ատոմակայանը պետք է ռուսական կողմը կառուցի, բայց անցած տարի պարզ դարձավ, որ ԱՄՆ մասնագետների հետ քննարկումներ են ընթանում Հայաստանում մոդուլային ռեակտորների կառուցման շուրջ։ Եվ հիմա արդեն ԱՄՆ քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագրին միանալու Երևանի դիմումը դրական արձագանք է ստանում։ Ըստ ամերիկյան կողմի, մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումը Հայաստանի համար կարող է հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության, բայց, ինչպես նկատում են փորձագետները, ԱՄՆ-ն նման ռեակտորների շահագործման փորձ չունի։ Եվ այս պահին աշխարհում շահագործվում է միայն 2 փոքր ռեակտոր՝ Չինաստանում ու Ռուսաստանում։ Էներգետիկայի ոլորտի մասնագետների դիտարկմամբ, որևէ մեկը չի կարող հիմնավոր կերպով ապացուցել, որ ամերիկյան կողմի կառուցած մոդուլային ատոմակայանը կարող է բարձր արդյունավետություն ունենալ, քանի որ դրանք դեռ գործնակում չեն շահագործվել։ Ժամանակի ընթացքում միայն արդյունքները կերևան, իսկ Հայաստանը շատ ժամանակ չունի՝ հաշվի առնելով, որ նոր ատոմակայանի կառուցումից առաջ պետք է իրականացնել նաև նախագծային աշխատանքներ։ Ուստի. կառավարությունը պետք է արագ կողմնորոշվի և որոշում կայացնի։

Հաշվի առնենք նաև, որ դեռ անցյալ տարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը ատոմային էներգետիկայի հեռանկարների վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ նկատեց, որ Հայաստանում նոր ատոմակայանի տարբերակների շարքում լավագույնս մշակվել է խոշոր հզորության ռուսական բլոկի նախագիծը (10001200 մեգավատտ)։ Նրա խոսքով, ռուսական կողմի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է։ Ու ընդհանրապես, մասնագետների համոզմամբ, արդյունավետության ու «Ռոսատոմի» հետ համագործակցության փորձի առկայության մասով ռուսական տարբերակն զգալի առավելություններ ունի, ուստի այդ առաջարկից հրաժարվելը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարող է խնդրահարույց լինել։

Այլ հարց է, որ Հայաստանը, այս առաջարկից չհրաժարվելով հանդերձ, կարողանա միաժամանակ նաև ԱՄՆ-ի հետ համագործակցել միջուկային ոլորտում՝ հատկապես եթե ներդրումներն իրականացվեն այդ երկրի կողմից։ Այդ դեպքում Հայաստանը ոչ միայն նոր միջուկային տեխնոլոգիաների կարող է տիրապետել, այլև կարող է ապահովել ամերիկյան մոդուլային կայանների շահագործման նախադեպ։ Մյուս կողմից էլ՝ մեր երկիրը չպետք է սահմանափակվի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համագործակցությամբ, միջուկային էներգետիկայի ոլորտում կարող է օգտակար լինել նաև Հարավային Կորեայի, Չինաստանի ու Ֆրանսիայի փորձը, որի արդյունքում ավելի մեծ էներգետիկ անկախություն կարելի է ձեռք բերել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները