Ադրբեջանն անտառային հրդեհները մարելու համար ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա
Թուրքիայի որոշ շրջաններում շարունակվում են անտառային հրդեհները։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի Էշմե շրջանում ամֆիբիական ինքնաթիռը մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին, գրում է ermenihaber.am-ը:
Նշենք, որ ամֆիբիական ինքնաթիռը մասնակցել է նաև Մուղլա և Բոլու նահանգների հրդեհաշիջման աշխատանքներին։
Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում Ալիևը հայտնել էր, որ Թուրքիային կտրամադրի հրդեհաշիջման ինքնաթիռ։