Թուրքիայում մահացած են գտել Ալիևի նախկին թիկնապահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արևմտյան Այդին քաղաքի Քուշադասի հանգստյան գոտում գտնվող հյուրանոցում, գրում է Haber48-ը։
Մահվան ստույգ պատճառը դեռ պարզված չէ։ Տղամարդը մահացել է 50 տարեկանում։
Մահիր Մամեդովն իր ընտանիքի հետ երեք օր առաջ ժամանել Թուրքիա՝ հանգստանալու։ Նրանք տեղավորվել են հինգաստղանի հյուրանոցում։ Մամեդովի մարմինը հայտնաբերել է կինը՝ զբոսնելուց հետո որդու հետ սենյակ վերադառնալիս։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Մահիր Մամեդովը «որոշ ժամանակ» եղել է Իլհամ Ալիևի անձնական անվտանգության աշխատակիցը։ Թե որ ժամանակահատվածում՝ չի նշվում։