Ո՞վ է կառուցելու Ակադեմիական քաղաքը, և արդյո՞ք այն ընդհանրապես կառուցվելու է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ այստեղ-այնտեղ առանց մեզ «պայմանավորվում» են մեզ վերաբերող հարցերի շուրջ, մինչ ադրբեջանցի միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա նորից Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարել են նախապայման խաղաղության համաձայնագիր կնքելու համար, Փաշինյանը զբաղված է հեծանիվ քշելով ու տասներորդական հարցերով: Մի խոսքով՝ հասարակության մի որոշակի շերտին զբաղեցնելով, կամ, ինչպես ասում են, «լապշա կախելով»: Ի մասնավորի՝ երեկ ևս, այսպես ասենք, նա էլի իրականությունից փախչելու նշաններ էր դրսևորել՝ գրառում անելով... Ակադեմիական քաղաքի մասին:

Թե բա՝ «Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է»: Ավելին, Փաշինյանը թեթևակի «սպառնացել» է նաև, թե առաջիկայում տարբեր առիթներով էլի այս իդեա-ֆիքսին կանդրադառնա, այսինքն՝ Ակադեմիական քաղաքի նախագծի մասին նորանոր մանրամասնություններ կներկայացնի:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ այդ «սուպեր-նախագիծը» աբսուրդի ժանրից է, ավելին՝ շատ մասնագետներ դա համարում են պարզապես արկածախնդրություն: Նմանապես, մի կողմ դնենք այն, որ շատ հեռավոր... հեռանկարի մասին է խոսքը: Դե, այդպես, մի յոթից տասը տարվա, ինչպես իշխանության ներկայացուցիչներն էին ասում: Այստեղ այլ՝ ոչ պակաս էական հարցեր կան: Ակադեմիական քաղաքի շուրջ այս աղմուկը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ Փաշինյանն ու իր իշխանախումբը ինտենսիվ պատրաստվում են ընտրությունների և նմանօրինակ «լապշաներ» (եթե կուզեք՝ արիշտա) են կախում նրանց ականջներից, ովքեր սիրում են իրենց ունկերին նման փաշինյանական մակարոնեղեն կրել: Երկրորդ և ամենից կարևոր հանգամանքը. ախր, տիկնայք ու պարոնայք իշխանավորներ, դուք անգամ մետրոյի մեկ կայարան չեք կարողանում սարքել, դուք, ախր, անգամ նորմալ ասֆալտապատում չեք կարողանում անել, ինչ էլ անում եք՝ կիսատպռատ, անորակ, դուք անգամ ջրհեղեղից վնասված կամուրջները չեք կարողանում գոնե մասամբ վերականգնել, դուք ինչին ձեռք եք տալիս, միայն ավերում եք: Հիմա եկել, ինչ-որ գերնախագծի մասին եք խոսո՞ւմ:

Թեպետ, նրանց էլ կարելի է հասկանալ. իրենք էլ գիտեն, որ Ակադեմիական քաղաքը Փաշինյանն ու իր քպական իշխանությունը չեն կառուցելու: Իրենց ակնհայտորեն քիչ է մնացել, այսինքն, ֆիզիկապես չեն էլ հասցնի մաքսիմում երկու տարում ավարտել, եթե նույնիսկ ի վիճակի լինեն: Եվ մեծ հարց է՝ հաջորդ իշխանությունները կցանկանա՞ն այդ փորձանք-նախագիծը կառուցել, թե՞ այդ ամբողջ ծրագրից միայն Փաշինյանի հրապարակած «սիրուն նկարներն» են մնալու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները