Լոռիում 59-ամյա տղամարդը 21-ամյա աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ
Օգոստոսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մ.-ն դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Լոռու մարզի համայնքներից մեկում 59-ամյա Հ․ Մ․-ն քաշքշել է ձեռքերից, պառկեցրել գետնին, հանել հագուստը և իր կամքին հակառակ իր հետ ունեցել սեռական հարաբերություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հ. Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։