Ռուսաստանում բերման է ենթարկվել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Պավել Պոպովը
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Պավել Պոպովի դեմ խարդախության համար քրեական գործ է հարուցվել, հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հետաքննությունը կարծում է, որ Պոպովը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» պարկի զարգացման և շահագործման համար, «հարստացել է այս հաստատության հաշվին՝ գործելով պարկի տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովի և Նորարարական զարգացման գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալի հետ միասին։
Գեներալը, ըստ տեղեկությունների, կազմակերպել է շինարարական և վերանորոգման աշխատանքներ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում գտնվող իր արվարձանային տարածքում, ինչպես նաև պարկի հաշվին «տարբեր նյութական միջոցներ» է մատակարարել, կարծում է հետաքննությունը։