Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են․ ինչ են պատմում թվերը

Պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը դանդաղել է: Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2024թ. հունվար-մայիսին կազմել են 1,029.0 մլրդ դրամ՝ աճելով 7.7%-ով, որը հունվար-ապրիլի համեմատ ցածր է 1.6 տոկոսային կետով:

Համավարակն ու պատերազմը Հայաստանի կառավարությանը ստիպեցին մեծացնել ծախսերն ու  ավելի շատ պարտք վերցնել։ Արդյունքում՝ 2020-ից պարտք /ՀՆԱ ցուցանիշը հատել է 63 տոկոսի շեմը։ 60 տոկոսն այն սահմանագիծն է, որից վերև պարտքը ռիսկային է համարվում։

Բյուջերի եկամուտների տեմպը, ըստ մի քանի հայտնի վերլուծությունների, հաճախ կապված է ծախսերի աճի և մեծ քանակի հետ։

Աճի տեմպի դանդաղման պատճառն ըստ տնտեսագետների, հաճախ Կառավարության այն որոշումներն են, որոնցով հավելյալ ֆինանսական հատկացումներ են իրականացվում, կամ պարզապես անխնա օգտագործում են պետական բյուջեն։

Բացի այդ հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ 2024 թվականին նախատեսում էր.

  • կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացումը 28,8 մլրդ դրամով,
  • առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի ապահովումը ՀՆԱ-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 1,6% և 2,7%,
  • ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսերի նախատեսումը 15 մլրդ ՀՀ դրամով,

Բյուջեի հատկացումների, պակասուրդի կամ աճի տեմպերի ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանի պետական բյուջեի ծախսն ավելի շատ է, քան եկամուտը։ Հենց աս պատճառով է, որ բյուջեի աճի տեմպերը վերջին ամիսներին նվազել են։

2023 թվականին, կանխատեսելով բյուջեի եկամուտների էական աճ, կառավարությունը ծրագրել է ավելի մեծ չափով մեծացնել ծախսերը և պակասուրդը:

Այսպես, կառավարության կանխատեսումների համաձայն՝ բյուջեի եկամուտները 2022 թվականին սպասվող ցուցանիշի համեմատ կաճեն շուրջ 11.3%՝ կազմելով 2,302.0 մլրդ դրամ: Պակասուրդը պլանավորվել է մեծացնել շուրջ 41.5%-ով՝ հասցնելով 288.9 մլրդ դրամի: Արդյունքում հնարավորություն կստեղծվի մեծացնել բյուջեի ընդհանուր ծախսերը շուրջ 15.3%-ով՝ հասցնելով մինչև 2,591.0 մլրդ դրամի: Պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում գերակշիռ դերը բաժին է ընկնում հարկային եկամուտներին՝ կազմելով ավելի քան 90%:

Ստացվում է, եթե Կառավարությունը ծրագրում է բյուջեի դեֆիցիտն ապահովվել հարկատուների եկամուտների հաշվին, ապա առաջիկայում հարկային տոկոսների նոր խստացման կարելի է սպասել։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները